Ռետին
Ռետին (լատին․՝ resina - բուսախեժ), վուլկանացված կաուչուկ։ Բնական կամ սինթետիկ կաուչուկը վուլկանացնելու համար օգտագործում են ծծումբ, օրգանական գերօքսիդներ, ալկիլֆենոլֆորմալդեհիդային և էպօքսիդային խեժեր, երկազոմիացություններ, ռադիոակտիվ ճառագայթում և այլն։
Կազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեխնիկական ռետինը կոմպոզիցիոն նյութ է՝ պարունակում է՝ կաուչուկ (10-98%), վուլկանացնող նյութ, վուլկանացման արագացուցիչներ, ակտիվացնողներ, լցոններ (մուր, կավիճ, կաոլին, մետաղների օքսիդներ, սիլիկատներ և այլն), պլաստիֆիկատորներ, փափկացաւցիչներ, դիսպերգատորներ, հակածերացուցիչներ, ներկանյութեր են։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն պոլիմերային այլ նյութերի, ռետինը ունի դարձելի դեֆորմացվելու մեծ ունակություն (բարձր առաձգականություն) ջերմաստիճանային մեծ միջակայքում։ Ռետինում մակրոմոլեկուլները միացած են իրար քիմիական կապերով և առաջացնում են տարածական ցանցեր, այդ պատճառով ռետինը ավելի ամուր է, քիմիապես կայուն, ջերմակայուն, քան կաուչուկը և ունի ավելի փոքր մնացորդային դեֆորմացիա (պլաստիկություն)։
Ռետինները դասակարգում են ըստ օգտագործման ոլորտների, որոնցում պահպանում են բարձր առաձգական հատկությունները։
Ընդհանուր նշանակման ռետիններից պատրաստում են դողեր, կոշիկ, հատակի ծածկեր, փոկեր, հարվածամարիչներ, կենցաղային իրեր և այլն, յուղակայուն ն բենզինակայուն ռետիններով աշխատում են յուղերի և բենզինների հետ շփվելիս։ Ագրեսիվ միջավայրերում աշխատող ռետինները կայուն են թթուների, ալկալիների, գոլորշու, օզոնի և այլ նյութերի նկատմամբ։ Ստանում են նաե վակուումային, կրակի և ջրի նկատմամբ կայուն, ծակոտկեն, բժշկ․, սնունդը չաղտոտող և այլ ռետիններ։
Ռետինի հատկությունները պայմանավորված են հիմնականում ելային կաուչուկի տեսակով, մեխանիկական հատկությունները՝ նաև լցոնների բնույթով, ռետինի կառուցվածքով, վուլկանացման ցանցի խտությամբ։
Ռետինի որակը բնորոշող կարևոր հատկությունը դեֆորմացվելու ունակությունն է՝ մոդուլը (լարվածության մեծության հարաբերությունը դարձելի դեֆորմացիայի չափին), որը կախված է մեխանիկական ծանրաբեռնման (ստատիկ կամ դինամիկ) և դեֆորմացիայի (ձգում, սեղմում, տեղաշարժ, ծռում են) տեսակից, տևողությունից կամ ծանրաբեռնման արագությունից, ռետինի բաղադրությունից և այլն։
Սրով լցոնված ռետինի դեֆորմացումը բնութագրվում է մեծ ներքին շփումով և պայմանավորում է դեֆորմացման մեխանիկական էներգիայի փոխարկումը ջերմայինի (հարվածամարիչ ունակություն)։ Ռետինի ջերմահաղորդականությունը փոքր է, այդ պատճառով պարբերաբար (բազմակի) կրկնվող ծանրաբեռնումները բարձրացնում են ջերմաստիճանը և կարող են վատացնել մեխանիկական հատկությունները։
Հատկությունները | Բնական | Իզոպրենային սինթետիկ | Տարածական կարգավորված բութադիենային | Բութադիենային a-մեթիլ ստիրոլային յուղալցոնված | Բութիլկաուչուկ | Էթիլեն- պրոպիլենային |
Բութադիեն- նիտրիլային |
Քլորոպրենային |
---|---|---|---|---|---|---|---|---|
Լարվածությունը 300 % երկարացման դեպքում Մն/մ2 | 2-3 | 1,5-3,0 | 1,0-1,3 | 0,8-1,3 | 0,6-1,5 | 9-15 | 1,5-2,5 | 1,5-1,5 |
Ամրությունը ձգելիս Մն/մ2 Հարաբերական երկարացումը % |
25-33 800-850 |
23-35 700-1000 |
23-35 600-800 |
2-5 250-750 |
2-3 700-800 |
15-20 800-950 |
17,5-28 400-850 |
3-4 500-700 |
Դիմադրությունը մինչև պատռվելը կն/մ |
50-100 | 30-90 | 5-7 | 7-10 | 8-20 | 40-55 | - | 25-45 |
Առանձգականությունը ըստ հետթռիչքի % | 68-75 | 65-75 | 65-78 | 50-55 | 8-20 | - | 50-55 | 40-42 |
Կարծրությունը ըստ TM-2 | 35-40 | 30-40 | 40-52 | 32-43 | 27-32 | 42-68 | - | 37-50 |
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռետինի կարևոր հումք է արտադրության տարբեր ճյուղերի և անփոխարինելի է դողեր, հարվածամարիչներ ևն պատրաստելու համար։ Ռետինից պատրաստում են մալուխի մեկուսիչներ, էլեկտրահաղորդիչ և առաձգական ծածկույթներ, պրոթեզներ, բժշկական սարքեր և այլն։ Արտադրվող ռետինի մոտ 50%-ը օգտագործվում է դողեր, 22%-ը՝ ռետինատեխնիկական իրեր պատրաստելու համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ascherson, Neal. (1963). The King Incorporated. Allen & Unwin. ISBN 1-86207-290-6 (1999 Granta edition).
- Brydson, J.A. Rubbery Materials and their Compounds
- Hobhouse, Henry (2005) [2003]. Seeds of Wealth: Five Plants That Made Men Rich. Shoemaker & Hoard. էջեր 125–185. ISBN 1-59376-089-2.
- Hochschild, Adam. (1998). King Leopold’s Ghost: A Story of Greed, Terror, and Heroism in Colonial Africa. Mariner Books. ISBN 0-330-49233-0.
- Morton, Maurice. Rubber Technology
- Petringa, Maria. (2006). Brazza, A Life for Africa. Bloomington, IN։ AuthorHouse. ISBN 978-1-4259-1198-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաուչուկ և ռետին - Հայկական Հանրագիտարան
- Н. Корзинов. Битва за резину Արխիվացված 2014-04-29 Wayback Machine
- Новый резиновый материал.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |