Ռուսական հարց (ֆիլմ)
Ռուսական հարց ռուս.՝ Русский вопрос | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | քաղաքական դրամա |
Թվական | 1947 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Միխայիլ Ռոմ[1] |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Ռոմ և Կոնստանտին Սիմոնով[2] |
Դերակատարներ | Վսեվոլոդ Ակսյոնով, Ելենա Կուզմինա, Միխայիլ Աստանգով, Մարիա Բարաբանովա[2] և Բորիս Տենին[2] |
Օպերատոր | Բորիս Վոլչեկ |
Երաժշտություն | Արամ Խաչատրյան |
Պատմվածքի վայր | ԱՄՆ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 91 րոպե |
«Ռուսական հարց» (ռուս.՝ «Русский вопрос»), 1947 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Ռոմը[3] Կոնստանտին Սիմոնովի համանուն պիեսի հիման վրա[4][5]։ Թողարկվել է 1948 թվականի մարտի 8-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքֆերսոնն ու Գուլդը՝ ամերիկյան տասնյակ հետադիմական թերթերի տերերը, պարբերաբար զրպարտչական արշավ են վարում Խորհրդային Միության դեմ։ «Թարմ» նյութ ստանալու նպատակով նրանք լրագրող Հարի Սմիթին ուղարկում են Ռուսաստան։ Վերադառնալով Ռուսաստանից՝ Սմիթն զգում է, որ ի վիճակի չէ կատարել թերթերի տերերի հրամանը։ Ամեն ինչին հակառակ՝ Սմիթը որոշում է գրել ճշմարտությունը ռուս մարդկանց մասին։ Մաքֆերսոնը լայնորեն գովազդում է ապագա գիրքը, սակայն, կարդալով լրագրողի աշխատանքը, զայրանում է։ Հարրի Սմիթը զրկվում է ամեն ինչից՝ տնից ու վաստակից, իսկ կինը հեռանում է նրանից։ Չունենալով իր գիրքը հրատարակելու հնարավորություն՝ Սմիթը պատմում է խորհրդային երկրի մասին բազմաթիվ հավաքներում և հանրահավաքներում։ Հարրի Սմիթը դառնում է ամերիկյան քաղաքացիների առաջադեմ մասի մտքերի արտահայտիչը, որոնք պատրաստ են պայքարել մակֆերսոնների, գուլդերի և Ուոլ Սթրիթից նրանց տերերի դեմ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վսևոլոդ Ակսյոնով – Հարրի Սմիթ
- Ելենա Կուզմինա – Ջեսսի
- Միխայիլ Աստանգով – Մակֆերսոն
- Միխայիլ Նազվանով – Գուլդ
- Բորիս Տենին – Բոբ Մըրֆի
- Մարիա Բարաբանովա – Մեգ
- Արկադի Ցինման – Պրեստոն
- Բորիս Պոստավսկի – Հարդի
- Գենադի Յուդին – Փարքեր
- Սերգեյ Անտիմոնով – Կեսլեր
- Միխայիլ Տրոյանովսկի – Վիլյամս
- Վիկտոր Դրագունսկի – ռադիոհաղորդավար
- Գեորգի Գեորգիու – վարսահարդար (լուսագրերում նշված չէ)
- Վալենտին Զուբկով – վարորդ (լուսագրերում նշված չէ)
- Վլադիմիր Կիրիլին – լրագրող (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Միխայիլ Ռոմ
- Սցենարիստ՝ Միխայիլ Ռոմ
- Օպերատոր՝ Բորիս Վոլչեկ
- Նկարիչ՝ Սեմյոն Մանդել
- Կոստյումի նկարիչներ՝ Վալենտին Պերելյոտով, Մարիամ Բիկովսկայա, Յուրի Վոլչանեցկի
- Կոմպոզիտոր՝ Արամ Խաչատրյան
- Ռոյալ-սոլո՝ Ալեքսանդր Ցֆասման
- Ֆիլմի տնօրեն՝ Մաքս Գերշենգորին
Փառատոններ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1948 – Ստալինյան առաջին ատիճանի մրցանակ (ռեժիսոր Միխայիլ Ռոմ, օպերատոր Բորիս Վոլչեկ, դերասաններ Միխայիլ Աստանգով, Ելենա Կուզմինա, Միխայիլ Նազվանով և Բորիս Տենին)
- 1948 – Մարիանսկե Լազնեի միջազգային կինոփառատոն (խաղաղության միջազգային մրցանակ Միխայիլ Ռոմին)
- 1948 – Զլինի աշխատավորների միջազգային կինոփառատոն (ՉԽՍՀ, գլխավոր մրցանակ Միխայիլ Ռոմին)
- 1991 – Բեռլինի կինոփառատոն - մասնակցություն «Retrospective» ծրագրին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0039790/
- ↑ 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ David Caute, The Dancer Defects: The Struggle for Cultural Supremacy during the Cold War OUP Oxford, 2003, 9780191554582, 731 p.
- ↑ Peter Rollberg, Historical Dictionary of Russian and Soviet Cinema Scarecrow Press, 2008, 9780810862685, 580 p.
- ↑ Mira Liehm, Antonín J. Liehm, The Most Important Art: : Soviet and Eastern European Film After 1945 University of California Press, 1980, 9780520041288, 57 p.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Советские художественные фильмы. Аннотированный каталог. Том 2. Звуковые фильмы (1930—1957). — М.: Искусство, 1961. — С. 394—395.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Русский вопрос» на сайте «Кинотеатр Мосфильм» Արխիվացված 2019-06-27 Wayback Machine
- Обзор DVD на сайте «vObzor.com»
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1940-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1947 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1946 թվականին
- 1940-ականների խորհրդային ֆիլմեր
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Արամ Խաչատրյանի