Սալուին՝ գետ Չինաստանում (Նագչու և Նուցզյան անվամբ) և Բիրմայում։ Երկարությունը 2820 կմ է, ավազանը՝ մոտ 325 հզ. կմ։ Սկիզբ է առնում Տիբեթի Տանգլա լեռնաշղթայի սառցադաշտերից, թափվում Անդամանյան ծով։ Որոշ տեղերում հոսում է մինչև 15 3000 մ խորության կիրճերով։ Սնումը վերին հոսանքում ձնասառցադաշտային է, միջին և ստորին հոսանքներում՝ անձրևային։ Ռեժիմը մուսսոնային է, ամառային հորդացումներով։ Ջրի միջին տարեկան ծախսը գետաբերանում 6700 մ/վրկ է։ Կա անտառանյութի լաստառաքում։ Առանձին հատվածներում նավարկելի է (120 կմ)։ Գետաբերանի մոտ է Մոլամյայն (Բիրմա) ծովային նավահանգիստը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 129)։