Սարակինոսներ
Սարակինոսներ (հուն․՝ Σαρακηνός — «արևելյան մարդիկ») — ազգություն, որը հիշատակվում է IV դարի հին հռոմեական պատմիչ՝ Ամմիանուս Մարցելինուսի և I — II դարերի հույն գիտնական Կլավդիոս Պտղոմեոսի աշխատություններում։ Ավազակների քոչվոր ցեղ, բեդուիններ, ովքեր ապրել են Սիրիայի սահմանների երկայնքով։
Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանից արևմտյան հեղինակները սարակինոսներ սկսեցին անվանել բոլոր մուսուլմաններին[1], հաճախ որպես հոմանիշ օգտագործելով «Մավրեր» տերմինը։
Հիմա սարակինոսներ տերմինով պատմաբանները կոչում են VII-ից XIII դարերի ընթացքում Արաբական խալիֆայության բնակիչներին[2] (մինչև Աբբասյան խալիֆայության նվաճումը Մոնղոլական կայսրության կողմից)։
Այլ կիրառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարակինոս միջին դարերում անվանում էին ասպետների համար նախատեսված մարզասարքին։ Մարզասարքը իրենից ներկայացնում է փայտե մարդանման արձանիկ, որի մի ձեռքին ամրացված է վահան, իսկ մյուս ձեռքից շղթայով կապված է ավազով լի պարկ, կառուցվածքը ամրացնում են հատուկ պտտեցվող հարմարանքի վրա։ Ասպետի առաջադրանքն է արագ ձիավարության ընթացքում հարվածել ձեռքի վահանին և հասցնել շրջվել պարկի հարվածից խուսափելու նպատակով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Daniel, Norman. 1979. The Arabs and Mediaeval Europe. Longman Group Limited. ISBN 0-582-78088-8
- Heng, Geraldine. 2004. Empire of Magic: Medieval Romance and the Politics of Cultural Fantasy. Columbia University Press ISBN 978-0-231-12527-7
- Kahf, Mohja. 1999. Western Representations of the Muslim Women: From Termagant to Odalisque. University of Texas Press ISBN 978-0-292-74337-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Saracen," Encyclopædia Britannica. 2012 Արխիվացված 2007-12-18 Wayback Machine. Britannica Concise Encyclopedia. 27 April 2012.
- ↑ Saracens: Islam in the Medieval European Imagination, by John V. Tolan, year 2002, p. xv.