Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգի և Մուեդ I (լատին․ ՝ Sigismundus , գերմ. ՝ Siegmund , փետրվարի 14 , 1368 [ 1] [ 2] , Պրահա , Սրբազան Հռոմեական կայսրություն [ 1] [ 2] - դեկտեմբերի 9 , 1437 [ 3] , Զնոյմո [ 3] ), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր 1410-1437 թվականներին, Հունգարիայի թագավոր (Ժիգմոնդ) 1387 -1437 թվականներին, Չեխիայի թագավոր 1419 -1421 թվականներին և 1436 -1437 թվականներին։ Լյուքսեմբուրգների դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ Ամուսնանալով հունգարացի թագավոր Լայոշ Մեծի դստեր հետ՝ դարձել է Հունգարիայի թագավոր։ Գլխավորել է արևմտաեվրոպացի ֆեոդալների խաչակրաց արշավանքը թուրքերի դեմ և ջախջախվել Նիկոպոլի ճակատամարտում (1396 )։ Կոնստանցայի տիեզերաժողովի (1414 -1418 ) նախաձեռնողներից էր և մասնակիցներից, հաստատել է Յան Հուսի մահապատժի որոշումը։ 1421 թվականին գահընկեց է արվել չեխական գահից, վերստին չեխական թագավոր է հռչակվել 1436 թվականին։ Պայքարել է հուսյան հեղափոխական շարժման դեմ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wencker J. Collecta archivi et cancellariӕ jura — Strasbourg : Johann Reinhold I. Dulssecker , 1715. — P. 126.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Knott R. Ein Beitrag zur Geschichte der Beziehungen der Luxemburger in Böhmen zu den Gonzaga in Mantua // Mittheilungen des Vereins für Geschichte der Deutschen in Böhmen — 1901. — Vol. 39, Iss. 3. — P. 273—274.
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
↑ http://mek.oszk.hu/05700/05724/html/#575
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։