Կարիերայի սկզբում խաղացել է Ադլերի «Թրուդ» ակումբի պատանեկան թիմում։ 1953-1954 թվականներին խաղացել է Սոչիի «Սպարտակում»։ 1955 թվականին խաղացել է «Տորպեդոյում»՝ 49 խաղում խփելով 19 գնդակ։ 1956-1962 թվականներին Մոսկվայի «Տորպեդոյում» խաղալով 138 խաղ՝ խփել է 31 գոլ։ Ավելի ուշ՝ 1963-1971 թվականներին խաղացել է Թբիլիսիի «Դինամոյում», անցկացրել 237 խաղ և խփել 52 գոլ։
Խաղային կարիերայի ավարտից հետո աշխատել է «Դինամոյի» մարզչի պաշտոնում (1976—1977)։ Սոչիում իր պատվին անվանվել է Կենտրոնական մարզադաշտը և բացվել է հուշարձան։