Jump to content

Սոցիալական նորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոցիալական նորմ
Չափանիշներ, որոնք ընդունված են այս կամ այն հասարակությունում Խմբագրել Wikidata
Մարդկային վարքագիծ, Կարգապահություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիականոն, Կոնֆորմիզմ Խմբագրել Wikidata
Մասն էմշակույթ
 • Մարդկային վարքագիծ Խմբագրել Wikidata
Mani­fes­ta­tion ofմշակույթ Խմբագրել Wikidata
Սոցիալական նորմի օրինակ է սպորտում մրցակցիների ձեռքսեղմումը

Սոցիալական նորմ, պատմականորեն ծագած կամ այլ կերպ հաստատված գործունեության եղանակ, որն ապահովում է հասարակության մեջ, հանրույթներում և խմբերում մարդկանց փոխգործողությունները։

Սոցիալական համակարգերը ինտեգրացման անհրաժեշտությունը ամրագրվում է սոցիալական նորմերում, դրանց միջոցով են իրականանում սոցիալականացումը, սոցիալական վերահսկողությունը և կառավարումը։ Սոցիլական նորմն առկա է մարդու դրսևորման բոլոր մակարդակներում (պահանջմունքներում, դրդապատճառներում, արժեքներում, վարքում, ապրելակերպում)։ Սոցիլական նորմերը կարելի է դասակարգել ըստ գործողության ոլորտի (քաղաքական, ընտանեկան և այլն), սատարման եղանակի (իրավական, կրոնական և այլն), գիտակցվածության ձևի (գեղարվեստական, բարոյական և այլն), ֆունկցիաների (շեղումային, հաշտվողական և այլն), ընդգրկման աստիճանի (խմբային, դասակարգային, զանգվածային, էթնոմշակութային և այլն)։ Սոցիալական նորմերի մի մասը, լինելով գործունեությունից չտարազատված, մնում է չգիտակցված և բացահայտվում է հատուկ հետազոտություններով։ Պատմականորեն առաջինը ծագել են չգիտակցված սոցիալական նորմերը՝ սովորույթները, որոնք ընկած են գիտակցության հիմքում և հետագայում դարձել են կանոնպատվիրաններ ու նորմակարգադրություններ։

Զարգացած հասարակարգերում գործում են նաև կոդեքսներ և նորմանպատակներ։ Վերջիններս պահանջում են իրադրությանը համապատասխան կոնկրետացում, հետևաբար դրանցում ենթադրվում են տարատեսակություններ և անհատականացում։ Սա ծնում է սոցիալական նորմերի հակասական գործառություններ և փոփոխություններ ցանկալի նորամուծությունների կողքին ծագում է հանցավոր վարք, սոցիալական նորերը ենթարկվում է նորաձևության և զանգվածային գիտակցության այլ գործոնների ազդեցությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 25