Սքոչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Scotch, ցելոֆանե հիմքով կպչուն ժապավենի տարատեսակ է, որի մի կողմը սոսնձի շերտ ունի։ «Scotch» և «Scotch Tape» - 3M ընկերության գրանցված ապրանքանշանն են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին Ռիչարդ Դրյուն ընդունվում է Minnesota Mining and Manufacturing (այժմ կոչվում է 3M) ընկերության լաբորատորիա, որը զբաղվում էր հղկաթղթի արտադրությամբ։ Ընկերությունը փորձեր էր կատարում ցելոֆանով։ Ռիչարդ Դրյուին հանձնարարված էր հետևել «Wetordry» հղկանյութի օգտագործմանը ավտոարհեստանոցներում։
Դրյուն նկատում է, որ ավտոմեքենան երկու կամ ավելի գույներով ներկելիս գունաբաժան գծերը ուղիղ չեն ստացվում և խոստանում է օգնել։ 1925 թվականին Դրյուն ավտոարհեստանոց է բերում մեկ կողմը սոսնձով ցելոֆանե 5 սմ լայնությամբ կպչուն ժապավեն, որը ներկից խոնավանալով ճմրթվում էր։ Վարպետը նկատեց, որ դրա պատճառը ժապավենի մասամբ սոսնձված լինելն էր (սոսինձը ժապավենի երկու եզրերին էր քսված)։
Ռիչարդ Դրյուն մի շարք տեխնիկական հարցեր լուծեց և 1930 թվականի սեպտեմբերի 8-ին առաջին փորձնական նմուշը ուղարկեց Չիկագո։ 1932 թվականին Ջորջ Բորդենը «Scotch»-ի ժապավենին կցեց կտրող դանակ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած իր անվանը (անգլ.՝ Scotch շոտլանդական) «Scotch»-ը ոչ Շոտլանդիայում է ստեղծվել, ոչ էլ շոտլանդացու կողմից։ Սկզբում «Scotch»-ի միայն եզրերն էին սոսնձված։ Քանի որ շոտլանդացիները հայտնի են խնայողությամբ, ապա ամերիկացները «շոտլանդական» - «scotch» անվանեցին ժապավենը։ Հետագայում «Scotch»-ը դարձավ ապրանքանիշի պաշտոնական անվանումը։
Տեսակներ և օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Scotch»-ի արտադրատեսակը ժամանակի ընթացքում մեծացել է։ «Scotch»-ը արտադրվում է ոչ միայն թափանցիկ, այլև գունավոր և տարբեր լայնության՝ նախկին ստանդարտ 2 դույմի (5 սմ) փոխարեն։ Արտադրվում է նաև երկկողմանի «Scotch»։ Օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում։ Խոշոր ընկերությունները իրենց արտադրանքը փաթեթավորելու համար օգտագործում են հատուկ՝ իրենց լոգոտիպով «Scotch»։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Scotch»-ի պատմությունը Արխիվացված 2009-10-31 Wayback Machine (ռուս.)
- 3M ընկերության կայքը (անգլ.)
- «Scotch»-ով նկարներ Արխիվացված 2008-10-05 Wayback Machine (ռուս.)