Վանվ ( ֆր.՝ Vanves), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Փարիզի արվարձանն է և Ֆրանսիայի ու Եվրոպայի ամենախտաբնակ քաղաքներից մեկը[6]։ Ընկած է Փարիզից դեպի հարավ-արևմուտք՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 5,6 կմ հեռավորության վրա։
1860 թվականի հունվարի 1-ին Փարիզ քաղաքի տարածքն ընդլայնվեց՝ ներառելով շրջակա համայնքները։ Այս պատճառով Վանվ համայնքը կորցրեց իր տարածքի մոտավորապես մեկ երրորդը, որն անցավ մայրաքաղաքին։
1883 թվականի նոյեմբերի 8-ին էլ Վանվի տարածքի մոտավորապես կեսը հատկացվեց նորաստեղծ Մալակոֆ համայնքին։