Վիկտորյա Մեմորիալ թանգարան (Կալկաթա)
Տեսակ | հուշահամալիր և թանգարան |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Տեղագրություն | Ward No. 63, Kolkata Municipal Corporation? |
Հասցե | 700071[1] |
Փողոց | Queen's Way? (1)[1] |
Ճարտարապետական ոճ | Indo-Saracenic architecture? |
Շինանյութ | Makrana marble? |
Հիմնադրված է | 1921 |
Ճարտարապետ | William Emerson? |
Ժառանգության կարգավիճակ | KMC ժառանգության առաջին դասի շինություն |
Պաշտոնական կայք |
Վիկտորյա Մեմորիալ թանգարան, թանգարան Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։
Հիմնադրման գաղափարը հղացել է լորդ Քերզոնը, երբ Հնդկաստանի փոխարքան էր։ Թանգարանի հիմնաքարը դրվել է 1906-ին, իսկ ավարտվել և բացումը տեղի է ունեցել 1915 թվականին։ Շենքը կառուցվել է Վերածննդի ոճով։
Այստեղ պահվում է վիկտորյան դարաշրջանի Հնդկաստանը պատկերող հավաքածու։ Թանգարանի կենտրոնական դահլիճում դրված է 18 տարեկան Վիկտորյայի արձանը, երբ նա նոր էր գահ բարձրացել։ Այս թագուհին էր, որ հնդկական ազգային շարժումը ճնշելուց հետո, 19-րդ դարի ութսունականներին, իրեն Հնդկաստանի կայսրուհի հռչակեց և ի լուր աշխարհի հայտարարեց, որ Անգլիան Հնդկաստանը իր գաղութն է համարում։
Թանգարանի սրահներում կարելի է տեսնել նկարների այն հսկա հավաքածուն, որտեղ պատկերված են Վիկտորյա թագուհու կյանքի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Այստեղ են պահվում նաև Վիկտորյա թագուհու դաշնամուրը և գրասեղանը։
Թանգարանը պարունակում է նաև հնդկական կյանքը ներկայացնող կտավներ, քանդակներ և այլ գործեր, այդ թվում նաև ռուս անվանի նկարիչ Վ. Վերեշչագինի ամենամեծ կտավը՝ «Ուելսի արքայազնի մուտքը Ջայպուր»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կ. Ավետիսյան, Արևելքի մարգարիտը, Երևան, Հայպետհրատ, 1964, էջ 58։