Վինբլաստին
Վինբլաստին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₄₆H₅₈N₄O₉ |
Մոլային զանգված | 1,3E−24 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 865-21-4 |
PubChem | 241903 |
EINECS համար | 212-734-0 |
SMILES | CCC1(CC2CC(C3=C(CCN(C2)C1)C4=CC=CC=C4N3)(C5=C(C=C6C(=C5)C78CCN9C7C(C=CC9)(C(C(C8N6C)(C(=O)OC)O)OC(=O)C)CC)OC)C(=O)OC)O |
ЕС | 212-734-0 |
ChEBI | 211446 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Վինբլաստին, վաճառքային անունը Վելբան, քիմոթերապևտիկ դեղ, սովորաբար այլ դեղերի հետ միասին օգտագործվում է տարբեր տեսակի քաղցկեղների բուժման համար բուժման համար[2]։ Դրանք են՝ Հոջկինի լիմֆոման, ոչ մանրաբջջային թոքի քաղցեղը, միզապարկի, գլխուղեղի քաղցկեղները, մելանոման և ամորձու քաղցկեղը[2]։ Այն կիրառվում է ներերակային ձևով[2]։
Հիվանդների մեծ մասը վինբլաստինով բուժման ընթացքում ունենում են որոշ կողմնակի երևույթներ[2]։ Հաճախ այն առաջացնում է զգայության փոփոխություններ, մազաթափություն, փորկապություն, ախորժակի կորուստ և գլխացավեր[2]։ Ծանր կողմնակի երևույթներից են արյան բջիջների քանակի նվազումը և դժվարաշնչությունը[2]։ Այն չպետք է տրվի բակտերիալ վարակ ունեցող հիվանդներին.[2]: Հղիների կողմից կիրառման դեպքում կարող է դիտվել պտղի վնասում[2]։ Այն կանգնեցնում է բջիջների նորմալ բազմացումը[2]։
Վինբլաստինը առաջին անգամ սինթեզվել է 1958 թվականին[3]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահական համակարգի ամենաարդյունավետ և անվտանգ դեղերը[4]։ 2014 թվականին զարգացող երկրներում դեղի 1 դեղաչափի արժեքը կազմում է 7.70-31.70 ԱՄՆ դոլլար[5]։ Մեծ Բրիտանիայում դեղի արժեքը 10 մգ-ի համար կազմում է 13.09 ֆունտ[6]։ Այն պաշտոնապես առաջին անգամ ստացել են Մադագասկարում աճող բաց երկնագույն Catharanthus roseus -ից[7]։
Բժշկական ցուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինբլաստինը մի քանի քիմիոթերապևտիկ սխեմաներում է ներառված,, օրինակ`Հոջկինի լիմֆոմայի համար նախատեսված ABVD սխեմայում։ Այն օգտագործվում է նաև հիստիոցիտոզի բուժման համար, ըստ Հիստիոցիտոզի ասոցիացիայի ուղեցույցների։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողմնակի ազդեցություններից է մազաթափությունը, լեյկոցիտների և թրոմբոցիտների կորուստը, ստամոքս-աղիքային խնդիրները, բարձր զարկերակային ճնշումը, գերքրտնարտադրությունը, ընկճախտը, մկանային կծկումները, գլխապտույտը և գլխացավերը[8]։
Դեղաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինբլաստինը վինկա ալկալոիդ է[9][10][11] և վինկրիստինի քիմիական համարժեքը[12][13]։ Այն կապվում է տուբուլին սպիտակուցին և ընկճում է միկրոխողովակների աշխատանքը[14]։ Այն M փուլում գտնվող բջջային ցիկլի արգելակիչ է, խանգարում է միկրոխողովակների աշխատանքը և միտոտիկ ցիկլի անաֆազային փուլի խաթարում է առաջացնում։ Տոքսիկությունը ներառում է ոսկրածուծի գործառույթի ընկճումը, որը դեղաչափ կախյալ է, ստամոքս-աղիքային վնասումը, բշտիկների և խորը խոցերի ձևավորումը։ Վինբլաստինի կրիստալները կազմված են ամուր չպոլիմերիզացված տուբուլինից կամ միկրոխողովակներից[15]։
Վինբլաստինը արդյունավետ քիմիոթերապևտիկ դեղ է, հատկապես բլեոմիցինի և մեթոտրեքսատի հետ VBM սխեմայով IA or IIA աստիճանի Հոջկինի լիմֆոմայի բուժման համար։ Վինբլաստինի հետ կիրառումը թույլ է տալից իջեցնել բլեոմիցինի դեղաչափը, նվազեցնել տոքսիկությունը և երկարաձգել քիմիոթերապիաների միջև ընկած ժամանակահատվածը[16]։
Ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկրոխողովակների աշխատանքը խաթարող դեղերը՝ վինբլաստինը, կոլցեմիդը և նոկոդազոլը, ունեն ազդեցության երկու մեխանիզմ[17]։ Շատ ցածր խտության դեպքում ճնշում են միրոխողովակների շարժողականությունը, իսկ բարձ խտության պարագայում նվազեցնում են պոլիմերային զանգվածը։ Վերջին հետազոտությունները փաստում են, որ դեղերը առաջացնում են նաև միկրոխողովակների մասնիկներ՝ միկրոխողովակների բացասական ծայրը խթանելով։ Դեղաչափ կախյալությունը փաստող հետազոտություններում նշվում է, որ խթանված միկրոխողովակների մասնիկները կորելացվում են բջջատոքսիկության հետ[18]։
Սինթեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինբլաստինը սինթեզվում է Մադագասկարում աճող բաց երկնագույն Catharanthus roseus -ից և դրա նախորդներից՝ կատարանտինից և վինդոլինից։ Մզվածքը թանկ է և քանակը քիչ է, չնայած դրան արագ ստացման համար ինքնաօքսիդացիայից զուրկ դեղը հնարավոր է ստանալ։ Վինբլաստինի ստերեոսելեկտիվ սինթեզը վերջին ժամանակներս զգալի քննարկվում է, քանի որ իզոմերների բնական խառնուրդը C16’S, C14’R ստերեոքիմիապես ակտիվ վինբլաստինի տնտեսական աղբյուրը չէ։ Սկզբում սինթեզը կախված է ստերեոսելեկտիվ Շարպլեսի էպօքսիդացման ռեակցայից, որը ձևավորում է ստերեոքիմիական կետը C20-ում։ Ցանկալի կոնֆիգուրացիան C16-ի և C14-ի շուրջ ուղղվում է հետգա քայլերի ընթացքում։ Այս ճանապարհով ստեղծված վինբլաստինը առաջանում է մի քանի ցիկլացման ռեակցիաների արդյունքում, որից ստացվում է պահանջվող ստերեոքիմիական կառուցվածքը։ Ամբողջ արտադրանքը կազմում է 22% ավելին, որը ավելի նպատակահարմար է, քան բնական աղբյուրից պատրաստված մզվածքը, որի քանակը կազմում է մոտ 10%[19]։ Ստերեոքիմիական կառուցվածքը վերահսկվում է խիրալ մասնիկների խառնուրդի (Շարպլեսի կատալիզ) և ռեակցիայի պայմանների միջոցով՝ ջերմաստիճան և ընտրողական էնանտիպոր մասնիկներ[20]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինբլաստինը առաջին անգամ սինթեզվել է Ռոբերտ Նոբելի և Չարլզ Թոմաս Բիրի կողմից Արևմտյան Օնտարիո համալսարանում`Մադագասկարում աճող բաց երկնագույն Catharanthus roseus -ից։ Իր քիմիոթերապևտիկ ազդեցությունը առաջին անգամ ենթադրվել է, երբ այդ բույսի մզվածքը ներարկվել է ճագարներին շաքարային դիաբետի համար (ժողովրդական միջոց էր դիաբետի համար)։ Ճագարները սատկցին բակտերիալ վարակից, քանի որ լեյկոցիտների թիվը նվազել էր և հենց այդ ժամանակ հասկացան, որ այն արդյունավետ է լիմֆոմաների բուժման համար[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 vinblastine
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Vinblastine Sulfate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Ravina, Enrique (2011). The evolution of drug discovery : from traditional medicines to modern drugs (1. Aufl. ed.). Weinheim: Wiley-VCH. էջ 157. ISBN 9783527326693. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Vinblastine». Արխիվացված է օրիգինալից 2018-01-22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 593. ISBN 9780857111562.
- ↑ Liljefors, Tommy; Krogsgaard-Larsen, Povl; Madsen, Ulf (2002). Textbook of Drug Design and Discovery, Third Edition (անգլերեն) (3 ed.). CRC Press. էջ 550. ISBN 9780415282888. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «FASS» (Swedish). Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ van der Heijden, Robert; Jacobs, Denise I.; Snoeijer, Wim; Hallard, Didier; Verpoorte, Robert (2004). «The Catharanthus alkaloids: Pharmacognosy and biotechnology». Current Medicinal Chemistry. 11 (5): 607–628. doi:10.2174/0929867043455846. PMID 15032608.
- ↑ Raviña, Enrique (2011). «Vinca alkaloids». The evolution of drug discovery: From traditional medicines to modern drugs. John Wiley & Sons. էջեր 157–159. ISBN 9783527326693. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Cooper, Raymond; Deakin, Jeffrey John (2016). «Africa's gift to the world». Botanical Miracles: Chemistry of Plants That Changed the World. CRC Press. էջեր 46–51. ISBN 9781498704304. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Keglevich, Péter; Hazai, Laszlo; Kalaus, György; Szántay, Csaba (2012). «Modifications on the basic skeletons of vinblastine and vincristine». Molecules. 17 (5): 5893–5914. doi:10.3390/molecules17055893. PMC 6268133. PMID 22609781. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Sears, Justin E.; Boger, Dale L. (2015). «Total Synthesis of Vinblastine, Related Natural Products, and Key Analogues and Development of Inspired Methodology Suitable for the Systematic Study of Their Structure-Function Properties». Accounts of Chemical Research. 48 (3): 653–662. doi:10.1021/ar500400w. PMC 4363169. PMID 25586069.
- ↑ Altmann, Karl-Heinz (2009). «Preclinical Pharmacology and Structure-Activity Studies of Epothilones». In Mulzer, Johann H. (ed.). The Epothilones: An Outstanding Family of Anti-Tumor Agents: From Soil to the Clinic. Springer Science & Business Media. էջեր 157–220. ISBN 9783211782071. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Starling, D. (1976). «Two Ultrastructurally Distinct Tubulin Paracrystals Induced in Sea-Urchin Eggs by Vinblastine Sulphate» (PDF). Journal of Cell Science. 20 (1): 79–89. PMID 942954. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Gobbi, Paolo G.; Broglia, Chiara; Merli, Francesco; Dell'Olio, Matteo; Stelitano, Caterina; Iannitto, Emilio; Federico, Massimo; Berté, Raffaella; Luisi, Dimitri; Molica, Stefano; Cavalli, Carla; Dezza, Laura; Ascari, Edoardo (2003). «Vinblastine, Bleomycin, and Methotrexate Chemotherapy plus Irradiation for Patients with Early-Stage, Favorable Hodgkin Lymphoma: The experience of the Gruppo Italiano Studio Linfomi». Cancer. 98 (11): 2393–2401. doi:10.1002/cncr.11807. PMID 14635074.
- ↑ Jordan, M. A.; Leslie, W. (2004). «Microtubules as a Target for Anticancer Drugs». Nature Reviews Cancer. 4 (4): 253–265. doi:10.1038/nrc1317. PMID 15057285.
- ↑ Yang, H.; Ganguly, A.; Cabral, F. (2010). «Inhibition of Cell Migration and Cell Division Correlate with Distinct Effects of Microtubule Inhibiting Drugs» (PDF). Journal of Biological Chemistry. 285 (42): 32242–32250. doi:10.1074/jbc.M110.160820. PMC 2952225. PMID 20696757. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Kuehne, M. E.; Matson, P. A.; Bornmann, W. G. (1991). «Enantioselective Syntheses of Vinblastine, Leurosidine, Vincovaline, and 20'-epi-Vincovaline». Journal of Organic Chemistry. 56 (2): 513–528. doi:10.1021/jo00002a008.
- ↑ Yokoshima, S; Tokuyama, H; Fukuyama, T. (2009). «Total Synthesis of (+)-Vinblastine: Control of the Stereochemistry at C18′ ». The Chemical Record. 10 (2): 101–118. doi:10.1002/tcr.200900025.
- ↑ R.C. Noble, C.T. Beer, and J.H. Cutts (5 December 1958) "Role of chance observations in chemotherapy: Vinca rosea," Annals of the New York Academy of Sciences, 76 (3): 882-894.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինբլաստին» հոդվածին։ |
|