Jump to content

Վոլվո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլվո
Изображение логотипа
Տեսակcommercial vehicle manufacturer?, հանրային ընկերություն, aktiebolag? և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1927
ՀիմնադիրSKF?
ՎայրԳյոթեբորգ
Երկիր Շվեդիա
ՏնօրենMartin Lundstedt?
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Աշխատողների թիվ94 914 մարդ (2016)[1]
Դուստր ընկերություններVolvo Buses?, Volvo Trucks?, Volvo (United States)?, Volvo (Canada)?, Volvo (Germany)?, Volvo Powertrain?, Volvo Construction Equipment? և Volvo Penta?
Կայքvolvocars.com
ԲորսաՍտոկհոլմի ֆոնդային բիրժա
 Volvo Վիքիպահեստում

Volvo Group (շվեդերեն՝ Volvokoncernen, Aktiebolaget Volvo համառոտ՝ AB Volvo, VOLVO) շվեդական արտադրական միջազգային ընկերություն է, որի գլխավոր նստավայրը գտնվում է Գութենբերգում։ Առանցքային արտադրությունը համարվում է բեռնատարների, ավտոբուսների և շինարարական սարքավորումների արտադրությունը, արտահանումը և վաճառքը, միևնույն ժամանակ Volvo ընկերությունը արտադրում է ծովային և արդյունաբերական շարժիչների համակարգեր և մատուցում ֆինանսական ծառայություններ։ 2016թ-ին համարվել է մեծածավալ բեռնատարների արտադրության երկրորդ ամենամեծ ընկերությունը[2]։

Ավտոմոբիլների արտադրությամբ զբաղվեղ «Volvo Cars» ընկերությունը, որի կենտրոնը նույնպես համարվում է Գուտենբերգը, «AB Volvo»-ի մի մասն էր կազմում մինչև 1999թ. երբ այն վաճառվում է «Ford Motor Company» ընկերությանը։ 2010թ-ից սկսած այն պատկանում է չինական «Geely Holding Group» միջազգային ավտոմովիլային ընկերությանը։ «AB Volvo» և «Volvo Cars» ընկերությունները կրում են նույն լոգոն և համագործակցում են միմյանց հետ՝ ձեռնարկելով Շվեդիայում գտնվող վոլվոյի թանգարանը։

Ընկերությունը 1935թ-ին գլխավորել է Ստոկհոլմի ֆոնդային բորսան, և «NASDAQ»-ի ցուցանիշներում էր 1986-2007թթ[3]։

Վոլվո ընկերությունը հիմվել է 1915թ-ին «SKF» ընկերության կողմից։ Այնուամենայնիվ «AB Volvo» և «Volvo Cars» ընկերությունները 1927թ-ի ապրիլի 14-ին թողարկած իրենց առաջին մեքենան՝ «Volvo ÖV 4», համարում են իրենց սկիզբը[4]։

Սկզբի տարիները և համաշխարհային տարածումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդի Վոլվո անունը գրանցվել է 1911թ-ի մայիսին որպես ապրանքանշան, որը պետք է օգտագործվեր «SKF» ընկերության կողմից թողարկված շրջանաձև մեխանիզմների նոր տեսականու համար։ Այն լատիներենից թարգմանաբար նշանակում է (ես պտտում եմ) (volvere) արտահայտությունից սերված։ Այս գաղափարը կարճ գոյություն ունեցավ և «SKF» ընկերությունը որոշեց օգտագործել այն իր բոլոր թողարկած ապրանքների համար[5]։

1924թ-ին «SKF» ընկերության վաճառքի մենեջեր Ասսար Գաբրիելսոնը և «KTH» թագավորական համալսարանի շրջանավարտ ինժեներ Գուստավ Լարսոնը որոշեցին ձեռնարկել շվեդական մեքենայի արտադրությունը։ Նրանք մտադրված էին կառուցել այնպիսի մեքենաներ, որոնք կդիմակայեն երկրի կոշտ ու քարքարոտ ճանապարհներին և սառը կլիմային[6]։

«AB Volvo» ընկերությունը սկսեցին գործել 1926թ օգոստոսի 10-ից։ Շուրջ մեկ տարի նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկելուց հետո, անհրաժեշտ հումքերն ու սարքավորումները գտնելուց հետո, ընկերությունը արդեն պատրաստ էր սկսել մեքենայի արտադրությունը «SKF» ընկերության անվան ներքո։ «Volvo Group» ընկերությունը իր գոյության սկիզբը համարում է 1927թ, երբ «Volvo ÖV 4» առաջին մեքենան թողարկվեց՝ գլխավորելով Գութենբուրգում Հիսինգենի գործարանի արտադրանքների շարքը[7]։ Այդ տարում կառուցվեց միայն 280 մեքենա[8]։ Առաջին բեռնատարը «Series 1» թողարկվեց 1928թ հունվար ամսին, որը միանգամից հաջողություն գրանցեց և գրավեց արտասահմանյան ուշադրությունը[5]։ 1930թ-ին Volvo-ն վաճառեց 639 մեքենա[8], իսկ շուտով սկսվեց բեռնատարների արտահանումը դեպի Եվրոպա։ Մեքենաները Շվեդիայից դուրս ճանաչում ձեռք չբերեցին մինչև երկրորդ համաշխարհային ճակատամարտը[8]։ «AB Volvo» 1935թ ներկայացվեց ֆոնդային բորսայում, և «SKF» այնուհետև վաճառեց իր բաժնետոմսերը։ Մինչև 1942թ Վոլվոն ձեռք բերեց շվեդական ինժեներական ընկերությունը՝ «Svenska Flygmotor», հետագայում այն վերանվանվում է որպես «Volvo Aero»[5]:

«Pentraverken» Վոլվոյի համար շարժիչներ էր արտադրում, իսկ 1935թ. ներգրավվեց՝ ապահովելով շարժիչների ապահով մատակարարումը և մուտքը ծովային շուկա[9]։

1934թ-ին արտադրվեց առաջին B1 ավտոբուսը, իսկ 1940ական թվականներից սկսեցին արտադրվել ինքնաթիռների շարժիչներ։ 1963թ-ին Վոլվոն բացեց «Volvo Halifax Assembly» մասնաճյուղը, որը առաջինն էր Շվեդիայի սահմաններից դուրս գտնվում՝ Նովա Սքոթիա, Կանադա։

1950թ Վոլվոն ձեռք բերեց շինարարության և գյուղատնտեսական սարքավորումների շվեդական արտադրող «Bolinder-Munktell» ընկերությունը[10]։ 1973թ-ին «Bolinder-Munktell» ընկերությունը վերանվանվեց որպես «Volvo BM»[11]: 1979թ «Volvo BM» ընկերության գյուղատնտեսական սարքավորումների արտադրության բիզնեսը վաճառվեց «Valmet»-ին[12]։ Հետագայում վերակառուցումից և նոր ձեռքբերումներից հետո շինարարական սարքավորումների արտադրության բիզնեսի մնացորդները ձևավորեցին «Vovo Construction Equipment»-ը[10]։

1927թ. ապրիլի 14-ին Վոլվոյի կողմից հաջողությամբ թողարկված առաջին մեքենան՝ «Volvo ÖV 4»

Համագործակցությունները և միաձուլման փորձերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977թ. Վոլվոն փորձեց համախմբել շվեդական առանցքային ավտոմոբիլային «Saab-Scania» ընկերությունը, սակայն հետագայում ընկերությունը մերժեց առաջարկը[5]։ 1970թ-ին ֆրանսիական «Renault» ընկերությունը սկսեց համագործակցել Վոլվոյի հետ[13]։ 1978թ «Volvo Car Corporation» առանձնացավ Վոլվոյից՝ մնալով որպես առանձին ընկերություն[14], և «Renault» ընկերությունը ձեռք բերեց փոքրիկ բաժնետոմս նախքան 1980թ-ին վերակառուցման ժամանակ այն վաճառելը[13]։ 1990ականներին Ռենոն և Վոլվոն խորացրին իրենց համագործակցությունը գնումների, հետազոտությունների և որակի վերահսկման գործընթացում՝ միաժամանակ խթանելով միմյանց։ Ռենոն պետք էր Վոլվոյին աջակցեր միջին և ցածր մակարդակի փոխադրամիջոցներով, իսկ Վոլվոն վերին սեգմենտներում պետք է կիսեր տեխնոլոգիան Ռենոյի հետ։ 1993թ հայտարարվեց 1994թ ին կայանալիք Ռենո-Վոլվո միաձուլումը։ Համգործակցումը դրականապես ընդունվեց Ֆրանսիայում, սակայն Շվեդիայի բաժնետերերի կողմից այն չընդունվեց և բոլորը դեմ քվեարկեցին[5][13]։ Համագործակցությունը դադարեցվեց 1994թ փետրվարին, և Վոլվոն 1997թ Ռենոյին վաճառեց իր փոքրիկ բաժնեմասը[5]։

1991թ Վոլվոն մասնակցեց Հոլանդիայի Բեռն քաղաքում գտնվող ճապոնական «Mitsubishi Motors» ընկերության մասնաճյուղի հետ համատեղ ձեռնարկությանը։ Գործունեությունը, որը անվանվեց «NedCar» սկսեց արտադրել առաջին դասի «Mitsubishi Carisma» մեքենայի կողքին «Volvo S40/V40» մեքենան մինչև 1996թ[15][16]։ 1990-ականներին Վոլվոն սկսեց համագործակցել նաև ամերիկյան Ջեներալ Մոթորսի հետ։ 1999թ Եվրամիությունը արգելափակեց «Scania AB»[5]:

Կենտրոնացումը խոշոր փոխադրամիջոցների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլվոյի թողարկված էքսկավատորը աշխատանքի պահին Լեհաստանի Թոմասզով քաղաքում

1999թ Վոլվո գրուփը «Volvo Car Corporation» $6.45 բիլլիոնով վաճառեց Ֆորդ մոթորսին։ Բաժանումը տեղի ունեցավ «Premier Automotive Group» և «Jaguar», «Land Rover» և «Aston Martin» միջև։ Վոլվո ընկերության արտադրված մեխանիզմները և սարքավորումները պետք է օգտագործվեին Ֆորդի, Լենդ Ռովերի և Ասթոն Մարտինի արտադրանքներում։ «Land Rover Freelander» երկրորդ դասի մեքենան կառուցվել է «Volvo S80» մեքենայի ոճին նման։ «Volvo T5» վառելիքային համակարգը օգտագործվել է «Ford Focus ST և RS» մոդելներում։ Վոլվոյի նավիգացիոն համակարգը օգտագործվել է «Aston Martin Vanquish, DB9 և V8 Vantage» մոդելներում[17][18][19]։ 1999թ նոյեմբերին Վոլվոն Միթսուբիշի ընկերությունից գնում է ավտոբուսների և բեռնատարների բիզնեսի 5% բաժնետոմս[20]։ 2001թ, երբ DaimlerChrysler ընկերությունը Միթսուբիշիից գնեց խոշոր բաժնետոմս[21], Վոլվոն ետ վաճառեց իր գնած փոքր բաժնետոմսը[22]։

«Renault Véhicules Industriels» ընկերությունը, որ ներառում էր «Mack» բեռնատարները, 2001թ-ին վաճառվել է Վոլվոյին, իսկ 2002թ-ին Վոլվոն այն վերանվանեց «Renault Trucks»: Ռենոն դարձավ AB Volvo-ի ամենամեծ բաժնետերը 19.9% բաժնեմասով[23]։ 2010թ Ռենոն ավելացրեց իր բաժնեմասը 21.7%-ով[24]։

2006թ «AB Volvo» ձեռք բերեց ճապոնական «Nissan Diesel» ընկերության բեռնատարների բիզնեսի բաժնետոմսերի 13%-ը՝ դառնալով ամենամեծ բաժնետերը. հետագայում կոչվեց «UD Trcks»: «Volvo Group» ձեռք բերեց «Nissan Diesel» ընկերությունը 2007թ-ին՝ ընդլայնելով իր սահմանները ասիական շուկայում[6][25]։

Ռենոն 2010թ հոկտեմբերին վաճառեց իր 14.9% բաժնեմասը «AB Volvo» 3.02 բիլիոն դոլլարով։ Բաժնեմասի այս վաճառքը Ռենոին թողեց Վոլվո ընկերության միայն 17.5%-ի իրավունք[24]։ 2012թչին Ռենոն վաճառեց իր մնացյալ բաժնեմասը 1.6 բիլիոն դոլարով՝ լքելով շվեդական ընկերությունը որպես ամենամեծ բաժնետեր՝ 6.2% բաժնետոմս և 18.7% քվեարկելու իրավունք[26][27]։ Վերջին տարում Վոլվոն վաճառեց իր «Volvo aero» ընկերությունը բրիտանական «GKN» ընկերությանը[28]։ 2017թ «Volvo Cars» սեփականատեր «Geekly» ընկերությունը դարձավ Վոլվոյի ամենամեծ բաժնետերը՝ ձեռք բերելով ամենաշատ բաժնեմասերը՝ 8.2% առաջ անցնելով «Industrivärden»-ից։ «Industrivärden» պահպանեց ավելի ձայնի իրավունքի առավելությունը[29]։

2013թ դեկտեմբերի Վոլվոն վաճառեց «Volvo Construction Equipment Rents» «Platinum Equity»[30]: 2014թ «Volvo Construction Equipment Rents» ձեռք բերվեց Haul tracks արտադրող «Terex corporation» -ի կողմից, որը ներառեց 5 բեռնատարների և սարքավորումների արտադրություն Շոտլանդիայի Մադերվել քաղաքում[31][32][33]։ 2016թ նոյեմբերին Վոլվոն հայտարարեց կառավարման իրացման իր բաժինը վաճառելու մասին, որը բաղկացած էր «Renault Trucks», «Renault Trucks Defense», «Panhard», «ACMAT», ԱՄՆ-ում գտնվող «Mack Defense» և «Volvo Defense»[34]: Վաճառքի ծրագիրը հետագայում չեղարկվեց և 2018թ մայիսին Վոլվոն ընդունեց «Renault Trucks Defense» և վերանվանեց «Arquus»[35]:

2018թ դեկտեմբերին Վոլվոն հայտարարեց, որ մտադիր է վաճառել (WirelessCar) մեքենայի տելեմատիկ սուբիսիդայի 75.1%-ը «Volkswagen» ընկերությանը։ Նպատակը կոմերցիոն փոխադրամիջոցների տելեմատիկների վրա կենտրոնանալն էր[36]։ Վաճառքը իրականացվեց 2019թ մարտին[37]։

2019թ դեկտեմբերին Վոլվոն և Իսուզուն հայտարարեցին իրենց ստրատեգիական միավորման մասին կոմերցիոն առևտրամիջոցներ արտադրելու նպատակով։ Պայմանգրի համաձայն՝ Վոլվոն պետք է վաճառեր «UD Trucks» Իսուզուին[38]։ 2020թ ապրիլին վոլվոն և Դաիմլերը հայտարարեցին, որ Վոլվոն ձեռք կբերի Դաիմլերի վառելիքային էլեմենտի բիզնեսի կեսը՝ կազմելով համատեղ ձեռնարկություն երկու ընկերությունների միջև[39]։

«Volvo group»-ը ներառում է՝

  • Volvo trucks (միջին չափի բեռնատարներ՝ նախատեսված երկար տարածություններ ճամփորդելու համար)
  • Mack Trucks (թեթև բեռնատարներ՝ կարճ տարածությունների համար նախատեսված)
  • Renault Trucks (ծանր բեռնատարներ՝ նահանգային բեռնափոխադրումների համար նախատեսված)
  • UD Trucks (միջին չափի բեռնատարներ)
  • Dongfeng Commercial Vehicles
  • VE Commercial Vehicles (Eicher)
  • Volvo Construction Equipment
  • SDLG
  • Volvo Buses(քաղաքային, տուրիստական ավտոբուսներ)
  • Volvo Financial Services
  • Volvo Penta (ծովային փոխադրամիջոցների մեխանիզմներ)
  • Arquus[40]

Վոլվոյի ապրանքանիշը հավասարապես պատկանում է «AB Volvo» և «Volvo car corporation»[41]:

Ընկերության առանցքային նպատակն է պահպանել և պաշտպանել Վոլվոյի ապրանքանիշերը։ Ամենօրյա աշխատանքը կենտրոնացած է ապրանքային նշանների գրանցումների համաշխարհային պորտֆելի պահպանման վրա և Volvo ապրանքանշանների համար գրանցված պաշտպանության շրջանակների բավարար ընդլայնման վրա։ Գլխավոր աշխատանք է նաև ուղղված դեպի ոչ օրինական ապրանքանիշերի թողարկմանը, գրանցմանը և օգտագործմանը, որոնք նման են Վոլվոյի ապրանքանիշին[42]։

Համագործակցումը քոլեջների և համալսարանների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլվոն համագործակցում է բազմաթիվ համալսարանների և քոլեջների հետ, ինչպիսիք են՝ «Penn State University», «INSA Lyon», «EMLYON Business School», «NC State University», «Sophia University», «Chalmers University of Technology», «The Gothenburg School of Business», «Economics and Law at the University of Gothenburg», «Mälardalen University College», և Skövde համալսարանը[43]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.volvogroup.com/content/dam/volvo/volvo-group/markets/global/en-en/investors/reports-and-presentations/annual-reports/annual-and-sustainability-report-2016.pdf
  2. «Annual and Sustainability Report 2016» (PDF). Volvo. էջ 1. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  3. «Volvo to quit Nasdaq». Toronto Star. 2007 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  4. «Volvo's founders : Volvo Group – Global». Volvo. 1927 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Pederson, Jay P. (2005 թ․ հունիս). «AB Volvo». International Directory of Company Histories. Vol. 67. St. James Press. էջեր 378–383. ISBN 978-1-5586-2512-9.
  6. 6,0 6,1 «History time-line : Volvo Group – Global». Volvo. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 12-ին.
  7. Volvo Group Global. «Volvo 80 years». Volvo. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. 8,0 8,1 8,2 Georgano, G. N. Cars: Early and Vintage, 1886–1930. (London: Grange-Universal, 1985) 9781590844915
  9. «1930 – History: Volvo Penta». Volvo Penta. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. 10,0 10,1 Eliasson, G (2013). «Automotive dinamics in regional economies». In Pyka, Andreas; Burghof, Hans-Peter (eds.). Innovation and Finance. Routledge. էջ 130. ISBN 978-1-135-08491-2.
  11. «Heccből támasztották fel a Volvo híres traktormárkáját» (Hungarian). Agrarszektor.hu. 2017 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Zo zou de Volvo BM er nu uit kunnen zien» (Dutch). Mechaman.nl. 2016 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. 13,0 13,1 13,2 Donnelly, Tom; Donnelly, Tim; Morris, David (2004). «Renault 1985–2000: From bankruptcy to profit» (PDF). Working papers (Caen Innovation Marché Entreprise) (30). OCLC 799704146. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ սեպտեմբերի 20-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  14. Styhre, Alexander (2007). The Innovative Bureaucracy: Bureaucracy in an Age of Fluidity. Routledge. ISBN 978-0-203-96433-0.
  15. Mitsubishi Motors Corporation Vehicle Manufacturer Strategic Insight Արխիվացված 23 Փետրվար 2009 Wayback Machine, Automotive World (subscription required)
  16. «Once upon a time..." History, Nedcar.nl website». Nedcar.nl. 2006 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  17. Simister, John (2006 թ․ նոյեմբեր). «Volvo C30 T5 SE». Evo. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին. «The T5 petrol engine is almost the same as the one borrowed from Volvo by Ford for the Focus ST...»
  18. «ASTON'S CLEARER ADVANTAGE». The Scotsman. 2013 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին. «The optional satellite navigation remains a Volvo-sourced system that is absurdly fiddly.»
  19. Simister, John (2006 թ․ դեկտեմբեր). «Land Rover Freelander». Evo. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին. «But it's good news for the new 'Freelander 2', based on the S-Max/S80/next-Mondeo platform, powered in the top model by a 229bhp Volvo straight-six»
  20. «Mitsubishi Motors announces alliance with Volvo». The Augusta Chronicle. 1999 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  21. Miller, Scott (2001 թ․ փետրվարի 15). «Volvo Might Sell Its Mitsubishi Stake Because of Daimler's Control of Firm». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  22. «Volvo säljer sitt innehav i Mitsubishi». Aftonbladet (Swedish). 2001 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «AB VOLVO TRANSFER REMAINING SHARES TO RENAULT S.A». Volvo. 2001 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  24. 24,0 24,1 «Renault raises €3bn with part-sale of Volvo stake». The Daily Telegraph. 2010 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  25. «Volvo in $1.1bn Nissan purchase». BBC News. BBC. 2007 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  26. Pearson, David (2012 թ․ դեկտեմբերի 12). «Renault to Sell Rest of Its Volvo Stake». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  27. «Industrivärden strengthens its ownership position in Volvo». Industrivärden. 2012 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  28. «GKN's shares soar as it buys Volvo's aircraft engine business». The Guardian. 2012 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  29. «China's Geely turns to Volvo trucks in latest Swedish venture». Reuters. 2017 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  30. Fuller, Matthew (2014 թ․ փետրվարի 12). «Despite Raising Eyebrows, BlueLine Prices $252M PIK Toggle High Yield Bond Deal». Forbes. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  31. Latimer, Cole (2013 թ․ դեկտեմբերի 10). «Terex sells trucks arm to Volvo». Australian Mining. Prime Creative Media. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  32. Miller, Graham (2013 թ․ դեկտեմբերի 31). «Volvo buys Terex plant in Newhouse for $160m». Daily Record. Scottish Daily Record and Sunday Mail. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  33. «Further job cuts at Terex truck firm in Motherwell». bbc.com. BBC. 2016 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  34. Tran, Pierre (2016 թ․ նոյեմբերի 4). «Volvo Launches RTD Sale, No Timetable». Defense News. Sightline Media Group. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
  35. Altmeyer, Cyril (2018 թ․ մայիսի 24). «Armament terrestre: Renault Trucks Defense (Volvo) devient Arquus» [Ground army: Renault Trucks Defense (Volvo) becomes Arquus]. L'Usine nouvelle (French). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «Volvo Group To Divest 75.1% Of Shares In WirelessCar Unit To Volkswagen». Markets Insider. 2018 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  37. «Volvo Group has completed the sale of shares in WirelessCar» (Press release). Volvo. 2019 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  38. Okada, Emi; Yamada, Kohei; Fukao, Kosei (2019 թ․ դեկտեմբերի 20). «Isuzu tackles emerging rivals and R&D costs with Volvo tie-up». Nikkei Asian Review. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  39. Goldstein, Steve (2020 թ․ ապրիլի 21). «Volvo buying half of Daimler's fuel cell activities as firms form venture». MarketWatch. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  40. «Organization | Volvo Group». www.volvogroup.com (English). Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Volvo Annual Report 1999». .volvo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  42. «The Volvo Brand Name, Volvo Annual Report 1999». .volvo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  43. «Academic Partner Program | Volvo Group». www.volvogroup.com (English). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլվո» հոդվածին։