Տափըկ
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Տափըկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Շատախի գավառակ |
Այլ անվանումներ | Տապըկ, Տապիկ, Տապկա, Տափըգ, Տափըք, Տափիկ, Տափկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Տափըկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակում` համանուն գետի ափին, անտառապատ ձորում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում 1904 թվականին թուրքական կառավարությունը կառուցել էր զորանոց (Սասունը վերահսկելու նպատակով ստեղծված 5 զորանոցներից մեկը՝ Շատախ գավառակի համար)։ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, Տափըկի բնակիչները դիմել են ինքնապաշտպանության։ Մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 244 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, մասամբ՝ այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տափըկն ուներ հայկական եկեղեցի։ Գյուղի մոտ է գտնվում է Զուզա (Սասունաբերդ) բերդի ավերակները[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 63
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|