Jump to content

Տերպանդրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերպանդրոս
Ծնվել էմ. թ. ա. 712
ԾննդավայրAntissa, Commune of Antissa
Վախճանվել էմ. թ. ա. 645
Վախճանի վայրՍպարտա
Մասնագիտությունբանաստեղծ, երաժիշտ, գրող և մարզիկ
Լեզուհին հունարեն
Պարգևներ

Տերպանդրոս (հունարեն՝ Τέρπανδρος', մ. թ. ա. 712, Antissa, Commune of Antissa - մ. թ. ա. 645, Սպարտա), հին հույն բանաստեղծ։

Քնարերգության այն տեսակը, որի մեջ գերիշխում է երաժշտությունը, կապված է Տերպանդրոսի անվան հետ։ Մելոսյան բանաստեղծության՝ խմբական քնարերգության առանձնահատկությունն այն է, որ նրա մեջ երաժշտությունը խաղում է հիմնական դեր, իսկ բանաստեղծությունը՝ ոչ էական։ Տերպանդրոսը զարգացնում է քնարերգության այս ճյուղը։ Տերպանդրոսին վերագրվում են սկոլիաները-սեղանի կամ խնջույքի երգերը, որոնք գոյություն են ունեցել վաղ ժամանակներից ժողովրդի մեջ և երգվել խնջույքի ժամանակ, հերթով, սեղանակիցների կողմից։

Ըստ ավանդության Տերպանդրոսը Պյութոսի հրամանով գալիս է Սպարտա քաղաքը և իր երգերով հանգստացնում քաղաքացիներին, որոնց մեջ քաղաքական գժտություն կար։ Սպարտան գրավել էր Մեսսինա քաղաքը և 7-րդ դարի սկզբին դարձել ուժեղ պետություն։ Սպարտացիները սիրում էին երաժշտություն և, նույնիսկ, նրանք թշնամու վրա հարձակվում էին սրնգի նվագի տակ, չափական քայլերով և սերտ կապակցություն տեսնում իրենց քաջության և զորքի երաժշտության միջև։ Սպարտայի հրավերով այստեղ էին համախմբվում ժամանակի նշանավոր երաժիշտները և բանաստեղծները։ Տերպանդրոսը նույնպես հրավիրվում է և մասնակցում բանաստեղծական հանդեսներին ու մրցանակ ստանում։

Տերպանդրոսը բնիկ լեսբոսցի էր, բայց ապրում էր Սպարտայում և սիրում սպարտական կարգերը։ «Այնտեղ ապրում է քաջարի երիտասարդությունը,- ասում է Տերպանդրոսը,- այնտեղ հնչում է երաժշտության ձայները, այնտեղ իշխում է արդարությունը»։

Տերպանդրոսը երաժշտության մեջ նորարար է։ Կիթառը մինչ այդ բաղկացած էր չորս լարից, որի շնորհիվ հնարավոր էր նվագել միայն պարզ եղանակներ, բայց Տերպանդրոսը եղավ առաջինը, որ լարերի թիվն ավելացրեց և չորսից հասցրեց յոթի։ Մելոսյան բանաստեղծները հորինեցին բազմաթիվ մելոդիաներ, որոնք կոչվել են «Նոմոս»-ներ։ Նոմոսի մշակողը համարվում է Տերպանդրոսը։ Այս կարգի նշանավոր երգիչ է նաև թեբեացի Կոլոնասը, իսկ ամենախոշորը՝ արգոսցի Սակադոսը, որ հեղինակելով Պիթյան նոմոսը, առանց երգելու նվագել է սրնգի վրա[1]։

  1. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ 128-129.