Տոտեքանիսա
Կղզեխումբ | |
---|---|
Տոտեքանիսա | |
Δωδεκάνησα | |
Տոտեքանիսա, դիրքը | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | [[Էգէական ծով]] |
Տարածութիւն | 2714 քմ² |
ԲԾՄ | 1216 մեթր |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Տոտեքանիսա (յուն․՝ Δωδεκάνησα) Էգէական Ծով, Յունաստան․ Սամոս, Կրետէ եւ Փոքր Ասիոյ ափերուն միջեւ գտնուող կղզիներու ամբողջութիւն՝ 51 կղզիներու խումբ առաւել կղզիակներ եւ ժայռակղզիներ, որոնցմէ 12 գլխաւորներն են եւ այդ պատճառով կղզեխումբը Տոտեքանիսա կը կոչուի (Δωδεκάνησα, δώδεκα = 12 / νησί = կղզի)։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տոտեքանիսայի տարածութիւնն է 2․665,259 քլ²․ եւ բնակչութեան թիւն է 190 988։ 12 գլխաւոր կղզիներն են Ռոտոս, Քոս, Փաթմոս, Ասթիփալէա, Քալիմնոս, Քարփաթոս, Քասոս, Լերոս, Նիսիրոս, Սիմի, Թիլոս եւ Քասթելորիզօ։ Անոնց վրայ կ՛ աւելնան մնացեալ բնակուած տարածութեամբ փոքր կղզիները՝ Լիփսի, Հալքի, Աղաթոնիսի, Արքի, Թելենտոս, Փսերիմոս, Ֆարմաքոնիսի, Եալի, Լեւիթա, Մարաթոս, եւ Սարիա։ Վարչական կեդրոնը Ռոտոս կղզին է։
Տոտեքանիսայի մեծ կղզիները․ տարածութեան կարգով
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզի | Տարածութիւն (քլ․) | Բնակչութիւն (2011)[1] | Մայրաքաղաք | |
---|---|---|---|---|
1 | Ռոտոս | 1.401,46 | 115 490 | Ռոտոս (քաղաք) |
2 | Քարփաթոս | 300,152 | 6 216 | Քարփաթոս կամ Փիղատիա |
3 | Քոս | 287,611 | 33 388 | Քոս (քաղաք) |
4 | Քալիմնոս | 110,581 | 16 179 | Քալիմնոս կամ Փոթիա |
5 | Ասթիփալէա | 96,420 | 1 334 | Ասթիփալէա (քաղաք) կամ Հորա |
6 | Քասոս | 66,419 | 1 084 | Ֆրի |
7 | Թիլոս | 61,487 | 780 | Մեղալօ Հորիօ |
8 | Սիմի | 57,865 | 2 590 | Սիմի (քաղաք) |
9 | Լերոս | 54,052 | 7 917 | Այիա Մարինա |
10 | Նիսիրոս | 41,263 | 1 008 | Մանտրաքի |
11 | Փաթմոս | 34,142 | 3 047 | Փաթմոս (քաղաք) կամ Հորա |
12 | Հալքի (Տոտեքանիսա) | 26,988 | 478 | Հալքի (քաղաք) կամ Էմպորիոս |
13 | Սարիա (Տոտեքանիսա) | 20,429 | 45 | Արղոս բնակավայր |
14 | Լիփսի | 15,842 | 790 | Լիփսի |
15 | Փսերիմոս | 14,615 | 80 | Փսերիմոս |
16 | Աղաթոնիսի | 13,410 | 185 | Մեղալօ Հորիօ |
17 | Լեւիթա | 9,121 | 0 | |
18 | Քասթելոռիզօ | 9,113 | 492 | Քասթելորիզօ կամ Մեղիսթի |
19 | Սիրնա | 7,868 | 0 | |
20 | Ալիմիա | 7,427 | 0 | |
21 | Արքի | 6,697 | 44 | Արքի |
22 | Նիմոս | 4,648 | 0 | |
23 | Թելենտոս | 4,648 | 94 | Թելեմտոս |
24 | Քինարոս (Տոտեքանիսա) | 4,577 | 1 | |
25 | Եալի (Տոտեքանիսա) | 4,558 | 21 | |
26 | Ֆարմաքոնիսի | 3,866 | 10 | Ֆարմաքոնիսի |
Ընդհանուր | 2.665,259 | 191 273 |
Տոտեքանիսայի փոքր կղզիները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մաքրի, Հինա, Այիա Քիրիաքի, Աւղօ, Ղլինօ, Զաֆորաս, Քունուփի, Քուցոմիթի, Մեսոնիսի, Օֆիտուսա, Փլաքիտա, Փոնտիքուսա, Սթեֆանիա, Ֆոքիոնիսիա, Հոնտրօ, Հոնտրոնիսի, Իմիա-Լիմնիա տիօ, Իմիա-Լիմնիա էնա, Քալաւրոս, Քալոլիմնոս, Մաւրոփինաքի, Ներա, Փլաթի, Սաֆոնիտի, Հթենի, Հթենիա, Արմաթիա, Մաքրոնիսի, Ֆրակոս, Արհակելոս, Վելոնա, Ղլարոս, Մաւրա, Մեղալօ Լիվատի, Փիղանուսա, Փլաքա, Թրիփիթի, Այիոս Եորղոս, Աղրիելէա, Վուցաքիա (երկու կղզիակ), Միքրօ Մաւրօ Փոինի, Մեղալօ Մաւրօ Փոինի, Փոլիֆատոս տիօ, Փոլիֆատոս էնա, Ռօ, Սաւուրա, Սթրոկիլի, Թրաղոներա, Փսոմի, Փսորատիա, Քանտելուսիա, Այիոս Անտոնիոս, Փահեա, Փերղուսա, Արղելուսա, Անիդրօ (Փաթմոս), Անիդրոս (Ամորղոս), Քալովոլոս, Քոմորոս, Մաքրոնիսի, Մարաթոս, Ներա, Թրաղոնիսի, Հիլիոմոդի, Եալեսինօ, Տիաւաթես, Քուլունտրոս, Մարմարաս, Սեսքլի, Հոնտրոս Սիմի, Ղայտարոս, Անտիթիլոս, Այիոս Թէոտորոս, Քրեւաթիա, Մաէլոնիսի, Թրաղուսա, Ղլարոս, Քունելի, Փսաթոնիսիօ, Ասթաքիտա, Ասթաքիդոփուլօ, Դիվունեա, Համիլի, Աւափթիսթօ, Փիթա։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ժամանակաշրջանէն մինչեւ Հելենիստական շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին բնակիչները Թելհինես(ները) եւ Քարես(ները) եղած են։ Աւելի ուշ Տոտեքանիսա հաստատուած են Ահէի(ները) եւ Դորեացիները։ Կղզեխումբը կը բարգաւաճի Հելենիստական տարիներուն։
Հռոմէական ժամանակաշրջանէն մինչեւ Նորագոյն շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ք․Ա․ 395-ին մաս կը կազմէ Արեւելեան Հռոմէական պետութեան։ 1310-ին կը գտնուի Ասպնջական Ասպետներու Ordo Hospitalis Sancti Johannis իշխանութեան տակ, իսկ 1522-ին՝ օսմանեան կայսրութեան։ Տոտեքանիսա կը մասնակցի Յունական Ապստամբութեան, իսկ 1867-ին, կրետական ապստամբութեան ընթացքին, Քասոս կղզիին բնակիչները կ՛ ապստամբին սակայն ապարդիւն․ կը շարունակեն մնալ օսմանեան գերիշխանութեան տակ մինչեւ իտալաթրքական պատերազմին ծագման (1911)։ Պատերազմի աւարտին Տոտեքանիսա կը գտնուի Իտալական իշխանութեան տակ։
Ի․ դար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1914-ի Մայիսին, Փոքր Ասիոյ ափերուն յունաբնակ շրջաններուն մէջ թրքական հալածանքները կը սաստկանան եւ բազմաթիւ յոյներ Տոտեքանիսա կ՛ ապաստանին։ Փոքր Ասիոյ Աղէտէն ետք (1922), Տոտեքանիսա (ինչպէս ամբողջ Յունաստանը) կ՛ ընդունի հազարաւոր յոյն գաղթականներ։
Իտալական գերիշխանութիւնը կը վերջանայ Բ․ Աշխարհամարտի աւարտին․ 27 Յունիս 1946-ին Յունաստանին կը միանան։
[2] [3] [4] [5] [6] [7] [8] [9]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «2011-ի մարդահամար»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-12-25-ին։ արտագրուած է՝ 2013-07-21
- ↑ Փոքր Ասիոյ Աղէտի տարիներուն(յունարէն)
- ↑ 2011-ի մարդահամար(յունարէն)
- ↑ Տոտեքանիսա․ Սնուան ծագումը եւ Իտալական գերիշխանութիւնը, Եանիս Եանոփուլոս(յունարէն)
- ↑ Ստրապոն․ աշխարհագրութիւն, գիրք 10, գլուխ 5(անգլերէն)
- ↑ Տոտեքանիսա Իտալիոյ իշխանութեան տակ, Տիմիթրիս Քապուրաքիս, 13-7-2019(յունարէն)
- ↑ Տոտեքանիսա եւ Արեւելեան Էգէականը(անգլերէն)
- ↑ Տոտեքանիսայի արկածախնդրութիւնները մինջեւ Յունաստանին վերամիանան, Տիմիթրիս Քապուրաքիս, 19-10-2019(յունարէն)
- ↑ Տոտեքանիսա, պաշտօնական կայքէջ(անգլերէն)