Jump to content

Քաղց (ֆիլմ, 2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղց
անգլ.՝ Hunger
Երկիր Միացյալ Թագավորություն
 Իռլանդիա
Ժանրդրամա[1][2][3][…], պատմական ֆիլմ և ֆիլմ բանտի մասին
ԹեմաThe Troubles?, 1981 թվականի իռլանդական հացադուլ և Իռլանդիայի հանրապետական բանակ
Թվական2008, մարտի 4, 2010[4] և օգոստոսի 13, 2009[5]
Լեզուանգլերեն և իռլանդերեն
ՌեժիսորՍթիվ Մակքուին[2][3][6][…]
Սցենարի հեղինակՍթիվ Մակքուին և Enda Walsh?
ԴերակատարներՄայքլ Ֆասբենդեր[7][8][3][…], Լիամ Կանինգհեմ[8][6][9][…], Liam McMahon?[7][8][9][…], Ստյուարտ Գրեհեմ[7][8][6][…], Karen Hassan?[8], Ciaran Flynn?, Brian Milligan?, Lalor Roddy?, Des McAleer?, Ben Peel? և BJ Hogg?
ՕպերատորՍին Բոբիտ
ԵրաժշտությունԴեյվիդ Հոլմս
ՄոնտաժՋո Ուոքեր
Պատմվածքի վայրՀյուսիսային Իռլանդիա և Բելֆասթ
ԿինոընկերությունFilm4, Channel 4, Northern Ireland Screen? և Broadcasting Authority of Ireland?
Տևողություն92 րոպե և 90 րոպե

«Քաղց» (անգլ.՝ Hunger), բրիտանա-իռլանդական դրամա՝ նկարահանված Սթիվ Մակքուինի կողմից 1981 թվականի Իռլանդական հացադուլի իրադարձություների մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2008 թվականին։

Ֆիլմը պատմում է Իռլանդական հանրապետական բանակից կալանավորների պայքարի մասին քաղաքական բանտարկյալի կարգավիճակի ստացման համար։ Սկզբում նրանք ցանկացել են հասնել դրան, հրաժարվելով լողանալ, կրել կալանավորի համազգեստ և ամեն կերպ կեղտ տարածելով իենց խցերում։ Սակայն այդ ամենն անարդյունք է լինում։ Բանտարկյալների մազերը բռնի կտրում են և լողացնում՝ ծեծելով մինչև կիսամահ լինելը։ Վերջապես նրանցից մեկը` Բոբի Սենդսը, որոշում է հացադուլ անել մինչև մահ։

Ֆիլմն արժանացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակի 2008 թվականին Կաննի կինոփառատոնում[10]։

Ֆիլմն սկսվում է «Մեյզ» բանտի պահակ Ռեյմոնդ Լոգանի աշխատանքային օրվա ցուցադրությամբ։ Բանտ է բերվում Իռլանադական հանրապետական բանակի դատապարտյալ մարտիկ Դևի Ջիլենը։ Նա հրաժարվում է հագնել բանտարկյալի համազգեստ, որից հետո նրան տանում են բանտախուց, որտեղ գտնվում է Ջերի Քեմփբելը, ով նույնպես միանում է կալանավորների բողոքին. երկու խցակիցները կրում են միայն ծածկոցներ, իրենց կղանքը քսում պատերին, կառուցում յուրատիպ պատնեշ դռան մոտ, որի շնորհիվ նրանց մեզը հոսում է դեպի միջանցք, որտեղով քայլում են վերահսկիչները։ Սակայն պահակները, դրան ի պատասխան, նրանց բռնի տանում են լոգարան, որտեղ կտրում են մազերը և լողացնում, իսկ մյուսները մաքրում են պատերը։ Լոգանն աշխատում է լոգարանում և ստիպված է ծեծել նրանց, որպեսզի կատարի իր պարտականությունները։

Քեմփբելի ընկերուհին նրան գաղտնի ռադիո է բերում, որով նա իմանում է, որ բրիտանացիները պատրաստ են համաձայնել կալանավորներին համազգեստը տալուն։ Վերջապես կալանավորներին են բաժանում հագուստը, սակայն նրանք դժգոհ են, պատռում են հագուստը և կոտրում բանտի գույքը։ Բանտ է ժամանում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ, պահակները կալանավորներին դուրս են գցում խցերից, ինչից հետո նրանց քշում են ոստիկանության շարքերի միջով, որոնք ծեծում են նրանց մահակներով։ Լոգանը և աշխատակիցները ստուգում են կալանավորների բերանների և հետանցքների պարունակությունները՝ չփոխելով ձեռնոցները։

Լոգանը գնում է ծերանոց՝ այցելելու մորը և սպանվում ահաբեկչի կողմից։

Սենդսը հանդիպում է քահանա Դոմինիկ Մորանի հետ և պատմում, որ հացադուլ կանի մինչև մահ։ Այս անգամ կալանավորները սկսում են հացադուլը մեկ շաբաթից մեկը մյուսի հետևից։ Նա պատմում է, թե ինչպես է մանկության տարիներին բելֆաստցի իր ընկերների հետ միասին գնացել Դոնեգոլ կոմսություն։ Տղաներն այնտեղ գտել են ոտքը կոտրած և հեղեղն ընկած հորթի։ Սենդսը մտել է գետ և խեղդել է հորթին, որպեսզի նա չշարունակի տանջվել։

Սենդսը շարունակում է հացադուլը, բազմաօրգանային անբավարարվածությունն աճում է։ Տեսնելով «UDA» (Օլստերի պաշտպանության լիգա) դաջվածքը սանիտարի մարմնին, Սենդն իր մեջ ուժ է գտնում, որպեսզի ոտքի կանգնի, սակայն հետո ուժասպառ ընկնում է գետնին։ Նրա ծնողները ժամանում են բանտ և ականատես են լինում նրա մահվանը 66 օր հացադուլից հետո։

Սենդսին ընտրում են Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ։ Յոթամսյա հացադուլից ընթացքում մահանում է մասնակիցներից տասը։ Բողոքների ընթացքում բանտապահներն սպանում են 16 բանտարկյալների։ Բրիտանական կառավարությունը փաստացիորեն բավարարում է բանտարկյալների պահանջները, սակայն պաշտոնապես չի ճանաչում քաղաքական բանտարկյալի նրանց կարգավիճակը։

  • Մայքլ Ֆասբենդեր — Բոբի Սենդս
  • Լիամ Քանինգեմ — հայր Մորան
  • Ստյուարտ Գրեմ— Ռեյ Լոհան
  • Լիամ Մակմահոն — Ջերի
  • Բրայան Միլիգան— Դեյվի
  • Լելոր Ռոդի— Ուիլյամ
  • Դես Մաքելիր— միստեր Սենդս
  • Հելեն Մեդեն— միսիս Սենդս

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008 — «Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ»
  • Լավագույն դերասան — Մայքլ Ֆասբենդեր
  • Լավագույն ռեժիսոր — Սթիվ Մակքուին
  • 2009 — «Անկախ ոգի» մրցանակ
  • Լավագույն արտասահմանյան ֆիլ — Սթիվ Մակքուին
  • 2009 — BAFTA Մրցանակ
  • Ակնառու բրիտանական ֆիլմ — Ռոբին Գատչ, Լորա Գաստինգս-Սմիթ, Սթիվ Մակքուին, Էնդա Ուոլշ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.ew.com/article/2009/03/18/hunger
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0986233/
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film842469.html
  4. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  5. http://www.kinokalender.com/film7207_hunger.html
  6. 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/glod-2008
  7. 7,0 7,1 7,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=115096.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.imdb.com/title/tt0986233/fullcredits
  9. 9,0 9,1 http://www.bbfc.co.uk/releases/hunger-film
  10. Thorpe, Vanessa (2008 թ․ մայիսի 11). «Anger as new film of IRA hero Bobby Sands screens at Cannes». The Observer. London. Վերցված է 2008 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]