Քանատա
Քանատա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Օնթարիօ, Քեպեք, Նոր Սկովտիա, Նիւ Պրանսուիք, Մանիթոբա?, Նիւֆաունտլենտ եւ Լապրատոր, Էդուարդ արքայազնի կղզի?, Սասկաչևան?, Ալբերտա?, Յուկոն?, Հյուսիսարևմտյան տարածքներ?, Նունավութ?, Բրիտանական Կոլումբիա? եւ District of Keewatin? | ||||
Պետական լեզու | անգլերէն[1][2] եւ Ֆրանսերէն[1][2] | ||||
Մայրաքաղաք | Օթաուա[3] | ||||
Օրէնսդիր մարմին | Կանադայի խորհրդարան?[4] | ||||
Երկրի ղեկավար | Չարլզ Գ․[5] | ||||
Կառավարութեան ղեկավար | Ջասթին Տրյուդո?[6][7] | ||||
Ազգաբնակչութիւն | 36 991 981 մարդ (2021)[8] | ||||
Օրհներգ | Կանադայի օրհներգ?[9] | ||||
Կարգախօս | A mari usque ad mare | ||||
Հիմնադրուած է | 1 Յուլիս 1867 թ. | ||||
Արժոյթ |
Կանադական դոլար? | ||||
Ժամային համակարգ | Newfoundland Time Zone?, UTC-4?, UTC−4?, Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի, UTC-5, Կեդրոնական ժամային գօտի, UTC-6?, Լեռնային ժամային գոտի?, UTC-7? եւ Խաղաղօվկիանոսյան ժամային գոտի? | ||||
Հեռաձայնային համակարգ | +1 | ||||
Համացանցի յղում | .ca? եւ .quebec? | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,936[10] | ||||
canada.ca |
Քանատան կամ Գանատան (անգլերէն՝ Canada ˈkænədə), ֆրանսերէն՝ Canada kanaˈda), պետութիւն է Հիւսիսային Ամերիկայի մէջ, իսկ տարածքի մեծութեամբ կը հանդիսանայ՝ աշխարհի 2-րդ պետութիւն։ Տարածութիւնը 9.976.000 քմ² է, բնակչութիւնը՝ 35 մլն մարդ (ըստ 2015 թուականի կատարուած մարդահամարի տուեալներուն[11])։ Մայրաքաղաքը՝ Օթթաուա։ Վարչականօրէն բաժանուած է 10 նահանգի եւ 3 երկրամասի։
Պետական կարգ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քանատան խորհրդարանական համակարգով սահմանադրական միապետութիւն է, կը հանդիսանայ երկլեզուանի եւ բազմամշակութային երկիր, որտեղ անգլերէն եւ ֆրանսերէն լեզուները դաշնային մակարդակով ճանչցուած են, որպէս՝ պետական լեզուներ։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կ՚ողողուի Ատլանտեան, Խաղաղական եւ Հիւսիսային Սառուցեալ ովկիանոսներով, կը սահմանակցի ԱՄՆու հետ հարաւէն եւ հիւսիս-արեւմուտքէն, Դանիայի (Կրենլանտիա) հետ հիւսիս-արեւելքէն եւ Ֆրանսայի (Սեն Պիեռ եւ Միքելոն) հետ արեւելքէն։ Քանատայի՝ ԱՄՆու հետ սահմանը կը համարուի աշխարհի ամենաերկար ընդհանուր սահմանը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քանատայի հեռաւորութիւնը հիւսիսային բեւեռէն ընդամէնը 1000 քմ է, իսկ հիւսիսային մագնիսական բեւեռը կը գտնուի ուղղակի Քանատային մէջ։ Քանատան Մեծ Ութնիակի անդամ երկիր է։ Քանատան բաժնուած է 10 նահանգի եւ 3 դաշնային տարածքի։
Քանատան արդիւնաբերական զարգացած երկիր է, ունի բազմաճիւղ տնտեսութիւն, որ հիմնուած է հարուստ բնական աղբիւներու եւ առեւտրի վրայ (մասնաւորապէս՝ ԱՄՆ-ու հետ համատեղ Քանատան կը համագործակցի դեռեւս գաղութներու գոյութեան եւ Համադաշնութեան հիմնման ժամանակաշրջանէն)։ Քանատայի մայրաքաղաքն է Օթթաուան, Օնթարիօ նահանգին մէջ։ Հիմնուած ըլլալով 1534 թուականի ֆրանսացի հետախոյզ Ժագ Քարդիէի կողմէն՝ Քանատան իր սկիզբն առած է ֆրանսական գաղութէն, զոր կը գտնուի ժամանակակից Քէպեք քաղաքի տեղը, որ սկզբնապէս բնակուած եղած է տեղացի ժողովուրդներով։
Անգլիական գաղութատիրութեան ժամանակաշրջանէն յետոյ պրիդանական երեք գաղութներու միութենէն (որոնք մինչ այդ Նոր Ֆրանսայի տարածքներէն կը համարուէին) ծնաւ Քանատական համադաշնակցութիւնը։ Քանատան Միացիալ Թագաւորութիւնէն անկախութիւն ստացաւ խաղաղ գործընթացի արդիւնքէն 1867 թուականէն 1982 թուական։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Loi sur les langues officielles, Official Languages Act
- ↑ 2,0 2,1 16(1) // http://canlii.ca/t/ldsx — 1982.
- ↑ 16 // https://laws-lois.justice.gc.ca/eng/Const/Index.html — 1867.
- ↑ 17 // https://laws-lois.justice.gc.ca/eng/Const/Index.html — 1867.
- ↑ King Charles officially proclaimed as Canada's new monarch
- ↑ http://www.cbc.ca/news/politics/canada-election-2015-voting-results-polls-1.3278537
- ↑ http://www.cbc.ca/news/politics/canada-trudeau-liberal-cabinet-ministers-1.3302743
- ↑ 2021 Census of Population key indicators by geography: Canada — վիճակագրական ծառայութիւն Գանատայի մէջ.
- ↑ http://canlii.ca/t/hzrg
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ «Քանատայի Բնակչութիւնը 2015 թուականին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2016-04-15