Jump to content

Քէա

Կղզի
Քէա
Երկիր  Յունաստան
Տարածութիւն 131,693 քմ²
ԲԾՄ 560 մեթր
Բնակչութիւն 2455 մարդ (2011)[1]
Կը գտնուի ափին Էգէական Ծով
Ժամային գօտի UTC+2 եւ UTC+3։00
Փոստային ցուցանիշ 840 02
Պաշտօնական կայքէջ kea.gr
Քէա

Քէա կամ Ծիա (յուն․՝ Κέα),  Էգէական Ծովուն Քիքլատես կղզեխումբին հիւսիս-արեւմտեան կողմը գտնուող կղզի, Յունաստան։  Մեծութեամբ Քիքլատեսի 6-րդ կղզին է, իսկ բնակչութեան թիւով՝ 10-րդը։

Տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Քէա․ հին դրամներ

Կղզիին տարածութիւնն է 131,693 քռ․քլ․ իսկ ծովեզրը՝ 88 քլ․։  Ամենաբարձր լեռն է Փրոֆիթիս Իլիաս 568 մ․։  Կղզին ունի Միջերկրական ծովուն ամենամեծ բնական նաւահանգիստներէն՝ խորշերէն, Այիու Նիքոլաու ծոցը։

Կղզիին տարածքին յայտնաբերուած են Նոր Քարի դարէն բնակավայրեր (Ք․Ա․ 4-րդ հազարամեակ), ինչպէս օրինակ՝ Քեֆալա բնակավայր, կղզիին հիւսիս-արեւմտեան մաս։ Քէա Մինոասեան քաղաքակրթութեան (Ք․Ա․ 1600 – 1400) կեդրոններէն մէկը եղած է։ Այդ կը փաստէ յայտնաբերուած հնագոյն բնակավայրը՝ Այիա Իրինի։

Քիքլատես․ Քէա Κέα - կը գտնուի Քիքլատեսին հիւսիս արեւմուտքը
Քէա վարչական շրջան․ Քէային հիւսիս-արեւմուտքը՝ Մաքրոնիսոս

Հնագիտական պեղումներէն գտնուած են դրամներ (Ք․Ա․ 3-րդ դար), որոնք կը պատկերացնեն շուներ եւ ճառագայթող աստղեր․ կը փաստեն բնակիչներուն հաւատքը Սիրիոյին*։

Սիրիօ․ Քէայի բնակիչները կը հաւատային Տիաս եւ Սիրիօ աստուածներուն եւ մատաղ կը մատուցանէին, յոյսով թէ ամառուան եղանակներուն զեփիւռ պիտի փչէ։

Ժողովրդագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ըստ 2011-ի մարդահամարին, բնակչութեան թիւն է 2 455։  Կղզիին մայրաքաղաքն է Իուլիտա կամ՝ Հորա։  Նաւահանգիստն է Քորիսիա կամ՝ Լիվատի։  Կը գործեն 3 մանկապարտէզ, նախակրթարան, միջնակարգ եւ երկրորդական դպրոցներ։

Մաքրոնիսոս վարչականօրէն կը պատկանի Քէա կղզիին։  Բնակիչներ չունի, միայն քանի մը հովիւներ իրենց հօտերով եւ նախիրներով ըստ եղանակի հոն կը գտնուին։

Կղզիին վայրերը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հանդարտ կղզի, գեղեցիկ ծովափներով։ Աթենացիները զայն կը նախընտրեն, որովհետեւ Աթէնքին մօտ է։


[2] [3] [4] [5] [6] [7]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]