Jump to content

Քսան օր առանց պատերազմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսան օր առանց պատերազմի
ռուս.՝ Двадцать дней без войны
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Գերման
Սցենարի հեղինակԿոնստանտին Սիմոնով
ԴերակատարներՅուրի Նիկուլին, Լյուդմիլա Գուրչենկո, Նիկոլայ Գրինկո, Ալեքսեյ Պետրենկո[1], Միխայիլ Կոնոնով[1], Եկատերինա Վասիլևա[1] և Կոնստանտին Սիմոնով[1]
ՕպերատորՎալերի Ֆեդոսով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն97 րոպե

«Քսան օր առանց պատերազմի» (ռուս.՝ «Двадцать дней без войны»), 1976 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Գերմանը։ Ֆիլմի սցենարը գրել է Կոնստանտին Սիմոնովն իր համանուն վիպակի հիման վրա։

Գրող և ռազմաճակատային լրագրող Լոպատինը (Յուրի Նիկուլին) մեկնում է Տաշքենդ՝ այցելելու իր զոհված ծառայակցի ընտանիքին, ներկա գտնվելու իր ակնարկների հիման վրա ստեղծվող ֆիլմի նկարահանումներին, դիմավորելու նոր 1943 թվականը, վերապրելու կարճ, վառ սերը, մի խոսքով՝ անցկացնելու քսան օր առանց պատերազմի։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Սիմոնովն ինքն է դիմել Ալեքսեյ Գերմանին՝ առաջարկելով էկրանավորել իր սցենարը՝ ցանկանալով աշխատել երիտասարդ, հանդուգն ռեժիսորի հետ։ Ֆիլմի թողարկման նախապատրաստման ընթացքում Գերմանն ուսումնասիրել է Սիմոնովի արխիվը՝ բոլոր ռազմաճակատային գրությունները, որոնք նա թելադրել էր մեքենավարուհիներին՝ ճակատից վերադառնալուց հետո։ Նյութի մեջ խորանալու շնորհիվ Գերմանը կարողացել է ճշգրիտ, գեղարվեստա-փաստագրական կերպով վերարտադրել անցյալի մթնոլորտը[2]։

Գերմանը պատմել է.

«Քսան օր առանց պատերազմի»-ը էկրաններին պատերազմի կեղծիքի դեմ է։ Մենք ուզում էինք, որ մեր պատմությունը համապատասխանի այն վշտին, որը վերապրել է ժողովուրդը և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում, երբ սարսափելի սոված էին մնում, քնում էին ածխի մեջ թաղվելով, և վերջին ուժերով ամեն ինչ անում ռազմաճակատի համար։ Մենք անմիջապես հասկացանք, որ պետք է ճշմարիտ գլխավոր դերակատար։ Եթե դա երիտասարդ լրագրող լինի, ապա՝ ինչո՞ւ չես կռվում։ Այսպիսով, հայտնվեց Յուրի Նիկուլինը[3]։ Չնայած փորձերին մասնակցել են նաև Վասիլի Շուկշինը, Անատոլի Սոլոնիցինը և Նիկոլայ Վոլկովը (կրտսեր)։ Նիկուլինն սկսել է հրաժարվել դերից. «Ախր ես ի՞նչ Լոպատին եմ։ Եվ ծեր եմ, և խառնվածքով՝ ուրիշ։ Եվ ընդհանրապես, ես ուզում եմ նկարահանվել կատակերգական ֆիլմում։ Լոպատինն իմ դերը չէ։ Չեմ նկարահանվի»[4]։ Նիկուլինը դժվարությամբ է թույլ տվել իրեն համոզել գալ Լենինգրադ՝ կինոփորձի համար։ «Աշխատանքային նյութը դիտելուց հետո Գերմանի ընտրության հետ համաձայնել է նաև սցենարի հեղինակը՝ Կոնստանտին Սիմոնովը, իսկ Նիկուլինին իր տուն է հրավիրել և նրա հետ երկար զրուցել Լոպատինի մասին։ Հենց Սիմոնովի կարծիքն է որոշիչ դեր խաղացել գեղխորհրդում, որտեղ որոշվում էր դերերի թեկնածուների ճակատագիրը, որովհետև գեղխորհրդի անդամների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Նիկուլինին։ 1975 թվականի հունվարի 2-ին ստուդիայի գեղարվեստական խորհուրդը Յուրի Նիկուլինին հաստատել է ռազմական լրագրող Լոպատինի դերի համար»[5]։

Կնոջ գլխավոր դերը Գերմանը ցանկացել է տալ Ալլա Դեմիդովային, սակայն Սիմոնովը կտրականապես դեմ է եղել։ «Արդյունքում կինոփորձերի են հրավիրել մի քանի հայտնի դերասանուհիներ՝ Զինաիդա Սլավինային, Ալիսա Ֆրեյնդլիխին, Լարիսա Մալևաննայային, Լյուդմիլա Գուրչենկոյին։ Հենց Գուրչենկոն է հաստատվել դերի համար։

Կապիտան Ստրոգանովի դերը դեռևս սցենարը գրելու ժամանակ Գերմանը պատրաստվում էր տալ Վասիլի Շուկշինին, սակայն նա մահացել է 1974 թվականի հոկտեմբերին։ Արդյունքում, կինոփորձերի արդյունքում ընտրվել է Ալեքսեյ Պետրենկոն[5]։

Ապրիլին, երբ նկարահանող խումբն արդեն աշխատում էր Կալինինգրադում, Լենինգրադից հաղորդագրություն է ստացվել, որ ստուդիայի գեղարվեստական խորհուրդը պահանջում է Յուրի Նիկուլինին փոխարինել մեկ այլ դերասանով․ «Լենֆիլմում» հասցրել էին դիտել նկարահանված նյութը:Ըստ Ալեքսեյ Գերմանի՝ «Նրանք՝ Պետկինոյի այդ մասնագետները, հայտարարել են. «Դա ոչ թե խորհրդային գրող է, այլ ինչ-որ հարբեցող։ Դա արատավորում է մեր հիմքերը»։ Պահանջում էին, որ ես Նիկուլինին ֆիլմից հանեմ ինքս։ Խոստանում էին. հակառակ դեպքում (ես մեջբերում եմ) «մենք կաղամախու ցից կկպցնենք ձեր մեջքին, և դուք երբեք արվեստի մեջ չեք աշխատի։ Կոմունիստի խոսք»։ <...> Սիմոնովը զայրացել է, երբ իմացել է տեղի ունեցածի մասին, նա բղավել է այդ ցեկիստներին. «Այդ ես եմ հորինել Լոպատինին, նա իմ գլխից է։ Դուք որոշեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր Ժդանովը։ Իսկ ինձ թողեք Նիկուլինին։ Մի՛ դիպեք Գերմանին, հանգիստ թողեք նրան»։ Սիմոնովը կենտկոմի անդամ էր, և նրան չառարկեցին»ref>«Известия», 18.07.2003</ref>։

Ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսոր Ալեքսեյ Գերմանի ղեկավարությամբ «Լենֆիլմի» մասնագետները պայթյուններ են իրականացրել Տեվտոնյան միաբանության XV դարի ամրոցում, ինչը նպաստել է դրա հետագա ավերմանը[6]։ Պայթյունը ֆիլմում զբաղեցրել է 9 վայրկյան։ Անվերադարձ ավերվել է ամրոցի ներքին պատերից մեկը՝ 30 մետր երկարությամբ, 10 մետր բարձրությամբ և մինչև 2 մետր հաստությամբ։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Կոնստանտին Սիմոնով
  • Ռեժիսոր՝ Ալեքսեյ Գերման
  • Օպերատոր՝ Վալերի Ֆեդոսով
  • Նկարիչ՝ Եվգենի Գուկով
  • Հագուստի նկարիչ՝ Նատալյա Տորեևա
  • Երաժշտությունը՝ Վիկտոր Լավրովի
  • Մոնտաժող՝ Ե. Մախանկովա
  • Տնօրեն՝ Ֆ. Էսկին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Герман А. Постижение добра // Советская культура. — 1985.
  3. Литературная газета, № 19, 2005
  4. Никулин Ю.Почти серьёзно. — С. 279.
  5. 5,0 5,1 kino-teatr.ru/kino/history/1-2/ Правдивый главный герой
  6. Замок Рагнит — Неман

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аркус Л. «Двадцать дней без войны» (ռուսերեն). Проект журнала «Сеанс». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  • «Двадцать дней без войны»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում 7,8` 10 աստղից