Ֆրանկո Արմանի
Արմանին մամլո ասուլիսի ժամանակ 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 16, 1986[1][2][3][…] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Casilda, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 85 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռիվեր Փլեյթ | ||
Համար | 1 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2006-2008 | Ֆերո Կարիլ Օեստե | 45 | (0) |
2008-2010 | Դեպորտիվո Մերլո | 39 | (0) |
2010-2018 | Ատլետիկո Նասիոնալ | 135 | (0) |
2018-ներկա | Ռիվեր Փլեյթ | 14 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2018-ներկա | Արգենտինա | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆրանկո Արմանի (իսպ.՝ Franco Armani, հոկտեմբերի 16, 1986[1][2][3][…], Casilda, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռիվեր Փլեյթի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Արմանին սկսել է Ֆերո Կարիլ Օեստեում։ 2008 թվականին նա միացավ Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Դեպորտիվո Մերլոյին։ Դեպորտիվոյի կազմում նա անցկացրեց 39 հանդիպում առաջնությունում։
Ատլետիկո Նասիոնալ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի ամռանը Արմանին միացավ կոլումբիական Ատլետիկո Նասիոնալին[5]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 7-ին՝ Լա Էկիդադի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը միջազգային առաջնություններում անցկացրեց 2013 թվականի հուլիսի 30-ին՝ պերուական Այակուչոյի դեմ Հարավամերիկյան գավաթի խաղում[7]։ 2013 թվականին նա դարձավ Ատլետիկոյի հիմնական դարպասապահը[8]։ 2014 թվականին Արմանին Կոլումբիայի առաջնությունում ռեկորդ սահմանեց՝ 1046 րոպե շարունակ իր դարպասը պահելով անառիկ[9]։ 2016 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում անցկացրած 14 խաղերում արգենտինացին բաց թողեց ընդամենը 6 գնդակ՝ օգնելով իր թիմին նվաճել գավաթը[10][11]։ 2016 թվականի դեկտեմբերին նա մասնակցեց աշխարհի ակումբային առաջնությանը[12], սակայն Ատլետիկոն զբաղեցրեց միայն 3-րդ հորիզոնականը[13][14]։ Ատլետիկո Նասիոնալի կազմում Արմանին անցկացրեց 248 հանդիպում՝ 6 անգամ հաղթելով Կոլումբիայի առաջնությունը, 3 անգամ՝ Կոլումբիայի գավաթը և 2 անգամ՝ Կոլումբիայի սուպերգավաթը։
Ռիվեր Փլեյթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունվարի 11-ին Արմանին 3 տարվա պայմանագիր կնքեց Ռիվեր Փլեյթի հետ[15]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 4-ին՝ Օլիմպոյի դեմ խաղում[16]։ Մարտի 14-ին՝ Արգենտինայի սուպերգավաթի Բոկա Խունիորսի դեմ խաղում Արմանին պահեց իր դարպասը անառիկ[17]՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[18] և օգնելով Ռիվեր Փլեյթին հաղթել գավաթը[19][20]։ Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հովանավորում էր Բուրգեր Քինգը և նա թագադրվեց խաղադաշտում[21]։ 2018 թվականի մայիսին Արմանին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ ևս 1 տարով[22]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլետիկո Նասիոնալի կազմում խաղալու տարիներին Արմանին ամուսնացավ կոլումբիացու հետ և դիմեց Կոլումբիայի քաղաքացիության համար[23]։ Կոլումբիացիները ցանկանում էին, որ Արմանին հանդես գա Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում[24], սակայն նախընտրեց վերադառնալ Արգենտինա՝ Արգենտինայի հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն ստանալու համար[25]։
2018 թվականի հունիսին Արմանին ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[26][27]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հունիսի 26-ին՝ խմբային փուլի վերջին՝ Նիգերիայի դեմ խաղում[28][29]՝ հանդիպման մեկնարկային կազմում փոխարինելով Վիլլի Կաբալյերոյին[30][31]։ Հունիսի 30-ին նա խաղադաշտ դուրս եկավ 1/8 եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում[32][33], սակայն Արգենտինան պարտվեց 4-3 հաշվով և դուրս մնաց առաջնությունից[34][35]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[36]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ատլետիկո Նասիոնալ | 2010 | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |||
2011 | 8 | 0 | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 0 | |
2012 | 3 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 12 | 0 | |
2013 | 14 | 0 | 6 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 28 | 0 | |
2014 | 21 | 0 | 3 | 0 | 19 | 0 | 1 | 0 | 44 | 0 | |
2015 | 29 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 36 | 0 | |
2016 | 20 | 0 | 4 | 0 | 24 | 0 | 4 | 0 | 52 | 0 | |
2017 | 38 | 0 | 4 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 50 | 0 | |
Ընդհանուր | 135 | 0 | 43 | 0 | 62 | 0 | 8 | 0 | 248 | 0 | |
Ռիվեր Փլեյթ | 2017–18 | 14 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 21 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 149 | 0 | 44 | 0 | 68 | 0 | 8 | 0 | 269 | 0 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[36]
Արգենտինա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլետիկո Նասիոնալ
- Կոլումբիայի առաջնություն. 2011-I, 2013-I, 2013-II, 2014-I, 2015-II, 2017-I
- Կոլումբիայի գավաթ. 2012, 2013, 2016
- Կոլումբիայի սուպերգավաթ. 2012, 2016
- Լիբերտադորեսի գավաթ. 2016[10]
- Ռեկոպա Սուդամերիկանա. 2017[37]
Ռիվեր Փլեյթ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Argentina - F. Armani - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «World Cup intrigue at River Plate». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Atlético Nacional - CD La Equidad, Nov 7, 2010 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Ayacucho FC - Atlético Nacional, Jul 30, 2013 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Franco Armani: From unknown to Argentina's guardian - Tifo Football». Tifo Football (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ Cali, Casa Editorial El País. «Franco Armani de hincha de River Plate a rival con Atlético Nacional». elpais.com.co (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 10,0 10,1 «Atletico Nacional win Copa Libertadores». World Soccer (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Flanagan, Aaron (2016 թ․ հուլիսի 28). «Atletico Nacional win Copa Libertadores with 1-0 victory over Independiente». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Club World Cup Japan 2016 - Clubs - Atlético Nacional - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «CF América - Atlético Nacional, Dec 18, 2016 - FIFA Club World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Fifa Club World Cup: Atletico Nacional finish third in emotional aftermath of Chapecoense tragedy - Firstpost». www.firstpost.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «River Plate will pay the $3 million release clause for Atletico Nacional's Franco Armani. He will sign for 3 years with River». Troll Football (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Club Atlético River Plate - Olimpo de Bahía Blanca, Feb 4, 2018 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Boca Juniors vs. River Plate - 15 March 2018 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «River Plate goalkeeper receives metal Burger King crown for man-of-the-match display». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ մարտի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 19,0 19,1 «River Plate beat Boca Juniors to win Argentine Super Cup - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Editorial, Reuters. «River Plate beat Boca to win Argentine Supercup». U.K. (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ «River Plate keeper wears Burger King crown». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «River blindó a Armani: contrato hasta 2022 y cláusula de 20 millones | Goal.com» (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Argentine goalkeeper Armani seeks Colombian citizenship - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Who is Argentina's goalkeeper Franco Armani and why did he nearly play for Colombia?». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ IANS (2018 թ․ հունվարի 2). «Argentine keeper Armani returns home to chase World Cup dream». Business Standard India. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Nigeria - Argentina, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «World Cup 2018: Argentina through after Marcos Rojo's late volley downs Nigeria 2-1». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Argentina to drop Willy Caballero as players force switch to 4-3-3». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Franco Armani handed first Argentina start against Nigeria in Russia». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «France - Argentina, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Wondergoals galore as France outguns Argentina to end Messi's World Cup». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Messi comes up short again, new star arises as France eliminates Argentina at World Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «World Cup 2018: France reach quarter-finals with 4-3 win over Argentina». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 36,0 36,1 «Franco Armani». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Atletico Nacional 4 Chapecoense 1 (5-3 agg): Hosts win Recopa Sudamericana on emotional night». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմանիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Արմանին transfermarkt-ում
- Արմանին soccerbase.com-ում
- Արմանին WhoScored.com կայքում
- Արմանին Ռիվեր Փլեյթի պաշտոնական կայքում
- Արմանին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2017-10-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Արմանի» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ատլետիկո Նասիոնալի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Դեպորտիվո Մերլոյի ֆուտբոլիստներ
- Ռիվեր Փլեյթի ֆուտբոլիստներ
- Ֆերո Կարիլ Օեստեի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ