Ֆրիլանսեր
Ֆրիլանսեր (անգլ.՝ freelancer), արտահաստիքային, ինքնազբաղ, հեռակա՝ մեծ մասամբ համացանցում, աշխատանք կատարող անձ է։ Վարձվում է ինքնուրույն, ժամանակավոր գործակալության կամ վեբ կայքերի միջոցով՝ կատարելու գործատուի պատվերները ՝ չհաշվառվելով կազմակերպության աշխատակիցների հաստիքներում։
Ֆրիլանսը առավել տարածված է մշակույթի և ստեղծագործական ոլորտներում[1]։ Ֆրիլանսը հասանելի է բազմաթիվ մասնագիտություններում՝ երաժշտության, դերասանական վարպետության, քոփիռայթինգի, կայքերի պատրաստման, ծրագրավորման մեջ, դիզայնում և այլն։ Որոշ մշակութային տեսաբաններ ֆրիլանսը համարում են ճանաչողական-մշակութային տնտեսության մաս[2]։
Ֆրիլանսի առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիլանսերի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրիլանսերն ինքն է իր համար աշխատանք ընտրում ու ինքն է գնահատում իր աշխատանքը[3]։
- Տանն աշխատելն օգնում է կենտրոնանալ ու լավ կատարել այն, ինչ պահանջվում է[3]։
- Հնարավորություն կա առավելագույնս արդյունավետորեն օգտագործել ժամանակն ու կազմել աշխատանքային գրաֆիկը[3]։
- Մեծ գումար է տնտեսվում, որն աշխատակիցն ապարդյուն ծախսում է ճանապարհածախսի վրա[3]։
- Աշխատանքի և ընտանիքի միջև օպտիմալ հավասարակշռություն է ստեղծվում[4]։
- Հասարակական կյանքին մասնակցելու ավելի մեծ հնարավորություն և ժամանակ է առաջանում[4]։
- Հնարավորություն է առաջանում ընտրել հետաքրքիր աշխատանք։
Գործատուի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վճարվում է կոնկրետ կատարած աշխատանքի համար, այլ ոչ թե աշխատավայրում ծախսված ժամերի համար։
- Հնարավորություն է առաջանում տարբեր մարզերից և երկրներից բարձրակարգ մասնագետներ ներգրավել, չսահմանափակվելով տարածաշրջանի մասնագետներով։
- Հատկապես մեծ քաղաքներում հնարավորություն է ստեղծվում խնայել գրասենյակի, կահույք և սարքավորումներ ձեռք բերելու ծախսերը[5]։
- Անհրաժեշտ չէ սոցիալական երաշխիքներ տրամադրել, վճարել արձակուրդային, բժշկական ծախսեր։
- Ֆրիլանսերի հետ աշխատանքային պայմանագիրը խզելը ավելի հեշտ է, քան մշտական աշխատողի։
Ֆրիլանսի թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիլանսերի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անհրաժեշտ է անընդհատ որոնել նոր պատվերներ, ինչը կապված է ժամանակի և գումարի հետ։ Օրինակ՝ մասնագիտացված ֆիրմային կայքերի, գովազդի ծառայությունների վճարում։
- Տարվա կտրվածքով եկամուտը չափազանց անհավասար է հաշվարկային համակարգի համեմատ, պարտադիր է անձնական բյուջեի պլանավորումը։
- Բանկային վարկերի հայտերի հաստատման հետ կապված խնդիրներ են առաջանում։
- Հոգեբանական որոշ տեսակների համար ֆրիլանսերի աշխատանքի ոճը կարող է նյարդային լինել՝ համեմատած ընկերությունների համար աշխատելու դեպքում։
- Հարկ է լինում հաշվապահություն վարել և հարկերը վճարել անձնապես[6]։
- Բացակայում են ցանկացած տիպի սոցիալական երաշխիքներ։
- Որոշ դեպքերում, անհրաժեշտ է անձամբ ապհովագրել առողջությունը։
- Կախված կենսաթոշակային համակարգի տեսակներից, ֆրիլանսերը կամ կստանա տարիքային նվազագույն կենսաթոշակ կամ պետք է անձամբ կվճարի կենսաթոշակային ֆոնդի վճարները։
- Եթե երկրի օրեսդրությամբ պորտաբուծության համար պատասխանատվություն է սահմանված, ապա մշտական աշխատատեղ չունենալու պատճառով կարող են օրենքի հետ կապված խնդիրներ առաջանալ։
- Եթե ֆրիլանսերը չհայտարարագրի իր եկամուտը և եկամտահարկ չվճարի, կարող է իրավական խնդիրներ ունենալ աշխարհի ցանկացած երկրում։
- Գործատուի կողմից խարդախության կամ այլ անբարեխիղճ գործողությունների մեծ ռիսկ կա, որի դեպքում ֆրենդանսին հեշտ չի լինի ապացուցել պայմանագրային հարաբերությունների գոյության փաստը։ Եթե պայմանագիրը բանավոր է կամ համաձայնությունը ինտերնետային ռեսուրսներով հաստատվել, ապա անհնար է բացահայտել գործարքի կողմերը։
Գործատուի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատարվող աշխատանքը դժվար է վերահսկել։
- Խարդախության կամ այլ անարդար գործողությունների ռիսկը մեծ է, հատկապես աշխարհագրորեն հեռու գտնվող ֆրիլանսերի դեպքում։
- Գաղտնիության պահպանման խնդիրներ կան և մեծ է գաղտնի տեղեկությունների արտահոսքի ռիսկը։
- Դժվար է ֆրիլանսերին ներգրավել երկարատեւ բազմաշերտ նախագծի մեջ, քանի որ կա վտանգ, որ ֆրիլանսերը ցանկացած պահի կարող է դուրս գալ նախագծից կամ բարձրացնել իր ծառայությունների գինը։
- Կախված կիրառվող հարկման սխեմայից, ձեռնարկությունը կարող է խնդիրներ ունենալ ֆիզիկական անձի ծառայությունների դիմաց վճարելու հետ, եթե վերջինս չի ցանկանում հայտարարել իր եկամուտը կամ հարկատու չէ։
Եզրի ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆրիլանսեր» եզրի ծագումը սխալմամբ վերագրում են Վալտեր Սքոթին, որը օգտագործել է եզրը «Այվենհո» վեպում 1819 թվականին՝ միջնադարյան վարձկան զինվորին նկարագրելու համար։ Առաջացել է անգլերեն «ազատ» (անգլ.՝ free) և «ասպետի նիզակ» (անգլ.՝ lance) բառերից[7]։ Բառացի նշանակում է «ազատ նիզակակիր» կամ «ազատ վարձկան»[8] [9][10]։ «Ֆրիլանսեր» բառը կարելի է գտնել դեռևս 1716 թվականի գրականության մեջ։ Եզրը հանդիպում է այժմ հասանելի գրքերից՝ Թոմաս Ն, Բրաունի (անգլ.՝ Thomas N. Brown)1809 թվականին հրատարակած «Հյու Միլլերի կյանքն ու ժամանակնեը» վեպում (անգլ.՝ The Life and Times of Hugh Miller)[11][12]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дэниел Пинк. "Нация свободных агентов. Как новые независимые работники меняют жизнь Америки" - М.: Издательский дом "Секрет фирмы", 2005. - 327 с. - ISBN 5-98888-002-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hesmondhalgh, David; Baker, Sarah (2010). «'A very complicated version of freedom': Conditions and experiences of creative labour in three cultural industries». Poetics. 38 (1): 4–20. doi:10.1016/j.poetic.2009.10.001.
- ↑ Scholz, Trebor (2012). Digital Labor. Routledge.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Преимущества и недостатки фриланса:». mistli.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ 4,0 4,1 Хусяинов Т. М. Занятость в сети Internet: позиция работника // Мир в человеке: актуальные проблемы философии, социологии и политологи, психологии: Материалы XV Международной научно-практической конференции студентов, аспирантов и молодых учёных (29-30 ноября 2012 г.). Раздел II. Социологические и политологические исследования. — Пермь. — 2012. — С. 165—168. — ISBN 978-5-7944-2022-7.
- ↑ Федор Добрянский Управление фрилансерами: Методы и практика. — М.: Альпина Паблишер, 2009. — 132 с. — («Инструменты и методы»). — ISBN 978-5-9614-0924-6
- ↑ Работа фрилансера в качестве ИП
- ↑ «Search results for 'freelance'». Chambers Harrap dictionary. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Витушкин Д. Свободные копьеносцы атакуют. // Санкт-Петербургские ведомости. Вып. № 099 от 02.06.2011
- ↑ «Работник deleted» gazeta.ru
- ↑ «Вальтер Скотт. Биография и библиография». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ «The Life and Times of Hugh Miller, p 185».
- ↑ «The Origin of the Word Freelance and Why it Should Make Us Happy». medium.com. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիլանսեր» հոդվածին։ |
|