«Act Right», ամերիկացի ռեփեր Յո Գոտիի երգը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Ջիզին և YG-ն։ Այն որպես սինգլ թողարկվել է 2013 թվականի հուլիսի 23-ին և ընդգրկվել է Յո Գոտիի «I Am» անվանումը կրող ալբոմում[1]։ Երգը գրվել է Յո Գոտիի, Ջիզիի, YG-ի և P-Lo-ի կողմից։ Երգում օգտագործվել է հատված ամերիկացի ռեփեր The Notorious B.I.G.-ի «Going Back to Cali» (1998) երգի տեքստից, որի արդյունքում այդ երգի հեղինակներ The Notorious B.I.G.-ի, Easy Mo Bee-ի և Ռոջեր Թրութմենի անունները նույնպես նշվել են «Act Right» երգերի հեղինակների ցանկում[2]։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ալեքս Նազարին, նկարահանվել է Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում[3]։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի հուլիսի 24-ին BET հեռուստաալիքի 106 & Park ծրագրի ընթացքում, իսկ այնուհետև տեղադրվել է Yo Gotti-ի VEVO ալիք[3]։