ArtRave: The Artpop Ball Tour
ArtRave: The Artpop Ball Tour | ||||
---|---|---|---|---|
Լեդի Գագա | ||||
Անցկացման վայր | Հյուսիսային ԱՄերիկա, Ասիա, Օվկիանիա, Եվրոպա | |||
Ալբոմ | Artpop | |||
Տուրի սկիզբ | մայիսի 4, 2014 | |||
Տուրի ավարտ | նոյեմբերի 24, 2014 | |||
Համերգներ | 79 Ամբողջությամբ, 38 Հյուսիսային Ամերիկայում, 30 Եվրոպայում, 6 Օվկիանիայում, 5 Ասիայում | |||
Տուրերի ժամանակագրություն | ||||
| ||||
ladygaga.com/artrave-the-artpop-ball |
ArtRave: The Artpop Ball Tour (artRAVE: The ARTPOP Ball), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի չորրորդ համաշխարհային համերգային շրջագայությունը՝ հօգուտ նրա Artpop երրորդ ստուդիական ալբոմի։ Շրջագայությունն սկսվել է 2014 թվականի մայիսի 4-ին Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոտերդեյլ քաղաքում։ Իր համերգային շրջագայության կառուցվածքը նա վերցրել է ArtRave-ից, որը ծրագրել է երգչուհի և նկարչուհի Ջեֆ Կունսը։
ArtRave-ի ժամանակ. The Artpop Ball Tour Լեդի Գագան այցելել է քաղաքներ, որտեղ Born This Way Ball Tour համերգային շրջագայության շրջանակներում նշանակված համերգները չեղյալ են հայտարարվել երգչուհու ստացած վնասվածքի պատճառով։ Մինչ համերգային շրջագայության սկսելը Գագան անցկացրել է շոու, որը բաղկացած է եղել յոթ համերգներից Roseland Ballroom-ում, նաև ելույթ է ունեցել Տեխասի SXSW փառատոնի ժամանակ։ Համերգային շրջագայության ժամանակ բեմը ներկայացրել է սպիտակ ամրոց-քարանձավ։
Համերգային շրջագայության գովազդի համար Լեդի Գագան համագործակցել է Մեծ Բրիտանիայի երկրորդ հեռախոսային ցանցի և ամերիկյան Աբսոլյուտ բրենդի հետ։ Տոմսերի վաճառքի մեծ ցուցանիշի շնորհիվ Գագան ավելացրել է ևս մի քանի համերգներ։ Տոմսերի վաճառքի ցածր ցուցանիշի վերաբերյալ ասեկոսեները հերքվել են Live Nation-ի ներկայացուցիչ Արթուր Ֆոգելի կողմից։
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Artpop ալբոմի թողարկումից առաջ Գագան Նյու-Յորքում անցկացրել է փակ միջոցառում, որին ներկայացվել են երգեր ալբոմից և արձաններ, որոնք ստեղծել է Ջեֆֆ Կուսը։ Համերգային շրջագայության հիմքում ընկած է եղել այդ շոուն։ ArtRAVE: The ARTPOP Ball Tour-ում երգչուհին այցելել է այն բոլոր քաղաքներ, որոնցում չեղյալ են հայտարարվել նախորդ շրջագայության համերգները[1]։
artRAVE: The ARTPOP Ball հրաշալի համերգային շրջագայության առաջին համերգի ժամանակ (Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում) կուլիսների հետևում Լեդի Գագան երկրպագուներին պատմել է, որ նա չի պատրաստվում այցելել Լատինական Ամերիկա նոր շրջագայությունով։ Գագան նախընտրում է այս անգամ անցկացնել ավելի փոքր համերգային շրջագայություն, որպեսզի պահպանի իր առողջությունը և ժամանակ ունենա հաջորդ նախագծերին պատրաստվելու համար։ Բայց 2014 թվականի հունիսին համացանցում հայտնվեցին ասեկոսեներ այն բանի մասին, որ Գագան, միևնույն է, այցելելու է Լատինական Ամերիկա։
Մինչ համերգային շրջագայության սկսվելը Լեդի Գագան ելույթ է ունեցել Տեխասի փառատոնի ժամանակ[2]։ Համերգը հովանավորվել է Born This Way Foundation-կողմից[3][4][5]։ Ելույթը ենթարկվել է լուրջ քննադատության՝ կապված «Swine» երգի համարի կատարման հետ[6]։ Կատարման ժամանակ բեմ է դուրս եկել նկարչուհի Միլլի Բրաունը, որը երգչուհու վրա է նետել կանաչ և կարմիր ներկեր։ Որոշ երկրպագուներ կատարումը համարել են Բուլեմիայի պրոպագանդա։ Սակայն և՛ Միլլին, և՛ Գագան անվանել են դա արվեստի խռովություն, բայց ոչ մարսողության խանգարում[7][8]։
Համերգի բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոուն սկսվում է միջերգով, որի ժամանակ բեմում կատարվում է պարային համար փուչիկներով։ Լեդի Գագան հայտնվում է բեմի տակից ոսկե լողազգեստով, թևերով և «Կունսի գնդով» կրծքի վրա և սպիտակ «կառա» կեղծամով (որոշ համերգների ժամանակ օգտագործվել է հագուստ, որը նման է «Applause»-ի ժամանակ օգտագործված հագուստին, թևերը «թիթեռ» և դռեդլոկ կեղծամ)։ Նա սկսում երգել «Artpop» և «G.U.Y.» երգերը, հանելով թևերը և օգտագործելով տեսահոլովակի պարը։ «G.U.Y»-ից անցնում է «Donatella»-ի։ Հետո Գագան կատարում է «Fashion!» երգը դաշնամուրի առջև։ Հետո երգչուհին լքում է բեմը հագուստը փոխելու համար։ Հաջորդ մասն սկսվում է «Venus» երգից, որի ժամանակ բեմից «աճում են» փչովի ծաղիկներ։ Գագայի հագին ծովի խեցիներից պատրաստված բիկինի է, որը նման է նրա հագի զգեստին iTunes Festival-ի ժամանակ, և ծավալային խարտյաշ կեղծամ։ Փոքր ճառից հետո սկսվում է «Manicure» երգը և «Cake Like Lady Gaga» երգի վերափոխված տարբերակը։ Գագան անհետանում է կերպարի հաջորդ փոփոխման համար և որոշ ժամանակ անց վերադառնում է սպիտակ հագուստով և կարճ սպիտակ կեղծամով։ Կատարվում են հատվածներ «Just Dance», «Poker Face» և «Telephone» երգերից։ «Just Dance»-ի կատարման համար օգատգործվում է ստեղնակիթառ, որը ունի ծովաձիուկի տեսք։ Հետո հագուստը փոխվում է։
Սկսվում հաջորդ գործողությունը, որի ժամանակ Գագայի հագին բաց կապույտ լողազգեստ է փչված շոշափուկներով՝ որպես շլեյֆ, և գլխարկ (նաև օգտագործվել է հագուստի սև և սև-սպիտակ տարբերակները)։ Կատարվում է հատվածներ «Partynauseous» և «Paparazzi» երգերից։ Հետո երգչուհին հանում է «շոշափուկները» և մնում է միայն լողազգեստով։ Պարողները բեմ են բերում թափանցիկ գահ՝ նման «հրեշի թաթի», որի վրա Գագան երգում է «Do What U Want» երգը։ Հետո թափանցիկ «գահը» փոխվում է պողպատագույն «գահի», որը տեղադրված է բարձրացող ցիլինդրային հարթակի վրա։ Բեմի վրայով Գագան մոտենում է դաշնամուրին և կատարում է «Born This Way» երգի ակուստիկ տարբերակը՝ երգրպագուներից մեկին կանչելով բեմ։ Հանրության հետ կարճատև զրույցից հետո սկսվում է «Jewels n' Drugs» երգը, որի վերջում Գագան անհետանում է բեմի տակով։
Գագան հայտնվում է բեմի վրա սև լատեքսային տոպիկով և լոսինաներով (հունիսի 26-ից փոխվել է բաց սև լողազգեստի լատեքսային ժապավեններից) և կանաչ կեղծամով։ Սկսվում է «Aura» երգը, որից հետո գլխավոր բեմում հայտնվում է կարմիր բազկաթոռ, որի վրա կատարվում է «Sexxx Dreams» երգը։ Հետո պարողների բերած սպիտակ աթոռների վրա կատարվում է «Mary Jane Holland» երգը, որի ավարտից հետո երգվում է «Alejandro»: Գագան ասում է, որ պետք է փոխի իր հագուստը և գործիքային «Ratchet» հատվածում փոխում է նախկին սև հագուսը վառ կարճ զգեստով, ժապավենով կապված դռեդներից կեղծամով և մորթե կոշիկներով։ Սկսվում է «Bad Romance» երգը, որից հետո սկսվում է «Applause» երգը։ Գագան հանում է իր կիսաշրջազգեստը, մնում է վարտիքով և սիլիկոնե տոպիկով։ Կատարվում է «Swine» երգը, որի ժամանակ բազմության մեջ թնդանոթից կրակում են փափուկ խաղալիքներ։ Գագան լքում է բեմը՝ հագուստը վերջին անգամ փոխելու համար, և հայտնվում է սպիտակ երկար կեղծամով և սպիտակ զգեստով։ Կատարվում է «Gypsy» երգը։ Երգչուհին անցնում է դաշնամուրի մոտից դեպի գլխավոր բեմ և ավարտում է համերգը։
Համերգի ձայնագրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 նոյեմբերի 17-ին Twitter սոցիալական կայքում երգչուհին երկրպագուների հայտնել է վերջին համերգի հեռարձակման մասին, որը կանցկացվի նոյեմբերի 24-ին Փարիզում[9]։ Հեռարձակումը տեղի է ունեցել LIVE NATION-ի և Yahoo! Live-ի աջակցությամբ[10]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1. «Artpop»
2. «G.U.Y.»
3. «Donatella»
4. «Fashion!» (կատարվել է մայիսի 4-ից մինչև հունիսի 26-ը)
5. «Venus»
6. «Manicure»
7. «Cake Like Lady Gaga» (կատարվել է մայիսի 4-ից մինչև հունիսի 26-ը)
8. «Just Dance»
9. «Poker Face»
10. «Telephone»
11. «Partynauseous»
12. «Paparazzi»
13. «Do What U Want»
14. «Born This Way»
15.«Dope» (կատարվել է օգոստոսի 2-ից)
16. «Jewels n' Drugs»
17. «The Edge of Glory» (կատարվել է հուլիսի 9-ից)
18. «Judas» (կատարվել է հուլիսի 9-ից)
19. «Aura»
20. «Sexxx Dreams»
21. «Mary Jane Holland»
22. «Alejandro»
23. «Ratchet»
24. «Bad Romance»
25. «Applause»
26. «Swine»
27. «Gypsy»
Ամսաթվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ | Քաղաք | Երկիր | Հորիզնոկան | Սկսող արտիստ | Հաճախությունների քանակը | Շահույթ |
---|---|---|---|---|---|---|
Հյուսիսային Ամերիկա[11][12] | ||||||
Մայիսի 4, 2014 | Ֆորտ-Լոտերդեյլ | ԱՄՆ | BB&T Center | Lady Starlight | 12,977/12,977 (100%) | $1,173,695 |
Մայիսի 6, 2014 | Ատլանտա | Philips Arena | Lady Starlight, Միկու Մացունե |
10,480 / 10,480 (100%) | $941,142 | |
Մայիսի 8, 2014 | Փիթսբուրգ | Consol Energy Center | 12,185 / 12,185 (100%) | $961,090 | ||
Մայիսի 10, 2014 | Uncasville | Mohegan Sun Arena | 7,722 / 7,722 (100%) | $564,692 | ||
Մայիսի 12, 2014 | Վաշինգտոն | Verizon Center | 14,866 / 14,866 (100%) | $1,014,800 | ||
Մայիսի 13, 2014 | Նյու Յորք | Madison Square Garden | 14,326 / 14,326 (100%) | $1,625,812 | ||
Մայիսի 15, 2014 | Ֆիլադելֆիա | Wells Fargo Center | 15,424 / 15,424 (100%) | $1,037,606 | ||
Մայիսի 17, 2014 | Դետրոյթ | Joe Louis Arena | 11,971 / 11,971 (100%) | $954,173 | ||
Մայիսի 18, 2014 | Քլիվլենդ | Quicken Loans Arena | 12,792 / 12,792 (100%) | $1,000,814 | ||
Մայիսի 20, 2014 | Սեյնթ Փոլ | Xcel Energy Center | 10,084 / 10,084 (100%) | $796,395 | ||
Մայիսի 22, 2014 | Վիննիպեգ | Կանադա | MTS Centre | 12,507 / 12,507 (100%) | $974,017 | |
Մայիսի 25, 2014 | Կալգարի | Scotiabank Saddledome | 12,662 / 12,662 (100%) | $982,731 | ||
Մայիսի 26, 2014 | Էդմոնտոն | Rexall Place | 13,855 / 13,855 (100%) | $1,053,861 | ||
Մայիսի 28, 2014 | Սիեթլ | ԱՄՆ | KeyArena | Հետաձգված | ||
Հուլիսի 2, 2014 | Սան Դիեգո | ԱՄՆ | Viejas Arena | 9,332 / 9,332 (100%) | $851,927 | |
Հունիսի 3, 2014 | Սան Խոսե | SAP Center at San Jose | 13,622 / 13,622 (100%) |
$1,201,315 | ||
Հունիսի 26, 2014 | Միլուոքի | Marcus Amphitheater | Lady Starlight, Crayon Pop Judas |
18,201 / 23,089 (78%) |
$1,169,670 | |
Հունիսի 28, 2014 | Ատլանտիկ սիթի | Boardwalk Hall | 13,363 / 13,363 (100%) |
$1,366,626 | ||
Հունիսի 30, 2014 | Բոստոն | TD Garden | 13,848 / 13,848 (100%) |
$1,190,212 | ||
Հուլիսի 2, 2014 | Մոնրեալ | Կանադա | Bell Centre | 12,709 / 12,709 (100%) |
$965,286 | |
Հուլիսի 4, 2014 | Քվեբեկ | Plains of Abraham | — | — | ||
Հուլիսի 5, 2014 | Օտտավա | LeBreton Flats | — | — | ||
Հուլիսի 7, 2014 | Բուֆֆալո | ԱՄՆ | First Niagara Center | 12,076 / 12,076 (100%) | $874,785 | |
Հուլիսի 9, 2014 | Տորոնտո | Կանադա | Air Canada Centre | 15,813 / 15,813 (100%) |
$1,355,260 | |
Հուլիսի 11, 2014 | Չիկագո | ԱՄՆ | United Center | 15,112 / 15,112 (100%) |
$1,314,360 | |
Հուլիսի 14, 2014 | Սան Անտոնիո | AT&T Center | 10,125 / 10,125 (100%) |
$888,278 | ||
Հուլիսի 16, 2014 | Հյուստոն | Toyota Center | 11,410 / 11,410 (100%) |
$967,441 | ||
Հուլիսի 17, 2014 | Դալաս | American Airlines Center | 11,949 / 11,949 (100%) |
$1,006,048 | ||
Հուլիսի 19, 2014 | Լաս Վեգաս | MGM Grand Garden Arena | 24,948 / 24,948
(100%) |
$2,379,981 | ||
Հուլիսի 21, 2014 | Լոս Անջելես | Staples Centre | 26 923 / 26 923
(100%) |
$2,444,324 | ||
Հուլիսի 22, 2014 | ||||||
Հուլիսի 30, 2014 | Ֆինիքս | US Airways CenterLady Starlight | Babymetal | 8,187 / 8,187 (100%) |
$670,198 | |
Օգոստոսի 1, 2014 | Լաս Վեգաս | MGM Grand Garden Arena | Babymetal | 24,948 / 24,948 (100%) |
$2,379,981 | |
Օգոստոսի 2, 2014 | Ստեյլայն | Harveys Outdoor Arena | Babymetal | 7,189 / 7,189 (100%) |
$997,536 | |
Օգոստոսի 4, 2014 | Սոլթ Լեյք Սիթի | EnergySolutions Arena | Babymetal | 9,359 / 9,359
(100%) |
$516,910 | |
Օգոստոսի 6, 2014 | Դենվեր | Pepsi Center | Babymetal | 10,660 / 10,660 (100%) |
$853,570 | |
Ասիա[13] | ||||||
Օգոստոսի 13, 2014 | Տոկիո | Ճապոնիա | Chiba Marine Stadium | Lady Starlight Momoiro Clover Z |
50,453 / 50,453 (100%) |
$7,874,436 |
Օգոստոսի 14, 2014 | ||||||
Օգոստոսի 16, 2014 | Սեուլ | Հարավային Կորեա | Olympic Stadium | Lady Starling
Judas |
— | — |
Օվկիանիա | ||||||
Օգոստոսի 19, 2014 | Պերթ | Perth Arena | Beyonce | 49,236/49,236
(100%) |
$3,935,140 | |
Օգոստոսի 20, 2014 | Պերթ | Perth Arena | Lady Starling
Judas |
8,120 / 8,120 (100%) |
$744,661 | |
Օգոստոսի 23, 2014 | Մելբուրն | Ավստրալիա | Rod Laver Arena | Lady Starling
Judas |
17,253 / 17,253
(100%) |
$1,732,910 |
Օգոստոսի 24, 2014 | ||||||
Օգոստոսի 26, 2014 | Բրիսբեն | Brisbane Entertainment Centre | Lady Starling | 9,249 / 9,249 (100%) |
$913,894 | |
Օգոստոսի 30, 2014 | Սիդնեյ | Ավստրալիա | Allphones Arena | Lady Starling | 20,445 / 20,445
(100%) |
$1,818,090 |
Օգոստոսի 31, 2014 | ||||||
Ասիա | ||||||
10 սեպտեմբերի, 2014 | Դուբայ | ԱՄԷ | Meydan Racecourse | Lady Starling
Judas |
8,365 / 8,365
(100%) |
$1,835,201 |
13 սեպտեմբերի, 2014 | Թել Ավիվ | Իսրայել | Յարկոն այգի | Lady Starling
Judas |
18,984 / 18,984 (100%) |
$1,786,945 |
Եվրոպա[14] | ||||||
սեպտեմբերի 16, 2014 | Ստամբուլ | Թուրքիա | ITU Stadium | — | 19,157 / 19,157
(100%) |
$1,123,106 |
սեպտեմբերի 19, 2014 | Աթենք | Հունաստան | Athens Olympic Stadium | — | 26,860 / 26,860 (100%) |
$941,091 |
սեպտեմբերի 23, 2014 | Անտվերպեն | Բելգիա | Sportpaleis | — | 15,188 / 15,188 (100%) |
$1,394,133 |
սեպտեմբերի 24, 2014 | Ամստերդամ | Նիդեռլանդներ | Ziggo Dome | — | 14,196 / 14,196 (100%) |
$1,273,725 |
սեպտեմբերի 27, 2014 | Հերնինգ | Դանիա | Jyske Bank Boxe | — | 10,534 / 10,534 (100%) |
$916,980 |
սեպտեմբերի 29, 2014 | Օսլո | Նորվեգիա | Telenor Arena | — | 8,948 / 8,948
(100%) |
$708,508 |
սեպտեմբերի 30, 2014 | Ստոկհոլմ | Շվեդիա | Ericsson Globe | — | — | — |
Հոկտեմբերի, 3, 2014 | Համբուրգ | Գերմանիա | O2 World | — | 11,430 / 11,430 (100%) |
$1,094,202 |
Հոկտեմբերի, 5, 2014 | Պրահա | Չեխիա | O2 Arena | — | 10,734 / 10,734
(100%) |
$776,719 |
Հոկտեմբերի, 7, 2014 | Քյոլն | Գերմանիա | Lanxess Arena | — | 13 189 / 13 189
(100%) |
$1,139,559 |
Հոկտեմբերի, 9, 2014 | Բեռլին | O2 World | — | 10 555 / 10 555 (100%) |
$950,331 | |
Հոկտեմբերի, 15, 2014 | Բիրմինգհեմ | Մեծ Բրիտանիա | National Indoor Arena | — | 12 092 / 12 092 (100%) |
$1,329,847 |
Հոկտեմբերի, 17, 2014 | Դուբլին | Իռլանդիա | The O2 | — | 11 497 / 11 497 (100%) |
$1,117,109 |
Հոկտեմբերի, 19, 2014 | Գլազգո | Մեծ Բրիտանիա | SSE Hydro | — | 11 554 / 11 554 (100%) |
$1,278,571 |
Հոկտեմբերի, 21, 2014 | Մանչեստր | Phones 4u Arena | — | 14 719 / 14 719
(100%) |
$1,625,149 | |
Հոկտեմբերի, 23, 2014 | Լոնդոն | The O2 Arena | Lady Starling
Judas |
42 845 / 42 845
(100%) |
$4 631 817 | |
Հոկտեմբերի, 24, 2014 | ||||||
Հոկտեմբերի, 25, 2014 | ||||||
Հոկտեմբերի, 30, 2014 | Փարիզ | Ֆրանսիա | Zénith de Paris | - | 12 301 / 12 301
(100%) |
$1 071 553 |
Հոկտեմբերի, 31, 2014 | ||||||
Նոյեմբերի, 2, 2014 | Վիեննա | Ավստրիա | Wiener Stadthalle | — | 11 586 / 13 598
(95%) |
$1,055,678 |
Նոյեմբերի, 4, 2014 | Միլան | Իտալիա | Mediolanum Forum | — | 10 852 / 10 852
(100%) |
$989,889 |
Նոյեմբերի, 6, 2014 | Ցյուրիխ | Շվեյցարիա | Hallenstadion | — | 13 259 / 13 259 (100%) |
$1,314,684 |
Նոյեմբերի, 8, 2014 | Բարսելոնա | Իսպանիա | Palau Sant Jordi | — | 17 513 / 17 513
(100%) |
$1,420,987 |
Նոյեմբերի, 10, 2014 | Լիսաբոն | Պորտուգալիա | MEO Arena | — | 7 345 / 7 345
(100%) |
$365,313 |
Նոյեմբերի, 13, 2014 | Բիրմինգհեմ | Անգլիա | National Indoor Arena | — | 6 129 / 6 129
(100%) |
$455,781 |
Նոյեմբերի, 16, 2014 | Գլազգո | Շոտլանդի | SSE Hydro | — | 10 403 / 10 403
(100%) |
$681,824 |
Նոյեմբերի, 20, 2014 | Շեֆիլդ | Անգլիա | Motorpoint Arena | — | 11 528 / 11 528
(100%) |
$672,004 |
Նոյեմբերի, 22, 2014 | Նյուքասլ-ափոն-Թայն | Անգլիա | Metro Radio Arena | — | 8 779 / 8 779
(100%) |
$824,555 |
Նոյեմբերի, 24, 2014 | Փարիզ | Ֆրանսիա | Bercy Arena | — | 13 018 / 13 018
(100%) |
$1 249,746 |
Ընդհանուր | 973,988 / 976,224 | $86,975,886 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Grow, Kory (2013 թ․ դեկտեմբերի 3). «Lady Gaga Taking 'ArtRave' on the Road». Rolling Stone. Jann Wenner. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Montgomery, James (2014 թ․ փետրվարի 27). «Sorry Lady Gaga, You Can't Perform Inside A Giant Doritos Vending Machine». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2014-03-02-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
- ↑ Lane, Randal (2014 թ․ մարտի 6). «SXSW's Death by Doritos – With an Assist from Lady Gaga». Forbes. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
- ↑ Hampp, Andrew (2014 թ․ մարտի 7). «Lady Gaga Playing Stubbs at SXSW For Doritos, Must Do 'Bold Mission' To Get In». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Lady Gaga Talks Intimate South by Southwest Show». Rolling Stone. Jann Wenner. 2014 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Lady Gaga's new antics, gets vomited on during SXSW show». India Today. 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ Ehrlich, Brenna (2014 թ․ մարտի 18). «Lady Gaga's Vomit Artist Responds To Demi Lovato's SXSW Slam». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2014-03-19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ Lipshutz, Jason (2014 թ․ մարտի 21). «Lady Gaga Previews 'G.U.Y.' Video, Explains SXSW Performance on 'TODAY' Show». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- ↑ Леди Гага (17 ноября). «сообщение Леди Гаги в Твиттере».
- ↑ «трансляция».
- ↑ North American tour dates and locations for ArtRave: The Artpop Ball Tour:
- «Lady Gaga Announces New 2014 World Tour Called 'artRave: The ARTPOP Ball'». Capital FM. 2013 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
- Falconer, Danielle (2013 թ․ դեկտեմբերի 2). «UPDATE — Lady Gaga reveals first 'artRAVE: The ARTPOP Ball' tour dates». Female First. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
- Lipshutz, Jason (2013 թ․ դեկտեմբերի 3). «Lady Gaga Unveils ARTPOP Ball North American Tour». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
- Mansfield, Brian (2013 թ․ դեկտեմբերի 3). «Lady Gaga's artRave: The ARTPOP Ball Tour will start after her Roseland Ballroom residency». USA Today. Gannett Company. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- «Lady Gaga Presale at First Niagara Center». First Niagara Center. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- «Lady Gaga's artRAVE: the ARTPOP ball Announces Six Additional North American Tour Dates Due To High Demand». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ Sources for Opening acts:
- «Lady Starlight on tour with Gaga». Facebook. Official page of Lady Starlight. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
- «How do you feel about Hatsune Miku? She's opening at the ARTPOP Ball». IGN. 2014 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
- Staff, Billboard (2014 թ․ մարտի 20). «Lady Gaga Taps K-Pop Act Crayon Pop to Open Summer Tour Dates». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
- ↑ Asia tour dates and locations for ArtRave: The Artpop Ball Tour:
- «Lady Gaga: artRave: The ARTPOP Ball». Lady Gaga. 2014 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- «Lady Gaga to play Tel Aviv in September». The Times of Israel. David Horovitz. 2014 թ․ փետրվարի 19. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ European tour dates and locations for ArtRave: The Artpop Ball Tour:
- «Lady Gaga Announces 2014 'artRAVE: The ARTPOP Ball' UK Arena Tour Dates». Capital FM. 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
- «Lady Gaga confirms UK, Ireland tour dates for artRave: The ARTPOP Ball». Digital Spy. 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
- «Lady Gaga comes to demolish the Olympic Stadium». Pegasus Networks. 2014 թ․ մարտի 30. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
|