Big Huge Games
Big Huge Games | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | փետրվար 2000 |
Վայր | Timonium, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Brian Reynolds? |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | THQ |
Կայք | bighugegames.com(անգլ.) |
Big Huge Games, ամերիկյան ընկերություն, որը զբաղվել է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված է Մերիլենդ նահանգում (ԱՄՆ)։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի փետրվարին 4 ծրագրավորողների՝ Թիմ Թրեյենի, Դեյվիդ Ինսկորիմ Ջեյսոն Քոուլմանի և Բրայան Ռեյնոլդսի կողմից։
Չնայած նրան, որ Բրայեն Ռեյնոլդսը Firaxis Games ընկերության հիմնադիրներից մեկն էր, նա իր ընկերների հետ լքեց այն նոր ընկերություն հիմնադրելու համար, որ մասնագիտացված էր ստրատեգիակական խաղերի մշակմամբ[1]։ Ընկերության առաջին խաղը դարձավ Rise of Nations-ը, որը մեծ հաջողություններ գրանցեց։ 2008 թվականի հունվարի 15-ին Big Huge Games-ը գնվեց THQ հրատարակչության կողմից[2]։ 2009 թվականին THQ ցանկություն հայտնեց փակել Big Huge Games ելնելով ֆինանսական խնդիրներից[3], սակայն նույն թվականի մայիսին 38 Studios-ը գնեց Big Huge Games-ը THQ-ից, 120 աշխատակցից պահելով 70-ին[4]։
2009 թվականից մինչև 2012 թվականները ստուդիան զբաղվում էր Kingdoms of Amalur։ Reckoning խաղի մշակմամբ, որը սակայն հաջողության չհասավ։ Ավելի ուշ 38 Studios-ը, խաղի թողարկումից հետո դադարեցրեց Big Huge Games-ի աշխատանքները, իսկ հետագայում ամբողջությամբ փակեց այն[5][6]։ Big Huge Games-ի աշխատակիցների մեծ մասը տեղափոխվեցին Epic Baltimore, որ համարվում էր Epic Games-ի ենթակառուցվածք[7]։ Այս բաժինը հետագայում անվանափոխվեց դառնալով Impossible Studios, իսկ 2013 թվականի փետրվարին ամբողջությամբ փակվեց այն[8]։
Մշակված խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում |
---|---|
2003 | Rise of Nations |
2004 | Rise of Nations: Thrones and Patriots |
2006 | Rise of Nations: Rise of Legends |
2007 | Catan |
2007 | Age of Empires III: The Asian Dynasties |
2012 | Kingdoms of Amalur: Reckoning |
2014 | Dominations |
2020 | Arcane Showdown |
Չթողարկված խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]THQ-ից 38 Studios տեղափոխվելուց հետո Big Huge Games-ը աշխատել է երկու մեծ նախագծերի վրա[9]։ Այս նախագծերի մշակումը դադարեցվել է Kingdoms of Amalur։ Reckoning-ի համար։
- Ascendant (Xbox 360, PlayStation 3, Microsoft Windows)[10][11]
- God: The Game (Wii)[11][12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Brian Reynolds interview on GameSpy». GameSpy. 2002 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Gamasutra: THQ Acquires BHG». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ McWhertor, Michael (2009 թ․ մարտի 18). «THQ Cuts Down Big Huge Games, Lets Go Two More». Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Dance, Scott (2009 թ․ մայիսի 27). «Big Huge Games acquired by Curt Schilling's 38 Studios». Washington Business Journal. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Gilbert, Ben. «38 Studios and Big Huge Games lay off entire staffs [update]». Joystiq. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Narcisse, Evan. «38 Studios and Big Huge Games Shutting Down [UPDATE]». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Big Huge Games Resurrected as «Epic Games Baltimore»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Sykes, Tom. «Epic closes Impossible Studios, the company formed with staff from Big Huge Games». PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Big Huge Games Experiences Big Huge Media Leak, Oblivion Designer's Game Reportedly Canceled». Chris Fayler, Shack News. 2009 թ․ ապրիլի 9. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «BHG and THQ join hands». THQ Investor Relations. 2007 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 3-ին.
- ↑ 11,0 11,1 Plunkett, Luke (2009 թ․ ապրիլի 9). «What Were Big Huge Games Working On (And Have They Found A Buyer)?». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «BHG Big Huge Games now working on Wii title». 2007 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 28-ին.