Climie Fisher
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Climie Fisher | |
---|---|
Ժանրեր | փոփ |
Գործունեություն | 1987 |
Լեյբլ | EMI |
Climie Fisher, բրիտանական երաժշտական խումբ, Սայմոն Կլայմիի (վոկալ) և Ռոբ ֆիշերի (ստեղնաշարային գործիքներ) դուետ։
Ինչպես գրում է AllMusic երաժշտական կայքը, խումբը եղել է ներկայումս մոռացված 1980 թվականների վերջերի «Բրիտանական ներխուժումի» մի մասը, երբ այնպիսի բրիտանական խմբերը, ինչպիսին են «Johnny Hates Jazz»-ը, «Waterfront»-ը և «Curiosity Killed the Cat»-ը գրավել փոխել ամերիկյան հանդիսատեսին։
Մինչև «Climie Fisher» Ֆիշերը եղել է «Naked Eyes» դուետի մասնակից։ Կլայմին և Ֆիշերը հանդիպել են սեսիոն ձայնագրությունների ժամանակ Անգլիայում Abbey Road Studios-ում։ Միասին խորհրդակցելով ժամանակակից վատ պոպ-երաժշտության վերաբերյալ, նրանք որոշեցին աշխատել միասին։
Վարձելով պրոդյուսերներ, նրանք սկսեցիn աշխատել երգերի վրա։ Որոշ երգերում, այդ թվում նաև այն երկու երգերը որոնք ապագյում դարձան նրանց լավագույն հիթերը— «Love Changes (Everything)» և «Rise to the Occasion» — Կլայմին և Ֆիշերը օգնություն խնդրեցին երգերի հեղինակ Դենիս Մորգանից։
Ամերիկայում դուետի ամենահայտնի երգը — «Love Changes (Everything)» երգն է։ Մեծ Բրիտանիայում այն գրավել է երկրորդ տեղ չարտում։
Խումբը բաժանվեց երկրորդ ալբոմից հետո, Coming In for the Kill (դուրս է եկել 1989 թվականին)։
1999 թվականին Ֆիշերը մահացավ։ Նա 39 տարեկան էր (Ըստ այլ տվյալների 42 տարեկան էր)։
|