«Don’t Stop Me Now» (անգլ.՝ Չկանգնացնես ինձ հիմա), անգլիական Queenռոք խմբի երգը Jazz ալբոմից։ Երգի հեղինակնէ Ֆրեդի Մերկուրիին։ Դա թողարկվել է որպես սինգլ «In Only Seven Days» երգի հետ «Բ» կողմում։
Երգի երաժշտությունը հիմնված է Մերկուրիի դաշնամուր նվագելու վրա։ Նրան ուղեկցում են Ջոն Դիքոնի բաս կիթառը և Ռոջեր Թեյլորի հարվածայինները։ Բրայան Մեյը նվագում է միայն մեկ անգամ՝ կիթառային սոլո, նա այլևս ոչ մի տեղ չի լսվում։ Սակայն համերգների ժամանակ նա ուղեկցում էր դաշնամուրի հիմնական թեման, երգին ավելի «ծանր» հնչում տալու համար։ Երգում նույնպես օգտագործվում են արդեն խմբի դրոշմանիշ դարձած բազմաձայն վոկալային պարտիաները։
Երգը, բրիտանական հիթ-շքերթի 9-րդ հորիզոնականը զբաղեցնելով, իր տեղն է գտել Greatest Hits ժողովածուի մեջ։
Տեսահոլովակը նկարահանվել է Բրյուսելում։ Գործողությունը համերգային բեմի վրա է տեղի ունենում։ Տեսահոլովակը սկսում է Մերկուրիից։ Նրա վրա կաշվե բաճկոն է, շալվար և Նյու Յորքի Mineshaft ակումբի լոգոն։ Երգիչը դաշնամուր է նվագում։ «Don’t Stop Me Now» բառերով ցույց են տալիս Թեյլորին և նա այդ բառերը երգում է Մերկուրիի հետ։ Բաս կիթառի և հարվածայինների մուտքով ցուցադրվում է ամբողջ խումբը։ Դիքոնի վրա վարդագույն շապիկ է, սև շալվար և բաց սվիտեր, Մեյը ամբողջությամբ մուգ է հագնված, իսկ Թեյլորը՝ կանաչ բաճկոն և կարմիր շալվար։ Թեև Մեյը գրեթե կիթառ չի նվագում, նա ձևացնում է, իբր կատարում է իր պարտիան։ Մերկուրին դաշնապուրից չի հեռանում, քանի որ պետք է նվագի իր պարտիան։ Դաշնամուրի մոտ նստատեղ կա, սակայն երգիչը չի նստում դրա վրա։ Երբ դաշնամուրը չի լսվում երգի մեջ, Մերկուրին վերցնում է միկրոֆոնը և քայլում բեմի վրա։ Սոլոյի ժամանակ Մեյը նվագում է իր Red Special կիթառը։ Նրանից հետո նորից կատարվում է ստեղնաշարայինների պարտիան, բայց արդեն Մերկուրին չի այն կատարում։
Տեսահոլովակի մեջ սխալներ կան՝ 1։43 և 3։16 վայրկյաններին երևում է տեսաօպերատորը։
Britain’s Got Talent շոուիր վեցերորդ եթերաշրջանը բացվում է այս երգով։
Երգը հնչում էր «Al Murray's Happy Hour» շոուի երրորդ դրվագի վերջում Էլ Մյուրեյի և McFly խմբի կատարմամբ։
Երգը կատարվել է «Շոն անունով զոմբի» ֆիլմում։
Երգը ստացել է «Վարելու համար լավագույն երգ» («The Greatest Driving Song Ever») կոչումը «Top Gear» ծրագրի հարցման համաձայն։ Թեյլորի ստացած գավաթի վրա գրված էր «Stop Me Now»։
Ճապոնական «Kirin» ջրի գովազդում օգտագործվել է այս երգը։
«Ամերիկացի հայրիկ» մուլտսերիալի «Roger 'n' Me» դրվագում օգտագործվել է այս երգը։
ASDA բրիտանական սուպերմարկետների ցանցի գովազդում երեխաները երգել են երգը առանց երաժշտական ուղեկցման։
Telefonica կոմունիկացիոն ընկերությունը օգտագործել է երգը համացանցի գովազդի համար։
Դևիդ Մորիսեյը և Սթիվ Փեմբերթոնը երգել են այս երգը «Blackpool» հեռուստասերիալում։
Անգլիացի հումորիստ Հերի Հիլը երգել է այս երգը, հագնվելով որպես Մերկուրին, իր DVD-ներից մեկի վրա։
2011 թվականին Ֆրեդի Մերկուրիի ծննդյան կապակցությամբ Google ընկերությունը թողարկել է տեսահոլովակի կարճ անիմացիոն տարբերակը, որը ստեղծվել է Ջենիֆեր Հոմի գլխավորությամբ[4][5][6]։
Երգը հնչում էր «Հարդքոր» ֆիլմում։
Երգը հնչել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալում «Մումիան Արևելյան էքսպրեսում» և «Դիվային համառությամբ» դրվագներում։
The Vandals ամերիկյան խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր «Hollywood Potato Chip» ալբոմի համար[8]։
Fobia մեքսիկական խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը իսպաներեն լեզվով։
Երգի քավեր տարբերակը կատարվել է «Donkey Konga» խաղի ներկայացման ժամանակ։
McFly խմբի քավեր տարբերակը Sport Relief 2006 բարեգործական միջոցառման պաշտոնական երգն էր։ Հետո որպես սինգլ թողարկվել է այդ նույն տարբերակը և գլխաավորել Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթը[9]։
Երգի քավեր տարբերակը կատարվել է «Glee» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի 13-րդ դրվագում։ Կատարել է Դարեն Քրիսը։
Երգի ջազային քավեր տարբերակը Foxes-ի կատարմամբ հնչել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի 8-րդ դրվագում և 9-րդ եթերաշրջանի 12-րդ դրվագում[10]։
↑«Don't Stop Me Now - Queen». AllMusic. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին. «...it starts with Mercury singing over flowery piano lines and soon builds into stomping pop-rocker anchored by rumbling piano lines ... The end result was a smart fusion of pop hooks and rock energy...»