Epic Records
Epic Records | |
---|---|
Տեսակ | լեյբլ |
Հիմնադրված է | 1953 |
Հիմնադիր | Columbia Records |
Վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մայր ընկերություն | Sony Music Entertainment |
Ստորաբաժանումներ | Epic Soundtrax? |
Սեփականատեր | Sony Music Entertainment |
Կայք | epicrecords.com(անգլ.) |
Epic Records Վիքիպահեստում |
Epic Records, ամերիկյան ձայնագրման լեյբլ, որը պատկանում է Sony Music Entertainment-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Epic-ը սկզբնապես թողարկվել է ջազային և դասական երաժշտության լեյբլ 1953 թվականին Columbia Records ընկերության կողմից[1]։ Վառ դեղին, սև և կապույտ տարբերանշանը ճանաչված առևտրային մակնիշ է դարձել շատ ջազային և դասական թողարկումների համար[2]։ Նրանց թվին են դասվում այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ջիլիարդ լարային քառյակը, Անտալ Դորատին, որ ղեկավարում է Հագյուի ֆիլհարմոնիան, և Ջորջ Սելը, որը ղեկավարում է Քլիվլենդի նվագախումբը։
10 տարի անց Epic-ը հասել է առաջին ոսկե ձայնագրությանը և սկսել է աշխատել մեծ թափ հավաքող ռոքնռոլ, R&B և քանթրի երաժշտության հետ։
1970-ական թավակններին լեյբլի հաջողությունը մեծացել է՝ շնորհիվ այնպիսի երաժիշտների հետ պայմանագրերի կնքման, ինչպիսիք են ABBA-ն (միայն Մեծ Բրիտանիայի տարածքում), Sailor-ը, The Clash-ը, Sly & the Family Stone-ը, Boston-ը, REO Speedwagon-ը, Ջոնի Նեշ-ը, Heart-ը (դուստր լեյբլում՝ Portrait Records), The Isley Brothers-ը, Էդգար Ուինթերը և Չարլի Ռիչը։
70-ականների և 80-ականների սկզբի հաջողության համար լեյբլը պարտական էր Ռոն Ալեքսենբուրգին, Ջիմ Թիրելին, Բրյուս Հարիսին, Ջիմ Չեյրնին, Իրա Շերմանին։
1980-ական և 1990-ական թվականներին Epic-ն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Միթ Լոուֆը, The Jacksons-ը, Մայքլ Ջեքսոնը, Culture Club, Dead or Alive-ը, Electric Light Orchestra-ը, Korn-ը, Ozzy Osbourne-ը, Շադեն, Լյութեր Վանդրոսը, Գլորիա Էստեֆանը, Ջորջ Մայքլը և Սինդի Լաուփերը (Portrait Records լեյբլի միջոցով)։
Epic Records-ը Sony Music Entertainment ընկերության մասն է։ Sony-ն ձեռք է բերել բոլոր այն լեյբլները, որոնք պատկանում էին Columbia-ին 1988 թվականին։
Legacy Recordings-ը շարունակում է թողարկել դասական և լեգենդար ձայնասկավառակներ։
Դուստր լեյբլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Epic Records-ի նախկին և ներկա լեյբլները.
- 550 Music (չի գործում)
- MJJ Music (չի գործում)
- Epic Street՝ ստեղծվել է հիփ հոփ ժանրում ստեղծագործողների համար։
- Daylight Records
- Beluga Heights՝ ստեղծվել է պրոդյուսեր Ջոնաթան «J.R.» Ռոթեմի կողմից։
- DC Flag Records
- Glowworm Records
- Hidden Beach Records՝ մասնագիտանում է R&B և սոուլ ոճերի մեջ։
- Okeh Records՝ նախատեսված է Okeh լեյբլի վերաթողարկման համար։
- Portrait Records (չի գործում)
- Ruthless Records (չի գործում), հիփ հոփ լեյբլ, որը ձևավորվել է 1987 թվականին, և Eazy-E և Ջերի Հելեր
- Work Records (չի գործում), հայտնի է նաև «WORK» և «The WORK Group» անվանումներով։ Առավել վաղ ղեկավարվել է որպես Chaos Recordings:
Epic Records--ի ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չարլի Ուոլք՝ Epic Records-ի նախագահ
- Նիկ Ռաֆայել՝ Epic-ի բրիտանական ստորաբաժանման ղեկավար
- Ջո Չարինգթոն՝ Epic-ի բրիտանական ստորաբաժանման ղեկավար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Billboard - Google Books. Books.google.com. 1953 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Billboard - Google Books. Books.google.com (1953-09-19). Retrieved on 2013-07-16.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Epic Records
- Sony Music, Epic մայր կազմակերպություն
- Epic Records Myspace-ում Արխիվացված 2007-06-22 Wayback Machine