Ինչպես գրում էին շատ քննադատներ, երգը շատ ճիշտ արտահայտում է այն ժամանակի բրիտանական ռադիոհաղորդումների վիճակը։ Չնայած քննադատների գնահատականներին («Անկարգ հիմարություն», հայտարարել է NME ամսագիրը), երգը շատ վարակիչ է եղել և բարձրացել է Բրիտանիայի հիթ-շքերթի երկրորդ տեղ և առաջին տեղ աշխարհի 19 երկրներում։
Երգը կատարվում էր խմբի գրեթե բոլոր համերգների ժամանակ, այդ թվում նաև «Live Aid» լեգենդար համերգի ժամանակ, երբ կրկներգի ռիթմը ծափահարում էին միանգամից 70000 մարդ։
Սկզբնական տարբերակում երգի անվանումն էր «Radio Ca-Ca»՝ այդ բառերը արտասանել է Ռոջեր Թեյլորի փոքր երեխան։ Թեյլորը գրել է այդ երգը իր սոլո ալբոմի համար, փակվելով երեք օր շարունակ ստուդիայում Roland Jupiter 8 սինտեզատորով և դրամ մեքենայով։ Խմբի մնացած անդամները տեսել են դրա մեջ հնարավոր հիթ, վերջացրել են գրել բառերը և գործիքային մասերը, հատկապես, փոխելով անվանումը «Radio Ga Ga»-ի վրա։
Թեյլորը բացատրել է, թե ինչպես է առաջացել «Մետրապոլիսից» դրվագներ տեսահոլովակի սցենարի մեջ ներառելու գաղափարը․ «Ջորջո Մորոդերը գնել է «Մետրապոլիս» ֆիլմի հեղինակային իրավունքները և ուզել է, որ մենք երգ գրենք դրա համար։ Մենք գրել ենք երգը և տվել փոխանակման ֆիլմից մի քանի դրվագ օգտագործելու համար»։ Եթերի համար իրավունքները ստիպված էինք գնել ԳԴՀ-ից[1]։
Տեսահոլովակում օգտագործվել են «Մետրապոլիս» ֆիլմից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների կինոխրոնիկայից դրվագներ։ Մուտքից հետո հայտնվում է ամբողջ խումբը, «թռչող մեքենայի» մեջ նստած։ Ֆրեդի Մերկուրին նստած է աջից, ինչպես և Ռոջեր Թեյլորը, իսկ Բրայան Մեյը և Ջոն Դիքոնը՝ հետևից։
«So don’t become some background noise» բառերից հետո տեսահոլովակը սև-սպիտակ է դառնում, հետո տեսահոլովակը գույնը «վաստակում է» գույն և էկրանի վրա հայտնվում է երգող Ֆրեդի Մերկուրին սև շալվարով և կարմիր կոստյումով։ Կրկներգի ժամանակ նորից հայտնվում է ամբողջ խումբը և «Queen»-ի սպիտակ հագուստով երկրպագուները։ Այդ գաղափարը դուր է եկել «Queen»-ի բոլոր երկրպագուներին։
Երկրորդ կրկներգի կատարման ժամանակ օգտագործվել են Queen-ի այլ տեսահոլովակներից դրվագներ։ Բրայան Մեյի կիթառը հայտնվում է երգի վերջում։ Կիթառային պարտիայից հետո Ֆրեդին նորից երգում է «You had your time — you had the power. You’ve yet to have your finest hour. Radio...», տեսահոլովակը աստիճանաբար ավարտվում է։
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան վերցրել է իր կեղծանունը այդ երգի պատվին[2]։ Նրա բառերի համաձայն, նա սիրում է Queen-ը և նրանց Radio Gaga հիթը, ինչի համար էլ ընտրել այդ կեղծանունը[3][4]։