Sonic Adventure 2 (ճապ.՝ ソニックアドベンチャー 2) — պլատֆորմեր ժանրի համակարգչային խաղ է, որը մշակվել է ամերիկյան Sonic Team ընկերության մասնաճյուղի կողմից և թողարկվել է Sega ընկերության կողմից Dreamcast-ի համար 2001 թվականի հունիսին։ Խաղը թողարկվել է առաջին խաղի Sonic the Hedgehog-ից 10 տարի անց։ Dreamcast ընկերության աջակցության դադարեցումից հետո Sega-ն 2002 թվականին խաղ վերահրատարակվել է Nintendo GameCube-ի համար և կոչվում է Sonic Adventure 2 Battle:
Խաղը բաժանվում է "լուսավոր", և "մութ" պատմության։ Գործողությունը տեղի է ունենում մոլորակի վրա, նման Երկրին։ Ոզնի Sonic-ն ու իր ընկերները, այդ թվում ՝ դոկտոր Էգգմանը, փորձում են աշխատել միասին, որպեսզի փրկեն աշխարհը ոչնչացումից։ SonicAdventure 2-ի մշակումը սկսվել է 1999-ին՝ Sonic Adventure-ի դուրս գալուց հետո նախագծի ղեկավար դարձավ Sonic the Hedgehog 3-ի առաջատար դիզայներ Տակասի Իիդզուկան:
"Chaos Drive" պարկուճները օգնում են Չաոներին սովորել հմտությունները և ունակությունները, ինչպես նաև վերականգնում էն կյանքի միավորները Էգգմանի տրանսպորտային միջոցների համար