Tony's Chocolonely
Tony's Chocolonely | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, բրենդ և vendor? |
Հիմնադրված է | նոյեմբերի 29, 2005 |
Վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Արդյունաբերություն | Հրուշակեղեն |
Կայք | tonyschocolonely.com |
Tony's Chocolonely Վիքիպահեստում |
Tony's Chocolonely, հրուշակեղենի հոլանդական ընկերություն, որի հիմնական նպատակն է արտադրել և վաճառել շոկոլադ՝ հետևելով արդար առևտրի սկզբունքներին և հակադրվելով ստրկությանը և մանկական աշխատուժի շահագործմանը։ Ընկերությունը համագործակցում է Գանայից և Կոտ դ'Իվուարից առևտրային ընկերությունների հետ՝ կակաոյի հատիկները գնելով միանգամից ֆերմերներից՝ նրանց տրամադրելով հավելյալ վճար կակաոյի համար և պայքարելով աշխատանքի շահագործման դեմ։ Իրականում Tony's Chocolonely-ն վճարում է 20% ավելացված վճար։
Ընկերության կարգախոսն է. «Խենթանալ շոկոլադի համար, լուրջ լինել մարդկանց հանդեպ»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին հոլանդական Keuringsdienst van Waarde հեռուստաշոուի հետաքննող լրագրող Թեուն վան դե Կեուկենը հայտնաբերել է, որ Հարքին-Էնջըլ համաձայնագիրը (Harkin–Engel Protocol) ստորագրած շոկոլադ արտադրող որևէ ընկերություն չի հետևում 2001 թվականին ձեռք բերված համաձայնություններին։ Նա որոշում է ինքը գործողությունների դիմել և տեսագրում է իր՝ շոկոլադի 17 սալիկ ուտելը և ինքն իրեն դատի է տալիս՝ «գիտակցաբար անօրինական ճանապարհով արտադրված ապրանք գնելու համար»։ Իր դեմ գործ հարուցելու համար նա համոզում է Կոտ դ'Իվուարից չորս երեխայի, որոնք նախկինում շահագործվել են կակաոյի պլանտացիներում, ցուցմունք տալ իր դեմ։ 2007 թվականին Հոլանդիայի գլխավոր դատախազությունը հրաժարվում է գործից՝ դրա՝ իր իրավասության տակ չլինելու պատճառով։
Այն բանից հետո, երբ որևէ կազմակերպություն չի հետաքրքրվում այլ կերպ շոկոլադ արտադրելու նրա առաջարկով, նա ինքն սկսում է շոկոլադի սեփական արտադրությունը, և նոյեմբերին ներկայացնում կաթնային շոկոլադ, որը պատրաստված էր «ստրկությունից ազատ» կակաոյից։
2007 թվականի փետրվարի 6-ին Ամստերդամում գործող դատարանը պաշտոնապես տեղեկացնում է, որ Tony's Chocolonely շոկոլադն արտադրվել է՝ առանց ստրկության կիրառման[1]։ Շվեյցարական շոկոլադի հոլանդացի մի ներկրող ձախողվել է՝ փորձելով վնասել Tony's Chocolonely-ի հեղինակությանը՝ պնդելով, թե «անհնար է արտադրել շոկոլադ՝ առանց աշխատանքային շահագործման»[2]։
Երբ 2010 թվականին արտադրության մեջ է դրվել ընկույզով կաթնային շոկոլադը, հոլանդական Een Vandaag հեռուստաշոուն հայտնել է, որ 9-ամյա երեխաներ մասնակցել են թուրքական ընկույզի բերքահավաքին[3]։ Կազմակերպությունն անմիջապես արձագանքել է՝ կապ հաստատելով Հոլանդիայում տեղական մատակարարի հետ։ Նույն տարում բրենդի շուկան Հոլանդիայում ընդլայնվել է 4.5 տոկոսով[4]։
2011 թվականին Հենք Յան Բելթմանը դարձել է ընկերության հիմնական բաժնետերն ու ընկերությունը տեղափոխել Վեսթերգասֆաբրիկի մոտակայք։
Ավելացող տեմպերի հետ ընկերությունը որոշել է իր բիզնեսն ընդլայնել դեպի ԱՄՆ՝ առաջին արտասահմանյան գրասենյակը բացելով Պորտլենդում[5]։
2018 թվականի վերջին ի հավելումն Նիդերլանդների, Tony's Chocolonely-ն վաճառվել է Բելգիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում[6]։ Հոլանդական շուկայում 2018 թվականին դրա բաժինը կազմել է 19 տոկոս՝ այսպիսով գերազանցելով միջազգային Verkade, Mars և Nestlé ընկերություններին[7]։
2019 թվականին ընկերությունը վաճառք է սկսել Մեծ Բրիտանիայում[8] և Ռումինիայում։
Արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոկոլադե սալիկների տեսականին տարբերվում է ըստ երկների և մատակարարների։ Օրինակ, Նիդերլանդներում հասանելի են ավելի քան մեկ տասնյակ տեսակներ[9]։ Շոկոլադի սալիկներն անհամաչափ են բաժանված, ինչը խորհրդանշում է շոկոլադի արդյունաբերության եկամտի անհամաչափ բաշխումը[10]։
ԱՄՆ-ում հասանելի տեսականին է[11].
- Կաթնային շոկոլադ 32%
- Դառը շոկոլադ 70%
- Կաթնային կարամել՝ ծովի աղով 32%
- Մուգ շոկոլադ՝ նուշով և ծովի աղով 51%
- Մուգ կաթնային շոկոլադ՝ փրեցելով 42%
- Մուգ շոկոլադ՝ կոկոսով 51%
- Կաթնային՝ ընկույզով 32%
- Կաթնային շոկոլադ՝ մեղրով, նուշով և նուգայով 32%
- Սպիտակ շոկոլադ՝ ազնվամորիով 28%
Ամեն տարի նոյեմբեր և դեկտեմբերի ամիսներին ընկերությունը ներկայացնում է շոկոլադի երեք նոր տեսականի։ Նոր տեսականին արտադրվում է սահմանափակ քանակությամբ, որոնք ավելացվում են հատուկ, իսկ երբեմն էլ՝ մշտական հավաքածուների մեջ[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Uitspraak Rechtbank Amsterdam, 06 februari 2007 (Dutch)
- ↑ Tony's Chocolonely mag zich slaafvrij noemen, Trouw, 6 February 2007. (Dutch)
- ↑ Hoe haalbaar is Fair Trade? (Dutch)
- ↑ Bij Tony Chocolonely draait het niet alleen om winst maken (Dutch)
- ↑ «Tony's Chocolonely Launches in Portland». 2015 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
- ↑ «we doen 't saaaaamen». TonysChocolonely.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին. (Dutch)
- ↑ «Hoe duurzaam is Tony's Chocolonely?». FM.ml. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին. (Dutch)
- ↑ «Tony's Chocolonely pledges to make the cocoa industry 100% slave free». This is Money. 2019 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Tony's Chocoshop». Tony's Chocolonely (հոլանդերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Tony's Chocolonely repen zijn expres ongelijk verdeeld». Culy.nl (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ մայիսի 17. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Tony's Chocolonely». Tony's Chocolonely (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «chocoshop». TonysChocolonely.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tony's Chocolonely» հոդվածին։ |
|