Jump to content

Մեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:20, 29 Նոյեմբերի 2021 տարբերակ, Narek75 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մարդու մեզ

Մեզ, կենդանիների և մարդու երիկամներում մշակվող արտաթորության նյութ։ Մեզի միջոցով օրգանիզմից հեռանում են ավելցուկային ջուրը, աղերը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, ինչպես նաև օտար նյութերը։ Բնականոն մեզը թափանցիկ, հարդագույն հեղուկ է, տեսակարար կշիռը 1, 010-1, 025 գ/սմ3 է, pH=4, 8÷8, 0։ Մեզը պարունակում է մոտ 96% ջուր, 1, 5% աղեր, 2, 5% օրգանական նյութեր (միզանյութ, միզաթթու և այլն)։ Հասուն մարդն օրական արտազատում է 1000-1800 մլ մեզ։ Մեզի քանակը և բաղադրությունը կախված են խմելու ռեժիմից, սննդի բնույթից, շրջապատող միջավայրի ջերմաստիճանից, ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունից և այլն։ Մեզի քննությամբ որոշում են երիկամների, ինչպես նաև օրգաններում, հյուսվածքներում և ամբողջ օրգանիզմում կատարվող փոխանակության վիճակը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 376