Jump to content

Բրեդ Փիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեդ Փիթ
անգլ.՝ Brad Pitt
Ուիլյամ Բրեդլի Փիթ
Հասակը180 սմ
Ծնվել էդեկտեմբերի 18, 1963 (60 տարեկան)
ԾննդավայրՇաունի, Օկլահոմա,
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունՄիսուրիի համալսարան և Kickapoo High School?
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԱզգությունBritish Americans?, իռլանդական ծագումով ամերիկացի, գերմանական ծագումով ամերիկացի, շվեդական ծագումով ամերիկացի, հոլանդա-ամերիկացի, ֆրանսիական ծագումով ամերիկացի և Cornish Americans?
Այլ անուն(ներ)Ուիլյամ Բրեդլի «Բրեդ» Փիթ
ՄասնագիտությունԴերասան, Պրոդյուսեր
Ակտիվ շրջան1964–այժմ
ԺանրերԴրամա,
Թրիլեր,
Քրեական
Ընտրանի«Ծանոթացեք՝ Ջո Բլեք»,
«Միսթր և միսիս Սմիթ»,
«Յոթ»
Ծնողներհայր՝ William Alvin Pitt?[1], մայր՝ Jane Etta Hillhouse?[1]
Ամուսին(ներ)Ջենիֆեր Անիսթոն
(ամուսնալուծված),
Անջելինա Ջոլի
(6 երեխա)
Համատեղ ապրող(ներ)Ջուլիետ Լևիս[2], Գվինեթ Փելթրոու, Ջենիֆեր Անիսթոն և Անջելինա Ջոլի
Երեխա(ներ)6 երեխա
Պարգևներ և մրցանակներ

Բոստոնի կինոքննադատների ընկերության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Նյու Յորք Ֆիլմի քննադատների շրջանակի մրցանակ լավագույն դերասանի համար

Phoenix Film Critics Society Award for Best Cast?

Սան Դիեգոյի կինոքննադատների ընկերության մրցանակ համույթի լավագույն կատարման համար

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

Rembrandt Award?

Սատուրն մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

Օսկար լավագույն ֆիլմի համար Ոսկե գլոբուս

ԲԱՖՏԱ պարգև

Վոլպի գավաթ լավագույն դերասանին

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

Թայմ 100

[3][4]
և

Թայմ 100

[5]
bradpittweb.com

Ուիլյամ Բրեդլի «Բրեդ» Փիթ (անգլ.՝ William Bradley «Brad» Pitt), դեկտեմբերի 18, 1963(1963-12-18)[6][7][8][…], Shawnee, Օկլահոմա, ԱՄՆ[9]), ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր (1995 թվական, «12 կապիկ» ֆիլմի համար), երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Ունի բազմահազար երկրպագուներ տարբեր երկրներից։ Սիրվել է բոլորի կողմից իր դերասանական խաղի և գեղեցկության համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օկլահոմա նահանգի Շաուն քաղաքում (ԱՄՆ)։ Նրա հայրը՝ Ուիլյամ Փիթը, աշխատում էր որպես մենեջեր բեռնափոխադրման ընկերությունում, իսկ մայրը՝ Ջեյն Էտտա Հիլհաուսը, աշխատում էր որպես ուսուցչուհի։ Փիթը, նրա եղբայր Դուգ Փիթը և քույր Ջուլիա Փիթը մեծացել են Սփրինգֆիլդ քաղաքում։ Դպրոցում Փիթը ակտիվորեն զբաղվում էր սպորտով, երաժշտությամբ և դպրոցի ուսանողական հարցերով։ Դպրոցից հետո ընդունվում է Միսսուրի-Կոլումբիա համալսարանը, որտեղ ուսումնասիրում էր լրագրություն և գովազդ։ Համալսարանը ավարտելուց հետո նա որոշում է դառնալ դերասան և ուղևորվում է Հոլիվուդ։ Այնտեղ նա իր անունը փոխեց «Բրեդ Փիթ»-ի, բայց դրանից դերերը չավելացան։

Մինչ Փիթին սկսեցին դերեր առաջարկել, նա աշխատում էր որպես վարորդ կահույքի սրահում և անգամ «El Pollo Loco» սրճարանների ցանցում, որտեղ հագնում էր մեծ հավի հանդերձանք և հրավիրում մարդկանց՝ այցելելու սրճարանը։ Այս ամենին զուգահեռ նա այցելում էր դերասանական վարպետության դասընթացներ։ Լուրջ դերասանական կարիերան սկսեց այն ժամանակ, երբ նրան առաջարկեցին խաղալ «Դալլաս» հեռուստասերիալում։ Այդ դերից հետո նրան սկսեցին առաջարկել դերեր այլ ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 1988 թվականին նա առաջին անգամ ստացավ գլխավոր դերը «Արևի մութ կողմը» ֆիլմում։ Այդ ֆիլմը նկարվում էր Հարավսլավիայում։ Նկարահանման ժամանակ երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ, և նկարահանող խումբը բավականին արագ ստիպված էր լքել երկիրը։ Խառնաշփոթի մեջ կորցնում են նկարահանված նյութերի կեսը, բայց 1998 թվականին նյութերը գտնվում են, և ֆիլմը լույս է տեսնում։ 1991 թվականին Փիթը խաղում է Ռիդլի Սքոթի «Թելման և Լուիզը» ֆիլմում։ Հետագայում հաջորդեցին այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են՝ «Այնտեղ, որտեղ հոսում է գետը», «Աշնան լեգենդները», «Հարցազրույց արնախումի հետ։ Արնախումի կյանքի քրոնիկա» (Թոմ Քրուզի և Անտոնիո Բանդերասի մասնակցությամբ), «Յոթ»։ Փիթը 1995 թվականին առաջադրվել է «Օսկարի» որպես լավագույն երկրորդ պլանի դերասան «12 կապիկ» ֆիլմի համար։

1995 թվականին «Empire» ամսագիրը հայտնում է 25 ամենասեքսուալ տղամարդկանց անունները։ Ցուցակում Փիթը զբաղեցնում էր առաջնային դիրքեր, իսկ «People» ամսագրի կողմից Փիթը 2 անգամ ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը կենդանի մարդկանց մեջ՝ դառնալով միակ մարդը, որն արժանացել է այդ պաշտոնին մեկ անգամից ավել։ 1997 թվականին լույս է տեսնում «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմը, որտեղ պատմվում է Չինաստանի մուտքը Տիբեթ։ Այս ֆիլմում խաղալու համար Բրեդ Փիթը և Դևիդ Թուլիսը ընդմիշտ զրկվեցին մուտք գործելուց Չինաստան։ 1999 թվականին Փիթը խաղում է իր ամենահայտնի դերերից մեկը «Մարտական ակումբ» ֆիլմում, որի ռեժիսորն է Դևիդ Ֆինչերը։ Ֆիլմը հիմնված է Չակ Պալանիկի գրքի վրա։ Բայց Բրեդ Փիթի անունը սկսեց թնդալ ամբողջ աշխարհով միայն «Տրոյա» ֆիլմից հետո, որտեղ Փիթը խաղաց Աքիլլեսին։ Հետո Փիթը նկարահանվում է մի քանի հաջողված ֆիլմերում, այդ թվում նաև «Միսթեր և միսիս Սմիթ» ֆիլմում իր ապագա կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ։ Իր վերջին դերերից է «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում գլխավոր հերոսի դերը, որի ռեժիսորը նույնպես Դևիդ Ֆինչերն էր։ Փիթը բացի դերասանական աշխատանքից բավականին ակտիվ զբաղվում է նաև պրոդյուսերական գործունեությամբ։ 2002 թվականին Փիթը իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Անիստոնի և ներկայիս Paramount Pictures ընկերության պրոդյուսեր Բրեդ Գրեյի հետ հիմնադրում է նոր ստուդիա՝ Plan B Entertainment անունով։ 2005 թվականին իր ընկերությունը հովանավորեց Թիմ Բարթոնի «Չառլին շոկոլադե ֆաբրիկայում» ֆիլմը։ Plan B ընկերությունը նաև հովանավորում էր Մարտին Սկորսեզեի «Հանգուցյալները» ֆիլմը, որը արժանացել էր «Օսկարի»։ Փիթը հանդես է եկել որպես դերասան այնպիսի գովազդներում, որոնց պատվիրատուները եղել են Հայնիքենը, Հոնդան և Ճապոնական SoftBank ընկերությունը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ 2007 թ Կաննի կինոփառատոնում

1995 թվականին Փիթը բավականին ջերմ հարաբերություններ է սկսում ունենալ Գվինեթ Փելթրոուի հետ (նրանք միասին հանդես էին գալիս «Յոթ» ֆիլմում)։ 1996 թվականին նրանք նշանվում են, իսկ երբ գործը հասնում է ամուսնանալուն, 1997 թվականի հուլիսին նրանք բաժանվում են։ 2000 թվականի հուլիսի 29-ին Փիթը ամուսնանում է դերասանուհի Ջենիֆեր Անիստոնի հետ։ Նրանց ամուսնությունը տևում է հինգ տարի և պաշտոնապես չեղարկվում 2005 թվականի հոկտեմբերի 2-ին։ 2006 թվականի հունվարի 11-ին Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին պաշտոնապես հայտարարում են իրենց հարաբերությունների մասին և ասում, որ Ջոլին հղի է Փիթից։ 2006 թվականի մայիսի 26-ին Նամիբիայում ծնվում է Շայլա Նուվել դուստրը։ 2008 թվականի հուլիսի 12-ին Փարիզում ծնվում են երկվորյակներ Նոքս Լեոնը (տղա) և Վիվիեն Մարշելինը (աղջիկ)։ Զույգը նաև որդեգրել է 3 երեխա։ Հիմա նրանք ունեն վեց երեխա՝ որդիներ Շիվանը, Փաքս Թենը և Նոքս Լեոնը, իսկ դստրերը՝ Զախարա Մարլի, Շայլո Նուվել և Վիվիեն Մարշելինը։ Բոլոր երեխաների ազգանունը Ջոլի-Փիթ է։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան
Տարի Ֆիլմ Բնօրինակ անվանում Դեր
1964 «Ուրիշ աշխարհ (հեռուստասերիալ)» Another World Քրիս
1978 «Դալլաս (հեռուստասերիալ)» Dallas Ռենդի
1985 «Հասակի խնդիրներ (հեռուստասերիալ)» Growing Pains Ջեֆֆ
1986 «Նոր Հոլիվուդյան

հրապարակներում (հեռուստասերիալ)»

The New Hollywood Squares Գուեսթ Ափերանսե
1986 «Դասարանի նախագահը

(հեռուստասերիալ)»

Head of the Class Չակ
1987 «Ջամփ սթրիթ 21 (հեռուստասերիալ)» 21 Jump Street Պիտեր
1987 «Երեսուն և ինչ-որ բան (հեռուստասերիալ)» Thirtysomething Բերնարդ
1988 «Ֆրեդդիի մղձավանջները (հեռուստասերիալ)» Freddy's Nightmares Ռիկ
1988 «Հանցագործություն Ֆուլհեմ թաղամասում (հեռուստաֆիլմ)» A Stoning in Fulham County Թեդի Ջոնսոն
1988 «Արևի մութ կողմը» The Dark Side of the Sun Ռիք
1989 «Բաց թողնելով պարապմունքները» Cutting Class Դուայտ Ինգալզ
1989 «Միասին երջանիկ» Happy Together Բրայն
1990 «Նկարը (հեռուստաֆիլմ)» The Image Կինոօպերատոր
1990 «Մեռնելու համար չափազանց երիտասարդ» Too Young to Die? Բիլի Կենտոն
1990 «Ավտոարշավներ շրջանով» Across the Tracks Ջո Մալոնի
1991 «Թելման և Լուիզը» Thelma & Louise Ջեյ Դի
1991 «Ջոնի Սուիդ» Джонни Замша Ջոնի Սուիդ
1991 «Ծառայություն» The Favor Էլիոթ Ֆաուլեր
1992 «Պատմություններ ուժեղ մարդկանց մասին (հեռուստաֆիլմ)» Two-Fisted Tales Բիլի
1992 «Զուգահեռ աշխարհ» Cool World Խուզարկու Ֆրենկ Հերիս
1992 «Այնտեղ, որտեղ հոսում է գետը» A River Runs Through It Փոլ Մակլին
1992 «Շփում» Contact Կոկս
1993 «Կալիֆորնիա» Kalifornia Էռլի Գրեյս
1993 «Իսկական սեր» True Romance Ֆլոյդ
1994 «Հարցազրույց արնախումի հետ։ Արնախումի կյանքի քրոնիկա» Interview with the Vampire: The Vampire Chronicles Լուիս դե Փուենտ դիու Լակ
1994 «Աշնանային լեգենդներ» Legends of the Fall Տրիստան Լադլով
1995 «Յոթ» Seven Դեյվիդ Միլզ
1995 «12 կապիկ» 12 Monkeys Ջեֆրի Գոյնզ
1996 «Քնածները» Sleepers Մայքլ Սալիվան
1997 «Սատանայի սեփականությունը» The Devil's Own Ռորի Դևանի / Ֆրենսիս (Ֆրենկի) Օստին Մակգվեիր
1997 «Յոթ տարի Տիբեթում» Seven Years in Tibet Հեյնրիխ Հարեր
1998 «Ծանոթացեք՝ Ջո Բլեք» Meet Joe Black Ջո Բլեք
1999 «Մարտական ակումբ» Fight Club Թայլեր Դարդեն
2000 «Մեծ խաղագումար» Snatch Միքի Օնիլ
2001 «Մեքսիկացին» The Mexican Ջերի Ուելբաչ
2001 «Լրտեսական խաղեր» Spy Game Թոմ Բիշոպ
2001 «Օուշենի 11 ընկերները» Ocean's Eleven Ռասթի Ռայեն
2002 «Վտանգավոր մարդու խոստովանությունը» Confessions of a Dangerous Mind Բրեդ, Bachelor #1
2004 «Տրոյա» Troy Աքիլլես
2004 «Օուշենի 12 ընկերները» Ocean's Twelve Ռասթի Ռայեն
2005 «Միստր և միսիս Սմիթ» Mr. & Mrs. Smith Ջոն Սմիթ
2006 «Բաբելոն» Babel Ռիչարդ
2007 «Օուշենի տասներեք ընկերները» Ocean's Thirteen Ռասթի Ռայեն
2007 «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» The Assassination of Jesse James by the Coward Robert Ford Ջեսի Ջեյմս
2008 «Կարդալուց հետո այրել» Burn After Reading Չեդ Ֆելդհայմեր
2008 «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» The Curious Case of Benjamin Button Բենջամին Բաթոն
2009 «Անփառունակ սրիկաները» Inglourious Basterds Ալդո Ռեյն
2011 «Կենաց ծառը» The Tree of Life Պարոն Օբրայեն
2011 «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» Moneyball Բիլլի Բինն
2011 «Չարի կնիքը» Touch of Evil Խելագարը
2012 «Խաղատան թալանը» Killing Them Softly Ջեյք
2013 «Աշխարհների պատերազմ Z» World War Z Գերրի Լայն
2013 «12 տարվա ստրկուրյուն» 12 Years a Slave Բասս
2013 «Խորհրդատու» The Counselor Ուեսթրի
2014 «Խիզախություն» Fury Դոն «Ուսրդադի» Քոլիեր
2015 «Փիրուզե ափ» By the Sea Ռոլանդ
2015 «Խաղ իջեցումով» The Big Short Բեն Ռիքերթ
Պրոդյուսեր
Տարի Ֆիլմ բնօրինակ անվանում
1988 «Տեսակետ (հեռուստասերիալ)» P.O.V.
2006 «Աստված հոգնել է մեզանից» God Grew Tired of Us: The Story of Lost Boys of Sudan
2006 «Հանգուցյալները» The Departed
2006 «Սուր սահմանի վրա» Running with Scissors (film)
2007 «Շան տարի» Year of the Dog (film)
2007 Տեհաչյան նախագիծ The Tehuacan Project
2007 «Նրա սիրտը» A Mighty Heart
2007 «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» The Assassination of Jesse James by the Coward Robert Ford
2008 «Ճանապարհորդի կինը» The Time Traveler's Wife
2008 «Գեղեցիկ/նուրբ (հեռուստաֆիլմ)» Pretty/Handsome
2009 «Պիպպի Լիի անձնական կյանքը» The Private Lives of Pippa Lee
2010 «Ռուս. Пипец» Kick-Ass (film)
2010 «Կեր, աղոթիր, սիրիր» Eat Pray Love
2011 «Կենաց ծառը» The Tree of Life
2011 «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» Moneyball
2012 «Տունը, որտեղ ես ապրում եմ» The House I Live In
2012 «Խաղատան թալանը» Killing Them Softly
2013 «Մեծ մարդիկ» Big Men
2013 «Աշխարհների պատերազմ Z» World War Z
2013 «Ռուս. Пипец 2» Kick-Ass 2
2013 «12 տարվա ստրկուրյուն» 12 Years a Slave
2013 «Հարություն (հեռուստասերիալ)» Resurrection
2014 «Սովորական սիրտ (հեռուստաֆիլմ)» The Normal Heart
2014 «Սոխակ» Nightingale
2014 «Խիզախություն» Fury
2014 «Ռուս. Сельма» Selma
2015 «Իրական պատմություն» True Story
2015 «Հասնելով գագաթին» Hitting the Apex
2015 «Փիրուզե ափ» By the Sea
2015 «Խաղ իջեցումով» The Big Short
2016 «Ճանապարհորդություն ժամանակում» Voyage of Time: The IMAX Experience
2016 «Կորուսյալ քաղաք Z» The Lost City of Z

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեդ Փիթ» հոդվածին։