Ենթաոստայնային տարածություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ենթաոստայնային տարածություն | |
---|---|
Լատիներեն անվանում | Spatium subarachnoideum, cavum subarachnoideale |
Ենթաոստայնային տարածություն, գլխուղեղի և ողնուղեղի ոստայնենու և նրբենու միջև եղած տարածությունն է։
Տարածությունը բաժանվում է հատվածների սպունգանման հյուսվածքային ձգանների միջոցով (դրանք նուրբ շարակցահյուսվածքային թելիկներ են, որոնք միմյանց են կապում ոստայնենին և նրբենին), որոնք հաղորդակցվում են միմյանց հետ և լցված են ուղեղ-ողնուղեղային հեղուկով։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տարածությունը գլխուղեղի կիսագնդերի մակերեսին բավականին նեղ է։ Կիսագնդերի գալարների շրջաններում ոստայնենին և նրբենին բավականին մոտ են գտնվում միմյանց, սակայն ակոսների շրջաններում նրբենին շարունակվում է ուղեղի մակերեսով՝ շարունակվելով դեպի ակոսի խորքը, իսկ ոստայնենին չի մտնում ակոսների խորքը, այլ կամրջի նման անցնում է ակոսների վրայով․ այսպիսով գալարների միջև ենթաոստայնային տարածությունը ստանում է եռանկյունաձև տեսք, որտեղ էլ կարելի է հայտնաբերել հյուսվածքային ձգանները։
Գլխուղեղի հիմի որոշ հատվածներում ենթաոստայնենային տարածությունը ունի լայնացած տեղամասեր, որոնք ազատորեն հաղորդակցվում են միմյանց հետ և կոչվում են ցիստեռններ։ Ենթաոստայնային տարածությունը հանդիսանում է անոթների և ուղեղ-ողնուղեղային հեղուկի շփման տեղամաս և իր մասնակցությունն ունի արյունաուղեղային պատնեշի ձևավորման մեջ։