Jump to content

Հ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հ, հ
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառՀ
Փոքրատառհ
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում16-րդ
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Հ, հ, հայկական այբուբենի տասնվեցերորդ տառը, անվանումը՝ հո. սերում է պահլավական նախատիպարից, ըստ ոմանց՝ հայկական Կ-ից։ Այբբենական համակարգում ունի կոկորդային խուլ շփական բաղաձայն հնչույթի արտահայտումը, թվային արժեքը՝ յոթանասուն, յոթանասուներորդ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կենտրոնում գտնվում է երկարը, վերին աջ կողմից իջնում է կարճը, իսկ ստորին ձախ կողմից՝ լայնը։ Սրանք նուրբերով միանում են երկարին, իսկ վերջինս թեքվում է դեպի աջ՝ տողաշարում զբաղեցնելով քիչ տեղ և դառնալով ավելի հավաք։ Դյուրագծության նպատակով կարճը հաճախ բարձրանում է տողագծից վեր և երկարին է միանում իր ստորին ծայրով՝ X («Վեհամոր Ավետարան»)։ Հետագայում լայնը կորցնում է իր նուրբը և միանում երկարին՝ ստորին ծայրից, որպես նրա շարունակություն։ Սակայն որոշ գրիչների մոտ լայնն է ընկնում, և նուրբը, իջնելով տողին ուղղահայաց, կազմում է երկարի շարունակությունը՝ Հ։

Արտասանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ հնչույթի արտաբերական տեղայնացումը, նեղվածքը թեև հստակ չի ուրվագծված, պարզորոշ չէ, բայց հիմնականում դեր ունի կոկորդային շփումը (արտամղվող օդի շփումը ձայնածերպում, կոկորդի, մասամբ և երախի պատերին)։ Ձայնեղացած տարբերակի արտաբերությանն ուղեկցում է ձայնալարերի թրթռումը։ Այսպիսի տարբերակ կա, օրինակ, Շատախի, Կարնո, Մշո, Շապին-Գարահիսարի, Արաբկիրի, Սեբաստիայի բարբառներում, Արարատյանի որոշ խոսվածքներում՝ հիմնականում բառասկզբում, ձայնավորից առաջ։ Ինչ-որ չափով ձայնեղություն ունի նաև գրական հայերենի հ-ն՝ միջձայնավորային դիրքում։

Հ հնչույթը նվազագույն հնչույթաբանական հակադրություն է կազմում խ-ի հետ՝ կոկորդայնություն-ետնալեզվայնություն (հոտ-խոտ, հոր-խոր), ֆ-ի հետ (հազ-ֆազ

Իբրև շունչ՝ հագագ, առկա է շնչեղ բաղաձայնների կազմում, իբրև՝ պ/հ-փ, կ/հ-ք, տ/հ-թ։

Առանձին բարբառներում արձանագչված են խ-հ, ք-հ անցումներ, օրինակ՝ գինիքտեր-կինիհտեր. հյ տարբերակ կա Վանի և Ղարաբաղի բարբառներում. օրինակ՝ ը՝ րիհյնակ «արեգակ»։

Գրաբարում գրությունը համապատասխանել է արտասանությանը։ Ետգրաբարյան հայերենում բառասկզբի դիրքում՝ յ-հ։ Գրաբարյան տեքստերն ընթերցելիս այժմ այդ յ-ն արտասանում ենք իբրև հ (յարմար-հարմար

Արևելահայ գրական լեզվում գրությունը հիմնականում համապատասխանում է արտասանությանը։ Որոշ դիրքերում, մասնավորապես ր-ից հետո, այն արտասանվում է թույլ կամ բոլորովին չի արտասանվում (աշխարհ, շնորհ, նիրհ, արհամարհել, ճանապարհ և այլն

Որոշ բարբառներում պատմական հնչյունափոխությամբ՝ հ-ֆ, մասնավորապես միավանկների սկզբում՝ օ (ո)-ից առաջ (հո-ֆօ/ֆո). հող-ֆօղ, հորթ-ֆօրթ։ Այս երևույթը առկա է, օրինակ, Հաճընի, Կարնո, Սեբաստիայի բարբառներում, Այրարատյան որոշ խոսվածքներում. Հաճընի բարբառում նաև՝ հո-ֆուէ, հող-ֆուէղ։ Նույն դիրքում՝ որոշ բարբառներում (խոսվածքներում)՝ հո-վըր. ինչպես՝ հոր-վըէր, հոտ-վըէտ (Ղարաբաղի բարբառում)։ Մի քանի բարբառներում (Վանի, Ուրմիայի, Մարաղայի, Դիադինի) և Նոր Ջուղայի, Մշո, Այրարատյանի առանձին խոսվածքներում՝ համատարած (Վանի բարբառ) կամ մասամբ (մյուսներում)՝ հ-խ, հաց-խաց, հայր-խէր։ Այսպիսի անցման դեպքեր արձանագրվում են անգամ նիջինհայերենյան տեքստերը[1]։

Dots
125
  1. Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 312։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։