Jump to content

Շետլանդյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շետլանդյան կղզիներ
Տեսակկղզեխումբ, Scottish council area?, registration county?, lieutenancy area of Scotland?, Scottish islands area?, historic county of the United Kingdom? և Շոտլանդիայի պատմական շրջանները
Երկիր Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորՇոտլանդիա
Մասն էՇոտլանդիա
Մակերես1468 կմ² (2023)[1]
Ամենաբարձր կետըRonas Hill?
Բնակչություն23 210 մարդ (2012)
Քարտեզ
Քարտեզ
Շետլանդյան կղզիների դրոշը

Շետլանդյան կղզիներ (անգլ.՝ Shetland Islands), կղզեխումբ (100-ից ավելի կղզիներ) Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան մասում, Մեծ Բրիտանիայի կազմում՝ Շոտլանդիայից հյուսիս-արևելքում։ Կղզեխումբը գտնվում է նաև հյուսիս-արևելք Օրկնեյան կղզիներից, և 270 կմ հարավ-արևելք Ֆարերյան կղզիներից և հանդիսանում է Նորվեգիական և Հյուսիսային ծովերի բաժանիչ կետը։

Ընդհանուր մակերեսը՝ 1466 կմ², որից 967 կմ² բաժին է ընկնում «հիմնական կղզի», Մեյնլանդին։ Խոշոր կղզիներ են Ելը, Անստը, Ֆետլարը։ Մակերևույթը բլրավոր հարթավայրեր ու սարավանդներ են՝ կազմված բյուրեղային թերթաքարերից և քվարցիտներից։ Կան տորֆաճահիճներ, մարգագետիններ, թռչնաշուկաներ։ Զբաղվում են ձկնորսությամբ, անասնապահությամբ։ Շոտլանդական կղզիների մոտ կա ծովային նավթարդյունահանություն։

Կղզիները կազմում են Շոտլանդիայի 32 շրջաններից մեկը։

Ավելի քան հարյուր կղզիներից բնակեցված են ընդամենը քսանը՝ Անստը, Բարան, Բրեսեյը, Վայլան, Էլը, Մակլ-Ռոն, Մեյնլանդը (հիմնական կղզի, որտեղ գտնվում է Լերուիկը), Պապա-Ստուրը, Տրոնդրան, Ուելսեյը, Ֆետլարը և Ֆուլան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շետլանդյան կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 484