Ջոն Օգու
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | նիգերիացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նիգերիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 20, 1988[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Լագոս, Նիգերիա | ||||||||||||||||||||
Հասակ | 192 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 84 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Հապոել Բեեր Շևա | ||||||||||||||||||||
Համար | 30 | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջոն Ուգոչուկվու Օգու (անգլ.՝ John Ogu Ugochukwu, ապրիլի 20, 1988[1][2], Լագոս, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Հապոել Բեեր Շևա» ակումբի և Նիգերիայի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգուն իր կարիերան սկսել է «Ակվա Յունայթեդ» ակումբի երիտասարդական թիմի կազմում։ 2006 թվականին Ջոնը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը սլովենական «Դրավա» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 4 մրցաշրջան։ «Դրավա» ակումբից հեռանալուց հետո, առանց հաջողության, փորձել է ամրապնդել իր տեղը պորտուգալական «Ատլետիկոյում» և իսպանական «Ալմերիա» ակումբի երկրորդ կազմում։ 2012 թվականի սկզբին Օգուն տեղափոխվել է «Ունիան Լեյրիա» ակումբ։ Հունվարի 8-ին՝ «Բենֆիկա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[3]։ Հունվարի 15-ին՝ «Նասիոնալ Ֆունշալ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[4]։
Նույն թվականի ամռանը Օգուն տեղափոխվել է «Ակադեմիկա Կոիմբրա» ակումբ։ Օգոստոսի 20-ին՝ «Բեյրա-Մար» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ 2013 թվականի մայիսի 5-ին՝ «Վիտորիա Սետուբալ» ակումբի դեմ խաղի ժամանակ Ջոնը խփել է իր առաջին գոլը «Ակադեմիկա» ակումբի կազմում[6]։
2014 թվականին Օգուն պայմանագիր է կնքել իսրայելական Բեեր Շևայի «Հաոպել» ակումբի հետ։ Սեպտեմբերի 13-ին՝ «Բեյտար» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Իսրայելի առաջնությունում[7]։ Նոյեմբերի 29-ին՝ Նեթանյայի «Մաքաբի» ակումբի դեմ խաղի ժամանակ Ջոնը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[8]։ 2016 և 2017 թվականներին նա թիմին օգնել է հաղթել առաջնությունում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մարտի 23-ին 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակններում կայացած Քենիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականի կազմում[9]։ 2013 թվականի մայիսի 31-ին Մեքսիկայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Ջոնը խփել է իր առաջին գոլը Նիգերիայի հավաքականի կազմում[10]։ Նույն թվականին Օգուն մասնակցել է Բրազիլիայում կայացած Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Թաիթիի[11], Ուրուգվայի[12] և Իսպանիայի[13] հավաքականների դեմ խաղերին։
2018 թվականին Ջոն Օգուն մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել և մնացել է պահեստայինների նստարանին։
Գոլերը Իսլանդիայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 31 մայիսի, 2013 | NRG-ստեդիում, Հյուստոն, ԱՄՆ | Մեքսիկա | 1:2 | 2:2 | Ընկերական խաղ |
02. | 10 նոյեմբերի, 2017 | Մոհամեդ Խամլաուի, Կոնստանտինա, Ալժիր | Ալժիր | 0:3 | 0:3 | 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
«Հապոել» Բեեր Շևա
- Իսրայելի ֆուտբոլի առաջնություն — 2015/2016
- Իսրայելի ֆուտբոլի առաջնություն — 2016/2017
- Իսրայելի ֆուտբոլի առաջնություն — 2017/2018
- Իսրայելի սուպերգավաթակիր — 2016
- Իսրայելի սուպերգավաթակիր — 2017
- Տոտոյի գավաթակիր — 2016/2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Ունիան Լեյրիա VS. Բենֆիկա Լիսաբոն 0:4» (անգլերեն). soccerway.com. 2012-01—08.
- ↑ «Նասիոնալ Ֆունշալ VS. Ունիան Լեյրիա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012-01—15.
- ↑ «Բեյրա Մար VS. Ակադեմիկա Կոիմբրա 3:3» (անգլերեն). soccerway.com. 2012-08—20.
- ↑ «Վիտորիա Սետուբալ VS. Ակադեմիկա Կոիմբրա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013-05—05.
- ↑ «Հապոել Բեեր Շևա VS. Բեյտար Երուսաղեմ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014-09—13.
- ↑ «Հապոել Բեեր Շևա VS. Մաքաբի Նեթանիա 4:0» (անգլերեն). soccerway.com. 2014-11—29.
- ↑ «Նիգերիա VS. Քենիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013—03—23.
- ↑ «Մեքսիկա VS. Նիգերիա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013—05—31.
- ↑ «Թաիթի VS. Նիգերիա 1:6» (անգլերեն). soccerway.com. 2013—06—17.
- ↑ «Նիգերիա VS. Ուրուգվայ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013—06—21.
- ↑ «Նիգերիա VS. Իսպանիա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013—06—23.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Stats from Slovenia at PrvaLiga
- Player profile and Statistics – Sport5 Israel
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Օգու» հոդվածին։ |
|