Ռայմոնդ Դեյվիս
Ռայմոնդ Դեյվիս անգլ.՝ Raymond Davis Jr. | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 31, 2006[1][2][4] (91 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Blue Point Cemetery[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քիմիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Brookhaven National Laboratory?, Monsanto? և Փենսիլվանիայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Andrew M. Davis? |
Raymond Davis, Jr. Վիքիպահեստում |
Ռայմոնդ Դեյվիս (անգլ.՝ Raymond Davis Jr., հոկտեմբերի 14, 1914[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ - մայիսի 31, 2006[1][2][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քիմիկոս, 2002 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայի բնագավառում «Աստղաֆիզիկայում աննախադեպ ներդրումների համար, մասնավորապես տիեզերական նեյտրինոների հայտնաբերման համար»
for pioneering contributions to astrophysics, in particular for the detection of cosmic neutrinos
: Մրցանակը կիսել է Մասատոշի Կոշիբայի հետ, մրցանակի երկրորդ մասը ստացել է Ռիկարդո Ջակոնին Աստղաֆիզիկայում աննախադեպ ներդրումների համար, որոնք հանգեցրեցին տիեզերական ռենտգենյան ճառագայթների աղբյուրների հայտնաբերման համար։
Մրցանակը ստանալու պահին նա եղել է 88 տարեկան և այդ ժամանակ նա ամենատարեց Նոբելյան մրցանակակիրն էր։ ԱՄՆ-ի մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է (1982)[16]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայմոնդ Դեյվիսը ծնվել է Ռայմոնդ Դեյվիս ավագաի և Իդա Ռոջերս Յանգի ընտանիքում։ Հայրը լուսանկարիչ էր մասնագիտությամբ և աշխատում էր Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում որպես ֆոտոտեխնիկայի բաժնի ղեկավար։ Դեյվիսը դեռ պատանի ժամանակից հետաքրքրվում էր գիտական փորձերով և սարքավորումների նախագծումով։
1938 թվականին ստացել է քիմիկոսի դիպլոմ Մերիլենդի համալսարանում։ Մեկ տարի աշխատելով Dow Chemical ընկերությունում վերադարձել է Մերիլնեդի համալսարան։ 1942 թվականին Եյլի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն ֆիզիկական քիմիայի գծով, այնուհետև ներգրավվել զինվորական ծառայության որպես պահեստային ծառայող։ Հետագա տարիներին աշխատել է որպես քիմիական զենքի փորձարկումների դիտորդ Յուտա նահանգում։ 1945 թվականին զորացրվելուց հետո աշխատել է Օհայո նահագում Մոնսանտո Քեմիկլս ընկերությունում որպես ռադիոքիմիական մեթոդների զարգացման մասնագետ։
1948 թվականին անցել է աշխատանքի Բրուքհեյվենյան ազգային լաբորատորիայում։ Այնտեղ ծանոթացել իր ապագա կնոջ Աննա Տորրի հետ։ Ամուսնացել են 1948 թվականին, ունեցել են հինգ երեխա՝ Էնդրյու, Մարթա Կումլեր, Նենսի Կլեմ, Ռորեջ և Ալեն։ 1984 թվականին դուրս է եկել աշխատանքից և դարձել է Մերիլենդի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ֆակուլտետրի պրոֆեսոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ The Nobel Prize in Physics 2002 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://wolffund.org.il/raymond-davis-jr/
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/bonner.cfm
- ↑ https://aas.org/grants-and-prizes/beatrice-m-tinsley-prize
- ↑ W.K.H. Panofsky Prize in Experimental Particle Physics — APS.
- ↑ About the Comstock Prize in Physics — NAS.
- ↑ https://science.osti.gov/fermi/Award-Laureates
- ↑ https://spd.aas.org/prizes/hale/previous
- ↑ https://www.acs.org/funding/awards/glenn-seaborg-award-for-nuclear-chemistry/past-recipients.html
- ↑ Raymond Davis, Jr. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոնդ Դեյվիս» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Մայիսի 31 մահեր
- 2006 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի քիմիկոսներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գիտական հասարակությունների անդամներ
- Ամերիկացի գիտնականներ