Dance Again… the Hits, ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի լավագույն հիթերի առաջին ժողովածուն, որը թողարկվել է 2012 թվականի հուլիսի 17-ին Epic Records լեյբլի կողմից։
«Brave» (2007) վեցերորդ ալբոմի չափավոր հաջողությունից հետո 2008 թվականին Լոպեսը սկսել է նոր նյութ ձայնագրել ապագա ալբոմի համար։ Այդ պահին նա հղի էր երկվորյակներով՝ Մաքսով և Էմմիով[2]։ Նախագիծը խիստ գաղտնիության մեջ է եղել մինչև 2009 թվականի փետրվարը, երբ համացանցում հայտնվել է Hooked On You երգը[3]։ Դրանից հետո մայիսին արտահոսքի են ենթարկվել «One Love» և «(What Is) Love?» երգերը։ Այդ ստեղծագործություններն այդ պահին նախատեսված էին լավագույն երգերի ժողովածուի համար, որը հետագայում վերափոխվել է ստուդիական ալբոմի[4]։
2009 թվականի նոյեմբերին «Louboutins»-ը թողարկվել է որպես Լոպեսի Love? յոթերորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։ Երգի հեղինակներն ու պրոդյուսերները դարձել են The-Dream-ը և Թրիքի Սթյուարտը[5]։ Չնայած այն հանգամանքին, որ երգը գլխավորել Է Billboard Hot Dance Club Songs հիթ-շքերթը, չի հայտնվել այլ հիթ-շքերթներում։ Շուտով, Լոպսը լքել է Epic Records լեյբլը, հայտարարելով, որ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարել է, և որ ցանկանում է «Love?» ալբոմը թողարկել մեկ այլ լեյբլում[6]։ Նրա հեռանալը լեյբլից ժամանակավորապես դադարեցրել է ալբոմի վրա աշխատանքը, սակայն այն բանից հետո, երբ Լոպեսը Island Records ընկերության հետ պայմանագիր է կնքել, ալբոմի ձայնագրությունը վերսկսվել է[7]։ New York Daily News թերթը հայտնել է, որ Լոպեսը Island Records «կտեղափոխի» որոշ նյութեր, որոնք ձայնագրված են եղել Epic Records-ում և որոնք կարող էին հայտնվել նոր ալբոմում[8]։

2011 թվականի փետրվարին թողարկվել է «On the Floor» սինգլը, որը դարձել է «Island Records»-ում թողարկված Լոպեսի առաջին սինգլը։ Երգը դառնալով 2011 թվականի ամենահաջողակ սինգլներից մեկը՝ գլխավորել է համաշխարհային շատ հիթ-շքերթներ[9]։ «On the Floor» ալբոմից բացի թողարկվել են նաև երկու այլ՝ «I'm Into You» և «Papi» սինգլներ, որոնք հասել են չափավոր հաջողության։ Երկու երգերն էլ հասել են Hot Dance Club Songs հիթ-շքերթի գագաթնակետին։ Love? ալբոմը հասել է չափավոր առևտրային հաջողությունների և Լոպեսի համար դարձել է փոքր վերադարձ, մինչդեռ շատերը համարում էին, որ նրա երաժշտական կարիերան ավարտված է[10]։ Նոյեմբերին հայտարարվել է, որ Լոպեսը կրկին նյութ է ձայնագրում իր լավագույն հիթերի հավաքածուի համար[11][12][13]։ Հաջորդ ամիս հայտարարել է, որ մի քանի ձայնագրություն է ցույց տվել Էլ-էյ Ռիդին, ով օգնել է իրեն պայմանագիր ստորագրել «Island Records»-ի հետ, ապա լքել այն և դարձել «Epic Records»-ի գործադիր տնօրեն և ներկայացուցիչ։ ԴԴա նպաստել է հուլիսին առաջին անգամ հայտնվող լուրերին, որ Լոպեսը վերադարձել է «Epic Records»[14]։ Ավելի ուշ այդ լուրերը հերքվել են, քանի որ պետք է թողարկվեր այս լեյբլի մեկ այլ ալբոմ, որպեսզի ավարտվեր ընկերության հետ պայմանագիրը, չնայած ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանագրի բոլոր պայմանները նա կատարել է[15]։