Ջոն Քյուսաք
Ջոն Քյուսաք անգլ.՝ John Cusack | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1966[1][2][3] (58 տարեկան) |
Ծննդավայր | Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4][5] |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Piven Theatre Workshop? և Evanston Township High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, բլոգեր, գրող, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, քիքբոքսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Dick Cusack? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Democratic Socialists of America? |
Ջոն Փոլ Քյուսաք (անգլ.՝ John Paul Cusack, հունիսի 28, 1966[1][2][3], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4][5]), ամերիկացի կինոդերասան։ Մեծ ճանաչում է ձեռք բերել 1977 թվականին «Սպանություն Գրոս Փոյնթում» և «Օդային բանտ» ֆիլմերում կատարած դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Քյուսաքը ծնվել է 1966 թվականի հունիսի 28-ին, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում։ Հայրը՝ Դիք Քյուսաքը, զբաղվում է գովազդային բիզնեսով, նկարահանել է վավերագրական ֆիլմեր (և նույնիսկ ստացել է «Էմմի»), և ինքն է նկարահանվել կինոյում (Կինոյում նկարահանվել է դեռ երեխա ժամանակից, իսկ ավելի ուշ կատարել է փոքր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վազողը» և «Մինչ դու քնած էիր»)։ Մայրը, Նենսի Քյուսաքը (ի ծնե Էնն Փոլա Արոլան)՝ մաթեմատիկայի ուսուցչուհի էր։ Եղբայրը՝ Բիլլը և քույրերը՝ Էննը և Ջոանը գնացել են հոր հետքերով և դարձել են դերասան։
Երբ լրացավ Ջոնի երեք տարեկանը, Էնն կազմակերպում է մի պիես, որին մասնակցում է իր իսկ ընտանիքը։ Էննը Մոխորոտիկն էր, Ջոանը խաղում էր Մոխրոտի քրոջ դերը, Բիլլն արքայազն էր, իսկ Ջոնիին մնացել է շան դերը։
Լրանալով Ջոնի 8 տարեկանը, նա ընդունվում է թատերականը դպրոց, որտեղ դասավանդում էին ընտանիքի ընկերներ Բյորն ու Ջոնս Փիվենին։ Նույն դպրոցում սովորում էր նաև Էննը, Ջոանը, և Ջոնս Փիվենիի տղան, ով երկար տարիների ընթացքում եղել էր Ջոնի լավագույն ընկերը։ Հետևելով իր քրոջը, Ջոնը սովորում է դերասանական վարպետություն և հետագայում նույնիսկ խաղացել է Անտոն Չեխովի «Աղջիկը» պիեսի գլխավոր դերերից մեկը։ Հիմա Ջոնը խոստովանում է, որ ուզում էր դառնալ պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, և նույնիսկ չէր էլ մտածում, որ դառնալու է դերասան։
Փոքր տարիքում Ջոնը եղել էր շատ զվարթ երեխա, լի խանդավառությամբ, որը, ըստ իր ընկերներից մեկի պատմածի, «թույլ էր տալիս նրան դուրս գալ գրեթե ցանկացած իրավիճակից», և թեև նա տանել չէր կարողանում Էվանսթոնի Էլիտար դպրոցի ավագ դասարանների կյանքը, արհամարհում էր իշխանությունը և իրեն լքված զգում։ Չնայած դրան՝ ծնողների օգնությամբ 12 տարեկանում աշխատանքի է ընդունվել տեղական ռադիոկայանում, որտեղ կարդում էր գովազդային հայտարարություններ և փոխարինում տնօրենին։ 14 տարեկանում հանդես է գալիս թատրոնի շատ ներկայացումներում, որտեղ ստանում է «Փայլուն և անընդհատ իպրովիզներ կատարող դերասանի» հեղինակություն։
Քյուսաքը ամերիկացի չեմպիոն և դերասան Բեննի Ուրկիդեսի հետ զբաղվել է նաև քիքբռնցքամարով։ Այդ մարտարվեստի դիսցիպլինայում ունի սև գոտի։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1997 | Սպանություն Գրոս Փոինտում | Grosse Pointe Blank |
1997 | Դժոխային տաքսի | Chicago Cab |
1999 | Ջեք Բուլ | The Jack Bull |
2000 | Բարձրագույն հավատ | High Fidelity |
2002 | Երբեք դուրս մի արի նավակի միջից | Never Get Outta the Boat |
2002 | Մաքս | Max |
2007 | Գրեյսն այլևս մեր հետ չէ | Grace Is Gone |
2008 | Լայնամասշտաբ խաղ | War, Inc. |
2010 | Ժամանակի մեքենան ջակուզիի մեջ | Hot Tub Time Machine |
2013 | No somos animales |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1994 | Թափառողը | Floundering |
1997 | Սպանություն Գրոս Փոինտում | Grosse Pointe Blank |
2000 | Բարձրագույն հավատ | High Fidelity |
2008 | Լայնամասշտաբ խաղ | War, Inc. |
2013 | No somos animales |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=4035
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.sfgate.com/entertainment/article/The-thinking-woman-s-sex-symbol-Smart-and-2863904.php
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barnes, Henry John Cusack: ‘Hollywood is a whorehouse and people go mad’ The Guardian, 26 September 2014. Accessed 27 February 2015
- Robinson, Tasha Onion A.V. Club interview, November 27, 2007
- Ջոն Քյուսաք Internet Movie Database կայքում
- Ջոն Քյուսաք Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քյուսաք» հոդվածին։ |
|
- Հունիսի 28 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի բլոգերներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հոլիվուդյան դերասաններ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ