Կանգարք
Կանգարք, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշխարհացույց»-ում Կանգարքը հիշատակվում է որպես Գուգարքի 6-րդ գավառ։ Այն զբաղեցնում էր Ոսկեպար գետի ձորահովիտը (հիմնականում Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանները) և Մթին (Մթնասար) լեռնաշղթայով սահմանակցում էր Ձորոփոր գավառին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Մովսես Խորենացու, Կանգարքը` Ջավախքի մի մասի, Կողբափորի, Ծոբոփորի և Ձորափորի հետ միասին, որպես ժառանգություն ստացել են Շարայի հետնորդները։ Արշակունյաց թագավորական շրջանում (I-IVդդ.) Գուգարաց բդեշխության կազմում էր և պատկանում էր տեղական փոքր նախարարական տոհմին։ 7-րդ դարի վերջին այն նվաճել են արաբները, 9-րդ դարում Գուգարքի արևելյան գավառների հետ Կանգարքը միացվեց հայ Բագրատունիների ոստանին, 10-11-րդ դարերում Կյուրիկյան թագավորության կազմում էր։
10-13-րդ դարերում կարևոր ռազմական նշանակություն ուներ Կանգարքի Գագ բերդը (այժմյան Կոթի, նախկին Շավարշավան գյուղից արևելք), որի մոտ էր գտնվում Սուրբ Սարգիս հայտնի ուխտատեղին։ Հայտնի էր նաև Ոսկեպար վանքը (7-րդ դար)։ 11-րդ դարի վերջում Կյուրիկյանների մյուս հողերի հետ Կանգարքը զավթեցին սելջուկները։ 1122 թվականին վրաց թագավոր Դավիթ Շինարարը Կանգարքը միացրեց Վրաստանին, բայց 1162 թվականին այն զավթեց Գանձակի Էլթկուզյան աթաբեկությունը։
12-րդ դարի վերջերին Զաքարյանները ազաատագրեցին Հայաստանի հյուսիսարևելյան մարզերը, իսկ Կանգարքը միացվեց նրանց տիրույթներին ( Վահրամյան իշխանության կազմում)։ 13-րդ դարում Կանգարքը նվաճել են մոնղոլները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 236)։ |