Jump to content

Որսիրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որսիրանք, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկած էր Տիգրիս գետի ձախակողմյան վտակ՝ Մեծ Զաբի Որսիրանց (այժմ՝ Գավառ կամ Նեհիլ) վտակի հովտում։ Գավառի տարածքում էին գտնվում Թվայ գյուղը և Արյան լիճը։ Սրանց մոտ Վասպուրականի զորքերը 852 թվականին մեծ դիմադրություն են ցույց տվել Բուղայի բանակին, որը Խալիֆայության կողմից ուղարկված էր՝ Հայաստանում, Վրաստանում և Աղվանքում ծավալված ժողովրդա-ազատագրական ապստամբությունները ճնշելու[2]։

Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Որսիրանքը Կորճայքի հետ անցավ Սասանյան Պարսկաստանին։ Յոթերորդից իներորդ դարերում մտել է արաբական Ջազիրա կուսակալության մեջ։ Իներորդ դարում Արծրունիները այն ազատագրել են նվաճողներից և միացրել իրենց տիրույթներին։ Տասնմեկերորդ դարի կեսից դարձյալ անցել է օտար նվաճողների ձեռքը։ Օսմանյան տիրապետության հաստատումից հետո կազմել է Վանի փաշայության Հեքյարի սանջակի Գավառ Նահիեն։

Երեմյան Ս., Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան,1963

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Հակոբյան Թ.Խ., Հայաստանի պատմական աշխարհահագրություն, ԵՀՀ հրատ., 1984