Jump to content

Բագրևանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրևանդ (այլ կիրառումներ/Բագրևան)

Բագրևանդ, գրբ.՝ Բագրեւանդ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, տարածվում էր Արածանիի վերնագավառում՝ Հայկական Պարի, Ծաղկանց և Դիադինի լեռների միջև։ Հնում Բագրևանդը գրավել է ավելի մեծ տարածք՝ նրա մեջ մտել է նաև Ծաղկոտն գավառը։

Աշխարհագրական նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրևանդի տարածքի մեծ մասը կազմում էր իր բերրիությամբ հայտնի Ալաշկերտի դաշտը։

Պատմություն և անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վարկածներից մեկի, Բագրևանդը եղել է Բագրատունիների տոհմական գավառը, և Բագրևանդ ու Բագրատունի անունները կապ ունեն իրար հետ։ Գավառի պատմական նշանավոր վայրերն են՝ Վաղարշակերտ բերդը, Բագավան քաղաքը, Ձիրավի դաշտը։ Մինչև Թ դարը Բագրևանդը պատկանել է Մամիկոնյաններին, իսկ Թ–ԺԱ դարերում՝ մտել է Բագրատունյաց Հայոց թագավորության կազմի մեջ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dictionary of toponymies of Armenia and adjacent regions, vol. 1, Yerevan, 1986, p. 536. In Armenian: Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.1, էջ 536։ Bagrevand ... in the 9th-11th centuries was under the rule of the Bagratouni Kingdom of Armenia. Բագրևանդը … 9-11-րդ դարերում մտնում էր Բագրատունիների թագավորության տիրապետության մեջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.1, էջ 536։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 202